Սոցիալական պետություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սոցիալական պետությունը դա պետական կառավարման ձև է, որի հիմնական նպատակներն են հաստատել սոցիալական արդարությունը քաղաքացիների միջև և ապահովել սոցիալական պաշտպանվածությունը։ Այն նաև անվանում են պետական բարօրություն։

Պետական բարօրության հետապնդումը սոցիալ-դեմոկրատների քաղաքական ծրագրերի հիմնական դրույթներից մեկն է։ Սոցիոլոգ Մարշալը (անգլ.՝ Thomas Humphrey Marshall) նկարագրել է բարօրության պետությունը, որպես ժողովրդավարության, բարեկեցության և կապիտալիզմի յուրահատուկ համադրություն։

Սոցիալական պետության գաղափարը ամրագրված է Հայաստանի Հանրապետության սահմանադրության առաջին իսկ հոդվածիմեջ։