Դերանուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դերանուն, անվան դեր կատարող բառ։ Խոսքում գոյական, ածական, թվական անունները չկրկնելու համար հաճախ դրանք փոխարինվում են անվան դեր կատարող բառերով, այսինքն՝դերանուններով։ Այլ կերպ ասած՝ դերանուն են կոչվում այն բառերը, որոնք մատնացույց են անում առարկա, հատկանիշ, քանակ կամ որակ՝ առանց դրանք անվանելու։

Տեսակները[խմբագրել]

Դերանունները լինում են 8 տեսակի․

  1. Անձնական
  2. Ցուցական
  3. Փոխադարձ
  4. Հարցական
  5. Հարաբերական
  6. Որոշյալ
  7. Անորոշ
  8. Ժխտական