Դուգլաս Դայմոնդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դուգլաս Դայմոնդ
անգլ.՝ Douglas Diamond
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 25, 1953(1953-10-25) (70 տարեկան)
ԾննդավայրՉիկագո, Իլինոյս, ԱՄՆ[1]
Քաղաքացիություն ԱՄՆ
Կրոնհուդայականություն[2]
ԿրթությունԲրաունի համալսարան (1975)[3] և Եյլի համալսարան (1980)[4]
Մասնագիտությունտնտեսագետ և համալսարանի դասախոս
ԱշխատավայրՉիկագոյի համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա և Տնտեսաչափական ընկերություն[5]
 Douglas Diamond Վիքիպահեստում

Դուգլաս Ուորեն Դայմոնդ (ծնված՝ հոկտեմբերի 25, 1953)[10][11] ամերիկացի տնտեսագետ։ նա Չիկագոյի համալսարանի Բութ Բիզնեսի դպրոցի Ֆինանսների գծով մերթոն Հ. Միլլերի վաստակավոր պրոֆեսոր է։ Դայմոնդը մասնագիտացած է ֆինանսական միջնորդների, ֆինանսական ճգնաժամերի և հոսունության ուսումնասիրության մեջ։ Նա Ամերիկյան ֆինանսների ասոցիացիայի (2003) և Արևմտյան ֆինանսական ասոցիացիայի (2001-02) նախկին նախագահն է։

2022 թվականի հոկտեմբերին Դայմոնդը Բեն Բեռնանկեի և Ֆիլիպ Դիբվիգի հետ համատեղ արժանացել է Տնտեսական գիտությունների Նոբելյան մրցանակի։ Մրցանակը շնորհվել է ի նշան տնտեսագետների «բանկերի և ֆինանսական ճգնաժամերի վերաբերյալ հետազոտությունների» հավանության[12][13]։

Դայմոնդը առավել հայտնի է ֆինանսական ճգնաժամերի և բանկային գործառույթների վերաբերյալ իր աշխատանքով, մասնավորապես՝ 1983 թվականին հրապարակված ազդեցիկ Դայմոնդ-Դիբվիգ մոդելով և 1984 թվականին՝ պատվիրված մոնիտորինգ Դայմոնդի մոդելով[14]։ 2016 թվականին նա արժանացել է «CME Group-MSRI Prize innovative Quantitative Applications» մրցանակին[15]։

Վաղ տարիք և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դուգլաս Ուորեն Դայմոնդը ծնվել է 1953 թվականի հոկտեմբերի 25-ին[11]։ Նա մեծացել է Չիկագոյի Հայդ Պարկ թաղամասում միայնակ մոր կողմից[16][17]։

Դայմոնդը դեռահաս տարիքում մտադիր էր ուսումնասիրել մոլեկուլային կենսաբանություն։ Դայմոնդը ընդունվել է Բրաունի համալսարան, որտեղ նա Միլթոն Ֆրիդմանի և Աննա Շվարցի «Միացյալ Նահանգների դրամական պատմությունը» թեմայով դասընթաց անցնելուց հետո, որոշել է տնտեսագիտություն սովորել[16][17]։ 1975 թվականին նա ավարտել է Բրաունը՝ ստանալով տնտեսագիտության բակալավրի աստիճան[18]։ 1977 թվականին Դայմոնդը ստացավ մագիստրոսի կոչում, իսկ 1980 թվականին Յեյլի համալսարանում պաշտպանեց դոկտորական թեզը, տնտեսագիտության ոլորտում[18]։

Դայմոնդի դոկտորական ատենախոսության երրորդ գլուխը՝ «Էսսեներ տեղեկատվության և ֆինանսական միջնորդության մասին», 1984 թվականին վերահրատարակվել է «Տնտեսական հետազոտությունների վերլուծություն» ժողովածուում, «Ֆինանսական միջնորդություն և պատվիրակված մոնիտորինգ»A վերնագրով։"[19][14] Այս հրատարակությունը ներմուծեց. «պատվիրակված մոնիտորինգ» տերմինը և նկարագրեց Դայմոնդի պատվիրակված մոնիտորինգի ֆորմալ մոդելը[20]։ Համաձայն Տնտեսական գիտությունների Նոբելյան մրցանակի կոմիտեի, Դայմոնդի մոդելը համարվում է «ֆինանսական միջնորդության առաջին իսկապես միկրո-հիմնավորված տեսությունը»[21]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1979 թվականից ի վեր Դայմոնդը դասավանդում է Չիկագոյի համալսարանի Booth բիզնես դպրոցում։ Նա 2000 թվականի հուլիսից զբաղեցրել է Մերթոն Միլլերի անվանի պրոֆեսորի կոչումը, նախկինում ունեցել է Theodore O. Yntema պրոֆեսորական կոչու[18]։ 2010-ից 2014 թվականներին Դայմոնդը ղեկավարել է Չիկագոյի համալսարանի Ֆինանսական հետազոտությունների Fama-Miller կենտրոնը։

Դայմոնդը եղել է Բոննի համալսարանի (1983թ.) և Ճապոնիայի Բանկի (1999թ.) այցելու գիտնական, Հոնկոնգի Գիտության և տեխնոլոգիայի համալսարանի և MIT Սլոանի կառավարման դպրոցի հրավիրյալ պրոֆեսոր, ինչպես նաև Յեյլի կառավարման դպրոցի պրոֆեսոր և դասավանդող[18]։

Տնտեսագիտության Նոբելյան հուշամրցանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ 2010-ականներին Դայմոնդը բազմիցս առաջադրվել է որպես տնտեսական գիտությունների Նոբելյան մրցանակի հավակնորդ։ 2011 թվականին Դայմոնդը թվարկվել է Thomson Reuters-ի կողմից որպես «հետազոտողներից մեկը, ով հավանաբար կհավակնի Նոբելյան մրցանակի՝ իր հրապարակված հետազոտությունների մեջբերվածության հիման վրա»[22]։ 2013 թվականին, նա կրկին մրցանակի հավակնորդ է անվանվել տնտեսագետ Հյուբերտ Ֆրոմլետի[23], The Wall Street Journal,[24] և Քեթրին Ռեմփելի կողմից[25]։

2022 թվականի հոկտեմբերի 10-ին Դայմոնդը Տնտեսական գիտությունների Նոբելյան մրցանակ ստացավ, իր երկարամյա գործընկեր Ֆիլիպ Դիբվիգի և Դաշնային պահուստային համակարգի նախկին նախագահ Բեն Բեռնանկեի հետ համատեղ։ Աշխատանքի մեծ մասը, որի համար մրցանակը շնորհվել է, բխում է 1980-ականների սկզբին «Դայմոնդ և Դիբվիգ»-ի հրապարակած աշխատությունից[26]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Դայմոնդը 1982 թվականից ամուսնացած է Էլիզաբեթ Քամաք Դայմոնդի հետ[27]։ Զույգն ունի երկու երեխա[28]։ Նրանց դուստրը տնտեսագետ Ռեբեկա Դայմոնդն է[29]։

Նա հոգեբույժ Լեոն Դայմոնդի[30][31] և սոցիալական աշխատող և պրոֆեսոր Մարգարետ Գյունկել Զեեհաֆերի որդին է[32]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.nobelprize.org/prizes/economic-sciences/2022/diamond/facts/
  2. https://www.science.co.il/nobel-prizes/Economics.php
  3. https://www.chicagobooth.edu/-/media/faculty/douglas-diamond/vita2022-nov.pdf
  4. Mathematics Genealogy Project — 1997.
  5. 5,0 5,1 https://www.econometricsociety.org/society/organization-and-governance/fellows/current
  6. https://afajof.org/morgan-stanley-american-finance-association-award-for-excellence-in-finance/
  7. The Sveriges Riksbank Prize in Economic Sciences in Memory of Alfred Nobel 2022
  8. https://clarivate.com/citation-laureates
  9. https://gsas.yale.edu/documents/wilbur-cross-medalists-1966-2023-year
  10. «Douglas Diamond's Curriculum Vitae» (PDF). Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 10-ին.
  11. 11,0 11,1 «The Sveriges Riksbank Prize in Economic Sciences in Memory of Alfred Nobel 2022». NobelPrize.org (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 9-ին.
  12. Horowitz, Julia (2022 թ․ հոկտեմբերի 10). «Nobel Prize in economics awarded to trio including Ben Bernanke for work on financial crises | CNN Business». CNN (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 10-ին.
  13. «The Sveriges Riksbank Prize in Economic Sciences in Memory of Alfred Nobel 2022». NobelPrize.org (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 13-ին.
  14. 14,0 14,1 Diamond, Douglas W. (1984). «Financial Intermediation and Delegated Monitoring». The Review of Economic Studies. 51 (3): 393–414. doi:10.2307/2297430. JSTOR 2297430.Կաղապար:Psc
  15. Douglas Diamond to receive CME Group-MSRI Prize in Innovative Quantitative Applications Retrieved on March 24, 2016.
  16. 16,0 16,1 «How Prof. Douglas Diamond transformed the way we think about banking | University of Chicago News». 2022 թ․ դեկտեմբերի 7. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 8-ին.
  17. 17,0 17,1 «Douglas W. Diamond». The University of Chicago Booth School of Business (անգլերեն). Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 9-ին.
  18. 18,0 18,1 18,2 18,3 «Douglas W Diamond».
  19. Diamond, Douglas Warren (1980). Essays on Information and Financial Intermediation (Thesis). OCLC 9473153. Կաղապար:NAID.Կաղապար:PnԿաղապար:Psc
  20. Hasan, A K M Kamrul; Suzuki, Yasushi (2021). «Theoretical Discussion on Banking Business Model and Banking Regulations». Implementation of Basel Accords in Bangladesh. էջեր 35–71. doi:10.1007/978-981-16-3472-7_3. ISBN 978-981-16-3471-0. S2CID 241704137.
  21. The Committee for the Prize in Economic Sciences in Memory of Alfred Nobel. «Scientific Background on the Sveriges Riksbank Prize in Economic Sciences in Memory of Alfred Nobel 2022» (PDF). էջ 28.
  22. Runners and riders. Retrieved on March 24, 2016.
  23. Magnusson, Niklas (2013 թ․ հոկտեմբերի 3). «Deaton, Dixit, Tirole on Fromlet's Top Nobel Economy Prize List». Bloomberg News.
  24. Cronin, Brenda (2013 թ․ հոկտեմբերի 10). «Handicapping the 2013 Economics Nobel». Wall Street Journal (ամերիկյան անգլերեն). ISSN 0099-9660. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 13-ին.
  25. Rampell, Catherine (2013 թ․ հոկտեմբերի 11). «Economists to Watch for the Nobel Prize». Economix Blog (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 13-ին.
  26. Granville, Kevin (2022 թ․ հոկտեմբերի 10). «Douglas Diamond and Philip Dybvig Created an Influential Model About Bank Runs». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 13-ին.
  27. «Douglas W. Diamond Wins Nobel Prize in Economic Sciences». The University of Chicago Booth School of Business (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 13-ին.
  28. «Douglas Diamond wins Nobel Prize for research on banks and financial crises | University of Chicago News». news.uchicago.edu (անգլերեն). 2022 թ․ հոկտեմբերի 10. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 13-ին.
  29. List, John A (2020 թ․ հուլիս). «NON EST DISPUTANDUM DE GENERALIZABILITY? A GLIMPSE INTO THE EXTERNAL VALIDITY TRIAL» (PDF). NBER Working Paper Series (27535): 30.
  30. «Leon Diamond Obituary | Chicago Tribune». news.uchicago.edu (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 19-ին.
  31. «Leon Diamond 1924-2022» (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 19-ին.
  32. «Seehafer, Margaret Irene Gunkel "Woodie"». madison.com (անգլերեն). 2017 թ․ մարտի 30. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 20-ին.