Ռոբերտ Ուիլսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոբերտ Ուիլսոն
Robert Wilson B&W.jpg
ԱԱՀ՝ Ռոբերտ Ուիլսոն
Ծննդյան օր՝ հոկտեմբերի 1, 1941 (1941-10-01) (71 տարեկան)
Ծննդավայր՝ Ուեյքո, Թեքսաս, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ազգություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Կայք՝ անգլերեն կայք

Ռոբերտ Ուիլսոնը ծնվել է 1941 թվականին: Նա ամերիկացի ավանգարդիստ թատերական ռեժիսոր է և դրամատուրգ: Բազմակողմանի կարիերայի ընթացքում հանդես է եկել նաև որպես խորեոգրաֆ, նկարիչ, քանդակագործ, վիդեոարվեստագետ, հնչյունի և լույսի ձևավորող: 1960-ականների վերջից Ուիլսոնի գործերը ակնհայտորեն ձևավորել են թատրոնի և օպերայի նկարագիրը: Հաստատվելով Նյու Յորքում` նա իր Byrd Hoffman School of Byrds թատերախմբի հետ ստեղծել է իր առաջին հատկանշական գործերը` «Իսպանիայի թագավորը» (1969), «Խուլուհամրի հայացք» (1970), «Իոսիֆ Ստալինի կյանքն ու ժամանակը» (1973) և «Նամակ Վիկտորյա թագուհուն» (1974): Դառնալով Մանհեթենի կենտրոնի արվեստի ասպարեզի առաջնորդը` Ուիլսոնն իր հայացքը ուղղել է դեպի մեծակտավ օպերան և Ֆիլիպ Գլասի հետ ստեղծել «Այնշտայնը լողափին» հոյակապ գործը (1976): Սկսել է ավելի ու ավելի հաճախ աշխատել եվրոպական գլխավոր թատրոնների և օպերաների հետ: Նրա պարգևների թվում են Վենետիկի 45-րդ բիենալեի «Ոսկե առյուծը»` քանդակի (1993) և Ազգային դիզայնի մրցանակը` ստեղծագործական վաստակի համար (2001):

Հղումներ [խմբագրել]