Սուբյեկտ
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուբյեկտ, դատողության տրամաբանական ենթական` մտքի առարկան, որին վերաբերվում է դատողության մեջ պարունակվող պնդումը` հաստատումը կամ ժխտումը:
Օրինակներ [խմբագրել]
- Օրինակ, «Սևան քաղաքը գտնվում է Սևանա լճի ափին» դատողությունում կարելի է առանձնացնել «Սևան քաղաք»-ը որպես դատողության սուբյեկտ` իսկ մնացած մասը` որպես նրա պրեդիկատ: Նշված դատողությունը կարելի է դիտարկել նաև որպես հարաբերական դատողություն, և Սևան քաղաք ու սեվանա լճի ափ բառակապակցությունները կլինեն նրա սուբյեկտները:
Հղումներ [խմբագրել]
Հայկական Սովետական Հանրագիտարան, 11-րդ հատոր, էջ 175