Ենթակա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ենթակա, նախադասության երկու գլխավոր անդամներից մեկն է (մյուսն ստորոգյալն է)։ Ենթական ցույց է տալիս, թե ով կամ ինչն է կատարում ստորոգյալի մատնանշած գործողությունը։ Ենթական նախադասության այն անդամն է, որին ստորոգումով վերագրվում է որևէ հատկանիշ։ Օրինակ․ «Վիքիպեդիան ազատ հանրագիտարան է» նախադասության մեջ ենթական Վիքիպեդիա գոյականն է։Հայերենում ենթակա դրվում է ուղղական հոլովով։ Բացառություն է մասնական ենթական, որ դրվում է բացառական հոլովով[1]։ Ենթական պատասխանում է ո՞վ, ովքե՞ր հարցերին։ Հայերենում նախադասության ենթական արտահայտվում է՝ *գոյականներով*դերանուններով*փոխանվանաբար գործածաված ածականներով*թվականներով*դերբայներով և այլն։== Ծանոթագրություններ ==

  1. Հ. Պետրոսյան, Հայերենագիտական բառարան, Երևան,1987, էջ 198-199