Վիքիպեդիա:Գնահատում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
QSicon in Arbeit.svg
Նորեկներին · Հանրություն · Պորտալներ · Պարգևներ · Նախագծեր · Պահանջմունքներ · Գնահատում

Բարելավում · Լավ հոդված · Ընտրյալ հոդվածներ · Ընտրված ցանկեր և պորտալներում

↱ ՎՓ:Գնահատում
Արխիվ
Գնահատման արխիվ

Ընթացիկ քննարկումներ[խմբագրել]

Ուշադրություն. Նոր քննարկում սկսելու համար ներքևում ավելացնել.

===[[Հոդվածի անուն]]===
:{{la|Հոդվածանուն}}
Ձեր պատճառաբանությունը--~~~~

Կյանքը հիասքանչ է (ֆիլմ, 1997)[խմբագրել]

Կյանքը հիասքանչ է (ֆիլմ, 1997) (խմբագրել|քննարկել|պատմություն|հղումներ|հսկել|տեղեկամատյաններ)

Խնդրում եմ օգնեք այս հոդվածը լավագույնը դարձնելու համար: Կանխավ շնորհակալ եմ:--0arthur0 (քննարկում) 18:25, 21 Սեպտեմբերի 2014 (UTC)

0arthur0 ջան, շնորհակալություն Քեզ կատարածդ մեծածավալ խմբագրման համար, ուղղակի նման դեպքերի համար, ես ինչքանով կհասցնեմ ու կկարողանամ կօգնեմ հոդվածը լավ մակարդակի հասնելու համար, ուղղակի չեմ խոստանում շուտ լինելու հետ կապված: --ERJANIK քննարկում: 05:26, 22 Սեպտեմբերի 2014 (UTC)

Գերճնշում [խմբագրել]

Գերճնշում (խմբագրել|քննարկել|պատմություն|հղումներ|հսկել|տեղեկամատյաններ)

Ներկայացնում եմ հոդվածը գնահատման որպես ընտրյալ հոդվածի թեկնածու։ Կարծում եմ հոդվածը ներառում է այն ամենը, ինչ կարելի է իմանալ գերճնշում հիվանդության մասին։ Եթե թերություններ եք նկատել, սպասում եմ արձագանքների։ Շնորհակալություն--Լիլիթ (քննարկում) 14:03, 15 Սեպտեմբերի 2014 (UTC)

նման թեմայով հոդված առաջին անգամ է կարծես թե ներկայացվում գնահատման, իսկապես լավ հոդված է, միայն առաջարկում եմ հոդվածի հեղինակին ևս մեկ անգամ ավելի մանրամասն նայի հոդվածը, եթե ավելացնելու կամ շտկելու կարիք կա, անի անհրաժեշտ ուղղումներ, ինքս իմ մասով ինչ-կարող եմ կանեմ, ամեն դեպքում ես դարական եմ գնահատում հոդվածը, արժանի է ամենքիչը լավ հոդվածի կարգավիճակի, լավ կլինի շատ կարծիքներ լսենք: --ERJANIK քննարկում: 14:19, 15 Սեպտեմբերի 2014 (UTC)
ամեն դեպքում ծանոթագրությունները անգլերեն են, չգիտեմ ինչ ասեմ, քանի որ մասնագիտական են գրված, դժվար է թարգմանությունը, չգիտեմ ինչքանով սա կարող է ազդել կարգավիճակ ստանալու հետ: --ERJANIK քննարկում: 15:57, 15 Սեպտեմբերի 2014 (UTC)
Լիլիթ ջան, առաջին հայացքից ընդհանուր նորմալ տպավորություն թողեց, որոշ մանր բաներ ուղղեցի: Վերջում նկատեցի, որ ծանոթագրությունները վերջակետից հետո են նշված, դրանք հարկավոր է անպայման վերջակետից առաջ դնել, քանի որ վերջակետով ամեն ինչ վերջանում է նախադասության հետ կապված: Հա մեկ ես նոր նայեցի Թորոսյանի «Հայաստանի դեղաբույսերը» գիրքը, այնտեղ ենթավերնագրերը ը տառով էին գրված, օրինակ բուժական նշանակությունը և կարծում եմ այդպես ավելի ճիշտ է:--6AND5 (քննարկում) 16:14, 15 Սեպտեմբերի 2014 (UTC)
6AND5 ջան, ծանոթագրությունները կուղղեմ, իսկ ը-երի պահը, քանի որ կրկին վիքիում ասում ենք, որ անորոշ ձևով պետք է լինեն վերնագրերը, դրա համար հանեցի :( --Լիլիթ (քննարկում) 16:18, 15 Սեպտեմբերի 2014 (UTC)
Nowiki-ներն էլ որ հանեցիր ես եմ սխալմամբ ավտոմատ ավելացրել։ Visual editor-ով, երբ ներքին հղումներ ես ավելացնում, պետք է նշես ամբողջ բառը ու սեղմես համապատասխան կոճակի վրա, օրինակ՝ հիվանդությունը, եթե առանց ը-ի ես նշում ու սեղմում կոճակը, հղումը դրվում է, սակայն բառն առնվում է nowiki-ների մեջ։ Շնորհակալություն ուղղելու համար։ Չէի նկատել։ --Լիլիթ (քննարկում) 16:28, 15 Սեպտեմբերի 2014 (UTC)
Երջանիկ ջան, քանի որ հոդվածը գրված է անգլերեն հոդվածների, գրքերի ու այլ աղբյուրների հիման վրա, ապա ես սխալ եմ համարում դրանց թարգմանությունը հայերեն։ Մենք հո բոլոր հայերեն չթարգմանված գրքերը չենք թարգմանելու, կարծում եմ դրա կարիքը չկա էլ։ --Լիլիթ (քննարկում) 16:21, 15 Սեպտեմբերի 2014 (UTC)
Ծանոթագրությունները Green check.svg Արված է--Լիլիթ (քննարկում) 17:03, 15 Սեպտեմբերի 2014 (UTC)
հա Լիլիթ ջան ճիշտ ես, այնպես չի որ ասում եմ պետք է թարգմանվի, ուղղակի ասում եմ որ եթե կարիք լինի դժվար կլինի նորմալ թարգմանել: --ERJANIK քննարկում: 17:12, 15 Սեպտեմբերի 2014 (UTC)
Առաջին հայացքից լավ է, բայց ընտրյալի համար, պատկերները նույնպես պետք է թարգմանենք։ Եթե ինչ–որ մեկը կարող է գրել պատկերներում գրվածքների թարգմանությունը անգլ–հայերեն, կստեղծեմ վեկտորային տարբերակով միանգամից։ Ավելի ուշ, մանրամասն կկարդամ։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 07:28, 20 Սեպտեմբերի 2014 (UTC)
3 պատկեր է, Գևորգին կխնդրեմ, կթարգմանի։ --Լիլիթ (քննարկում) 07:34, 20 Սեպտեմբերի 2014 (UTC)
Պատկեր 1 Arterial pressure -Զարկերակային ճնշում, Cardiac output ֊ սրտային արտանետում, Stroke volume - արտամղման ծավալ, Heart rate - Սրտի զարկերի հաճախականություն, Myocardial contractility - սրտամկանի կծկողականություն, Size of the vascular compartment - անոթային հունի ծավալ, Peripheral resistance - ծայրամասային դիմադրություն, Vascular structure - Անոթների կառուցվածք, Vascular function - անոթների ֆունկցիա։
Պատկեր 2 Main complications of persistent high blood pressure - Մշտակայող զարկերակային գերճնշման հիմնական բարդությունները, Brain - գլխուղեղ, Cerebrovascular accident (strokes) - գլխուղեղի արյան շրջանառության խանգարում (ինսուլտներ), Hypertensive encephalopathy ֊ գլխուղեղի գերճնշումային ախտահարում, Confusion - շշմածություն, Headache - գլխացավ, Convulsion - ջղաձգումներ, Blood - արյուն, Elevated sugar levels - գլյուկոզայի մակարդակի բարձրացում, Retina of eye - աչքի ցանցաթաղանթ, Hypertensive retinopathy ֊ ցանցաթաղանթի գերճնշումային ախտահարում, Heart - սիրտ, Myocardial infarction (Heart attack) - Սրտամկանի ինֆարկտ, Hypertensive cardiomyopathy ֊ հիպերտենզիվ կարդիոմիոպաթիա, heart failure - սրտային անբավարարություն, Kidneys - երիկամներ, Hypertensive nephropathy - երիկամների գերճնշումային ախտահարում, Chronic renal failure - խրոնիկական երիկամային անբավարարություն,
Պատկեր 3 Adults - Մեծահասակներ, Awareness - իրազեկվածություն, Control - վերահսկողություն, NHANES - հարցում
Ալեքսեյ ջան, պատկերների գրառումները թարգմանեցի, եթե հայերեն գրառումներով նմանատիպ պատկերներ ստեղծես, հիանալի կլինի։--Gevorg (քննարկում) 15:45, 21 Սեպտեմբերի 2014 (UTC)
Գևորջ ջան, շնորհակալություն, պատկերները ստեղծեցի։ Աչքի տակով անցկացրու, տառասխալ, կամ այլ խնդիրների մասին իմաց տուր։ Մեկ էլ Վիքիպահեստում GgGevorg էլի դու ես, թե՞ այլ մասնակից է։ Մի հատ մասնագիտական հարց, միանգամից քեզ տամ՝ կատեգորիաները բացակայում են, որ Կատեգորիաներում է ճիշտ ներառել այս հոդվածը, օրինակ հիվանդությունների մի շարք ենթակատեգորիաներ ունենք, բայց չկողմնորոշվեցի որում ավելացնել։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 08:15, 22 Սեպտեմբերի 2014 (UTC)

Նոբելյան մրցանակի դափնեկիր տնտեսագետների ցանկ[խմբագրել]

Նոբելյան մրցանակի դափնեկիր տնտեսագետների ցանկ (խմբագրել|քննարկել|պատմություն|հղումներ|հսկել|տեղեկամատյաններ)

Կարծում եմ ընդհանուր առմամբ ցանկը այդքան էլ վատը չի դրա համար ներկայացրել եմ գնահատման, ցանկանում եմ հետագայում պիտակավորել լավ ցանկ կարգավիճակով: Ցանկում տեղ գտած աշխատությունների վերնագրերը գրելիս, մասնավորապես 1969-2000-ը ներառյալ թվականներինը, օգտվել եմ Ռ. Ն. Սարինյանի գրքից, որի հղումը հոդվածում կա: Միայն երկու վերնագիր է տարբերություն տվել, մասնավորապես 1976 թվականինը, որը գրքում կարծես կիսատ էր գրված և 1989 թվականինը, որը կարծես ընդհանրապես կապ չուներ անգլերեն տարբերակի հետ, դրա համար անգլերեն տարբերակն եմ թարգմանել: 2001-2013 թթ-ինը հիմնականում թարգմանություն է, բացի վերջին մի քանի տարիներինը, որոնք լրատվական կայքերից եմ նայել: Ցանկալի է մասնակիցներից մեկը նայեր 2001-2009 թթ-ի թարգմանությունները: Այսքանը դեռ...--6AND5 (քննարկում) 13:01, 13 Սեպտեմբերի 2014 (UTC)

Ամբողջը նայեցի, որոշ ուղղումներ արեցի։ Ինձ համար այս հոդվածի գնահատումը դրական է անցել։ Շնորհակալություն ցանկի համար, 6AND5 ջան։ --Լիլիթ (քննարկում) 17:05, 13 Սեպտեմբերի 2014 (UTC)
Ես էլ ամբողջ նայեցի։ Անկեղծ ասած՝ մի հարց ունեմ, 6AND5 ջան. հոդվածում շատ հանդիպեցի «պրոցես» բառին։ Հնարավո՞ր է դա փոխարինել «գործընթաց» բառով, թե՞ դա ընդունված տերմին է։ Ինչպես նաև վալյուտան արժույթով փոխարինեցի։ Այդպես ավելի ճիշտ չի՞ լինի, 6AND5 ջան։ ― Ջէօ 17:29, 13 Սեպտեմբերի 2014 (UTC)
Ջեո ջան, պրոցեսի առումով հատուկ տերմին որպես այդպիսին չկա, ուղղակի պիտի հասկանանք, որ տարբերակը ավելի լավ կլինի, միանշանակ պատասխան չեմ կարող տալ: Վալյուտան արժույթով փոխարինելը կարծում եմ ընդունելի է: Բայց մի բան կա, որ պիտի փոխեմ, ծախքը տնտեսագիտական տերմին է(չնայած, որ կարելի է ասել նույն ծախսն է)--6AND5 (քննարկում) 18:16, 13 Սեպտեմբերի 2014 (UTC)
Վերջում երկուսիդ շատ շնորհակալություն ցանկը նայելու համար: Մի քիչ դրոշակների պահն էլ կարող է խնդիր լինել, բայց ծանոթագրությունում բացատրությունը գրել եմ:--6AND5 (քննարկում) 18:16, 13 Սեպտեմբերի 2014 (UTC)
Խնդիր չեմ տեսնում, 6AND5 ջան։ Կարող ենք ընտրել. ես անձամբ հակված եմ «գերծընթաց» տերմինին։ Մյուսների կարծիքներն էլ լսենք այս հարցի վերաբերյալ։ Իսկ մնացած ամեն ինչ լավ է, գնահատումը ինձ մոտ նույնպես դրական անցավ։ Քեզ էլ շնորհակալություն։ :-)Ջէօ 07:03, 14 Սեպտեմբերի 2014 (UTC)
Իսկ այն կաղապարի պահը ինչ եղավ, քննարկման էջերի հետ կապված?--6AND5 (քննարկում) 07:54, 14 Սեպտեմբերի 2014 (UTC)
Լրիվ մոռացել էի, հիմա նայեմ քննարկումը։ ))) ― Ջէօ 09:01, 14 Սեպտեմբերի 2014 (UTC)
նման ցանկեր միշտ կարելի է ստեղծել, սրանք չեն կարող ունենալ կարգավիճակ, նախ հղումները շատ քիչ են, 5 թե 6 հատ, հետո լուսանկարներ չկան, ու եղած փաստերն էլ են քիչ ըստ իս, ցանկը ցանկ, բայց փորձիր էլի ցանկատիպ նյութեր ավելացնել 6AND5 ջան, չգիտեմ ինչ, բայց ինչ-որ կարող ես ավելացրու: --ERJANIK քննարկում: 16:33, 14 Սեպտեմբերի 2014 (UTC)
Երջանիկ ջան, այդպես որ նայենք ոչ մի մասնագիտական հոդված մեզ մոտ ընտրյալ կամ լավ չի դառնա մոտակա մեկ տարվա ընթացքում, քանի որ նմանատիպ հոդվածներում կարմիր հղումները շատ են։ Ասեմ, որ տվյալ ցանկում նշված բոլոր տնտեսագետները ներառված են Վիքին սիրում է Գիտություն նախագծի ստեղծվելիք հոդվածների համապատասխան ցանկում։ --Լիլիթ (քննարկում) 16:50, 14 Սեպտեմբերի 2014 (UTC)
Երջանիկ ջան, ճիշտ ես, միշտ էլ կարելի է ստեղծել և ես ստեղծեցի:-), ինչ վերաբերում է հղումներին, ապա դու որտեղ 5-6 հատ հղում տեսար, իրականում հղումները տրված են յուրաքանչյուր տարվա համար, եթե կտտացնում ես այդ հղումներին, բացվում է Նոբելյան մրցանակի պաշտոնական կայքը և մրցանակակիրների դափնեկիր դառնալու «հրամանը»: Դրանից ավել ինչ հղում է պետք, միայն ավելացրել եմ Սարինյանի գիրքը և այդ գրքից քոփի փաստ արած կայքի հղումը, զուտ հայերեն թարգմանության համար որոշակի աղբյուր: Ինչ վերաբերում է կարմիրներին, ապա կարող ենք ուղղակի ջնջել ներքին հղումները և կարմիրները կանհայտանան, դա չի կարող լինել պատճառ, քանի որ սա կոնկրետ տեղեկատվական ցանկի մասին է, այլ ոչ թե նախագծի, որ բոլոր հոդվածները լինեն:

Իրականում ես երկու խնդիր էի տեսնում 2001 թ-ից այս կողմ թարգմանությունների (աշխատանքների անվանումների) վերաբերյալ, բայց Լիլիթը և Ջեոն նայեցին, ուղղումներ կատարեցին և ասեցին նորմալ է: Մնաց մեկ խնդիր կապված դրոշակների դնելու սկզբունքի հետ, տարբեր վիքիներում տարբեր է, տարբեր է նաև Սարինյանի գրքում, դրա համար ես համապատասխան ծանոթագրություն ավելացրեցի բացատրելով սկզբունքը: Այսինքն միակ խնդիրը ես տեսնում եմ հենց դրոշակների մեկնաբանման մեջ: Ուրիշ խնդիր, եթե թարգմանությունը նորմալ է, ապա ես չեմ տեսնում: Ի դեպ չնայած ես չեմ սիրում ասել, որ եթե հարևան վիքիներում ընտրյալ է, ինչու մեր մոտ ոչ, ամեն դեպքում կասեմ, որ մոտ 5-6 վիքներում կարգավիճակ է ստացել այս ցանկը և իմ համոզմամբ հայերեն տարբերակը ավելի վատը չի, քան վերը նշված վիքիներում, իսկ ռուսերենում ընդհանրապես խայտառակություն է:--6AND5 (քննարկում) 18:18, 14 Սեպտեմբերի 2014 (UTC)

Հա մոռացա, մեր վիքիից չի երևում, եթե մտնես անգլերեն վիքի կտեսնես քանի վիքիում է ընտրյալ դարձել...--6AND5 (քննարկում) 18:20, 14 Սեպտեմբերի 2014 (UTC)

6AND5 ջան, Երջանիկը կարմիր հղումների մասին է խոսում։ Դրա համար ասեցի՝ վաղ թե ուշ գրվելու են նախագծի շրջանակներում։ --Լիլիթ (քննարկում) 18:22, 14 Սեպտեմբերի 2014 (UTC)
:-) Չէ հղումների մասին էլ է գրել, դրա համար ասեցի մանրամասն գրեմ, որ եթե մյուս մասնակիցների մոտ հարցեր լինեն կարդան, հա մեկ էլ նկարների մասն մոռացա ասեի. կարելի պակաս նկարները մեր վիքի տեղադրել, բայց դե դա արդեն ընտրյալի համար անհրաժեշտ կլինի, իսկ ես միայն լավի համար եմ պատրաստվում հայտ ներկայացնել:-)--6AND5 (քննարկում) 18:32, 14 Սեպտեմբերի 2014 (UTC)
չհասկացա և չգտա թե ինչ հղումի մասին է խոսքը որ բացվում է Նոբելյան մրցանակի պաշտոնական կայքը և մրցանակակիրների դափնեկիր դառնալու «հրամանը»: --ERJANIK քննարկում: 20:27, 14 Սեպտեմբերի 2014 (UTC)
Երջանիկ ջան, աղյուսակում՝ վերջին սյունակներում, որտեղ նշված է, թե ինչի համար է ստացել տվյալ տնտեսագետը Նոբելյան մրցանակ։ --Լիլիթ (քննարկում) 20:32, 14 Սեպտեմբերի 2014 (UTC)
Ծանոթագրություններ բաժնի 2-46 կետերը հենց իմ ասածն է, բացի առաջին կետից...--6AND5 (քննարկում) 21:08, 14 Սեպտեմբերի 2014 (UTC)
պարզ է, ամեն դեպքում փաստորեն դուրս է գալիս որ ուղղակի որպես ցանկ է դառնում լավ ցանկ, միթե դա հաշվի առնելով պետք չի խիստ մոտեցում դրսևորել, որպես օրինակ ասեմ, որ կոնկրետ այս հոդվածը 9 լեզուներով ունի լավ կամ ընտրյալ ցանկի կարգավիճակ, ու դրանցից 8 լեզուներում կարմիր հղումներ չկան անձանց մասով, միայն կարծես ուկրաիեներենում է մեկ-երկու անձ կարմիր, մնացածը բոլոր կան, ի՞նչ կարելի է ենթադրել: --ERJANIK քննարկում: 05:07, 15 Սեպտեմբերի 2014 (UTC)
Տեղեկատվական ցանկ, այլ ոչ թե ուղղակի ցակն, ուղղակի ցանկը կարող է լինել օինակ ֆուտբոլիստների ցանկը: Իսկ ներքին հղումները կարելի է ջնջել և կարմիրը գույնը կվերանա, ներքին հղում առկայությունը կարծում եմ պարտադիր չի: Ամեն դեպքում դեպքում եթե կարմիր հղումները մեծ խնդիր են ապա կան օրինակ կարգավիճակով մի քանի հոդվածներում չափից դուրս կարմիր գույն եմ տեսել, որոնք մինչև տարեվերջ բոլորը դնելու կարգավիճակի վերանայման :-)--6AND5 (քննարկում) 05:44, 15 Սեպտեմբերի 2014 (UTC)
Կներեք կրկին միջամտելու համար։ Face-smile.svg Բա իմ ասածն էլ է դա, որ մասնագիտական հոդված գրելիս կարմիր հղումները հոդվածում շատ են լինում, իսկ դա լավ կամ ընտրյալ հոդված գրողի մեղքը չէ, որ մասնագիտական հոդվածների պակաս ունենք մեր վիքիում։ --Լիլիթ (քննարկում) 05:48, 15 Սեպտեմբերի 2014 (UTC)
Ճիշտն ասած, իմ համար էլ է զարմանալի, որ կարմիր/կապույտ հղումների առակայությունը կարող է որակի գնահատման չափանիշ լինել: Կարմիր հղումների առկայությունը, դա ոչ թե հոդվածի պատճառով է, այլ վիքիում համապատասխան հոդվածների բացակայությունից: Գնահատելիս պետք է գնահատել կոնկրետ հոդվածը, այլ ոչ թե վիքիում այդ հոդվածում հղված բառերի առկայությունը: Ես կարող եմ կոնկրետ իմ մասնագիտական հոդվածներում էնքան պարզ բառերի վրա հղումներ դնել, որ հոդվածում բոլոր հղումները կապույտ լինեն, բայց դա կեղծ, այսպես ասած ցուցադրական պահվածք է, ես չեմ ուզում արհեստական ցույց տամ, թե մեր վիքիում, բոլոր հոդվածներն են որ կան: Մեր վիքին զարգացող վիքի է, կարմիր հղումների առկայությունը տրամաբանական է ու դա հոդվածի որակը ընդհանրապես չի գցում:--Դավիթ () 06:29, 15 Սեպտեմբերի 2014 (UTC)
շնորհակալություն ակտիվության և կարծիքների համար հարգելի վիքիգործըներներ, իմ ասածը վերաբերվում է հենց ցանկ հոդվածներում առկա հղումների բացակայությանը, լավ կամ ընտրյալ հոդվածում դրանք ինչ-որ տեղ ոչինչ, բայց նման լավ ցանկի թեկնածու հոդվածը չէ որ ցանկ է, գոնե ցանկում չլինեն անհրաժեշտ հղումները???, ես օրինակ համարում եմ նման դեպքերում նման ցանկ կարելի է շատ հեշտ ստեղծել, հասկանում ե՞ք թե ինչ եմ ուզում ասել: --ERJANIK քննարկում: 14:52, 15 Սեպտեմբերի 2014 (UTC)

Սանկտ Պետերբուրգի պատմություն[խմբագրել]

Սանկտ Պետերբուրգի պատմություն (խմբագրել|քննարկել|պատմություն|հղումներ|հսկել|տեղեկամատյաններ)

Հոդվածը ստեղծել եմ ես՝ թարգմանությամբ ու մի քանի աղբյուրներով: Կարմիր հղումները արված են հատուկ, մտածված՝ որպեսզի ներառի նախկին միամսյակի նախագծի գրեթե բոլոր հոդվածները: Դրանք գրվելու են մոտակա ամսվա ընթացքում: Խնդրեմ՝ նշեք թերությունները, որոնք խոչընդոտում են՝ ընտրյալ հոդված դառնալու համար: Շնորհակալություն --Hayk.arabaget (քննարկում) 05:48, 21 Օգոստոսի 2014 (UTC)

կարմիր հղումները ամբողջովին չէի ասի, բայց նրանք, որոնք գրված են Հիմնական հոդված ՝, օրինակ` Ռուսական հեղափոխություն 1905-1907, պետք է լինեն, ցանկալի կլիներ ավելացվի էլի ծանոթագրություններ, նաև արտաքին հղումներ, ինքս իմ մասով մանր-մունր ինչ կարողանամ կշտկեմ, իսկ ընդհանուր իհարկե լավ մշակված է ու արժանի է ընտրյալ դառնալուն համապատասխան հնարավոր աշխատանքներից հետո, ապրես Հայկ ջան, երևում է որ լավ աշխատել ես հոդվածի վրա:: --ERJANIK քննարկում: 08:27, 21 Օգոստոսի 2014 (UTC)
Ես թերություններ չեմ տեսնում, ինձ համար հոդվածն անցած է գնահատման փուլը։ --Լիլիթ (քննարկում) 18:35, 21 Օգոստոսի 2014 (UTC)
Բոլորը գրվելու են, Երջանիկ ջան, հիմնականներն էլ, մնացածն էլ: Սա ուզում եմ սարքեմ ցանկ-հոդված, որտեղ միամսյակի գրեթե բոլոր հոդվածները կլինեն: Մինչ այդ ՍՊբ մասին հոդվածները կամ չունեինք, կամ էլ չունեցածի հաշիվ էր: Ծանոթագրությունների ու հղումների վրա էլ անպայման կաշխատեմ:--Hayk.arabaget (քննարկում) 08:56, 21 Օգոստոսի 2014 (UTC)
Հեղափոխության մասին առաջինը գրեցի, Երջանիկ: Մնացած կարմիրները կլինեն նույն ծավալի: Հոդվածն էլ արդեն որբ չի: --Hayk.arabaget (քննարկում) 18:28, 21 Օգոստոսի 2014 (UTC)
ապրես Հայկ ջան, նորմալ է ծավալի առումով: --ERJANIK քննարկում: 19:34, 21 Օգոստոսի 2014 (UTC)
Շատ լավ և գրագետ շարադրված հոդված է, գերազանցում է նույնիսկ ռուսերեն տարբերակին։ Շնորհակալություն, Հայկ ջան, բավական հետաքրքիր էր ինձ համար այս հոդվածը․ մեկ շնչով կարդացի։--Արագի մեջ (քննարկում)
Հայկ, լավ տպավորիչ է, ապրես։ Մանր–մունր բաներ ուղղեցի, ահա էլ ինչ նկատեցի՝
  1. քաղաքապետերի և գեներալ–նահանգապետերի պաշտոնավարման ամսաթվերը ճշտման կարիք ունեն 1905 թվականի կողմերը
  2. պատկերները որոնք մի տողով աղյուսակի մեջ ես դրել, խնդիր են առաջացնում փոքր էկրանների վրա, իսկ կայքի շարժական ձևում կարող է երևալ միայն 1-2–ը։ Առհասրակ խուսափիր հոդվածում որևէ ոչ ստանդարտ տեխնիկական/ձևավորման լուծումներից։
  3. «Ռուսական հեղափոխություն 1905–1907» և «Հայրենական Մեծ պատերազմ» պարբերությունները սկսվում են «Այսպիսով»–ով բայց նախրոդ պարբերությունում թեման չի արծածվում։ Կարծում եմ 1-2 ներածական նախադասություն են ուզում երկու պարբերություն էլ։
  4. «Բանն այն է», «նշենք որ», «Այսպիսով…», «հայտնի է որ» պատմվածքային արտահայտություններ են։ Եթե սողունությունը շատ չի տուժում, արժի խուսափել և գրել միայն անդեմ։
  5. Մի շարք գեղարվեստականոտ արտահայտություններ կան՝ «Երբեմնի եվրոպական Սանկտ Պետերբուրգը թաղվել էր համատարած խավարի մեջ։», «Պետրոգրադը լցվել էր դիակների նեխահոտով», «Մշակութային այլասերության ավարտը Էրմիտաժում կապված է աշխարհահռչակ հայ…» սա զուտ օրինակի համար, «վըչիտկան» չեմ արել դեռ, բայց ավելի չոր, հանրագիտարանային։
  6. Մեր գնահատականները ՎՊ չենք կարող ավելացնել, «տաղանդավոր զորավար» կամ «լեգենդար գարեջրի գործարան» կամ աղբյուր են պահանջում, կամ ուղակի գնահատական–էպիտետը տեղին չէ, հատկապես որ հոդվածը այդ հասկացողությունների/անձանց մասին չէ։
  7. որոշ տեղեր հատուկ անունները առանց չակերտների են։--Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 07:44, 20 Սեպտեմբերի 2014 (UTC)
Շատ շնորհակալ եմ, Ալեքսեյ: Պատասխանեմ ստորև, ու հարցերն էլ՝
  1. քաղաքապետերի և գեներալ–նահանգապետերի մասին. միայն մի գեներալ նահանգապետ է եղել, որ նշանակվել էր որպես արտակարգ պաշտոնյա: Այսինքն՝ Դեդյուլինին հաջորդել է Լաունիցը, ուղղակի Դեդյուլինի կառավարման ընթացքում նշանակվել է նաև գեներալ-նահանգապետ՝ կապված հեղափոխությունը հսկելու հետ: Այս խմբագրմամբ հուսով եմ, ասածս ավելի պարզ եմ դարձրել:
  2. պատկերները փորձեցի ուղղեմ, բայց շատ անհաջող ստացվեց: Թող այս մեկում մնա, մյուս անգամ անպայման հաշվի կառնեմ:
  3. «Ռուսական հեղափոխություն 1905–1907» և «Հայրենական Մեծ պատերազմ» պարբերություններում արդեն ավելացրի պակասող մտքերը:
  4. «Բանն այն է», «Այսպիսով…» ուղղված են
  5. գեղարվեստական արտահայտությունների հարցն էլ լուծվեց
  6. գնահատականներն էլ
  7. որ հատուկ անունները, օրինակ, պետք է լինեին, որ չեմ դրել, ու քո ստուգելուց հետո էլ մնում են անչակերտ
  8. Ու երկու հարց էլ իմ կողմից՝ 330 պիքսելները փոխարինել ես մինիով, ոչ մի դեպքում չի թույլատրվում մինին մեծացնել?
  9. մեծ ու փոքր գծերի մասին, երբ են դրվում երկար - ու երբ՝ կարճ - գծերը
Այսքանը--Hayk.arabaget (քննարկում) 20:38, 20 Սեպտեմբերի 2014 (UTC)
Շատ շնորհակալություն օպերատիվ ու գործնական արձագանքի համար, [[Հայկ։
2․ Իմ սևագրում բզբզեցի, տես ինչ ստացվեց։ Եթե ոչ մեկին չենք ուզում նեղացնել ապա պետք է սահմանափակվել 200պք բարձրությամբ։ Եթե պատրաստ ենք նրան որ մոտ 7% այցելուների մոտ նկարները 2 շարքով երևան, ապա կարող ենք 250պք կիրառել։ Դրանից ավել նշանակում է, այցելուների մոտ 25-35% մոտ դա լինելու է երկու շարքով, ինչը ճիշտ չէ։ Բջջայինների վրա, այս ձև ամեն ինչ երևում ու աշխատում է, ու ավելի հավասարաչափ է նայվում, քան ներկա վիճակում։ Տես չափսերի ու գրվածքների որն ոճն է դուրդ գալիս, այն օգտագործի։
7․ Մեկ ընդ մեջ աչքովս ըկնկնում էին, ես 1-2 չակերտ դրած կլինեմ կամ ոչ։ Մի հատ էլ կնայեմ ավելի ուշ։
8․ Մինիի իմաստը այն է, որ ամեն մասնակից կարող է ըստ նախասիրության/էկրանի դնել իր նախընտրած պատկերի(կի) չափսը։ Այս պահին տեխնիկապես ամենամեծը 300 պիքսել է, ինչը ժամանակից էկրանի համար այդքան էլ շատ չէ, բայց ժամանակի ընթացքում կմեծացնեն (ամեն նոր չափս, շատ զգալի տեղ և արագ կապ է պահանջում սեռվերներից)։ Բացի դրանից, եթե չափս նշված չէ, տեխնիկապես թե Վիքիմեդիայի կողմից, թե ընթերցողի դիտարկիչը ավելի ազատ կարող է հարմարցնել էջը, կոնկրետ պահանջներին։ Կոնկրետ չափս արժի ֆիքսել _շատ_ հատուկ դեպքում միայն, օրինակ փոքր իկոնկա է, կամ ոչ–տիպիկ շատ լայն/նեղ պատկեր է, որը պետք է ինչ–որ սահմանններում պահել, կամ էլ պատկեր որտեղ կա մանր տեքստ/դետալներ և սովորական մինի–չափսերում այն ընթեռնելի չի լինի, ու այդ տեքստի/դետալների անմիջապես էջում երևալն էլ շատ կարևոր է հոդվածի լուսաբանման համար։ Մնացած բոլոր դեպքերում պետք է թողնել մարդկանց և համակարգերին ազատություն այդ հարցը ինքնուրույն որոշելու, կոնկրետ չափս չպարտադրելով։
9. Հայերենում այժմ գործածվում է երկու գծիկ, կարճ՝ բաժանման համար «–» (n-dash լատ․ n տառի երկայնքով) և ուղիղ խոսքի համար, ավելի երկար «—» (m-dash m տառի երկայնքով)։ <մանրամասներ>Իրականւոմ հայերենի համար կա նաև, առանձին տողադարձի գծիկ (֊ Armenian Hyphen U+058A), ինչը գոնե տեխնիկապես շատ ճիշտ է, բայց գործնականում մարդիկ եղածի մեջ են խառնվում, ու 3–րդ գծիկ ավելացնելը, թե մարդկանց դժվար կլինի, թե ստեղնաշարի վրա տեղ գտնելը խնդիր է, տողադարձն էլ թվային տեքստում հազվադեպ բան է։ Բայց Լինուքսում հիմա երբեմն տողադարձի նշան է դրվում, կարճ գծիկի փոխարեն։ Որ ամեն ինչ էլ ավելի խճճվի, ՖայնՐիդերը որով ՀՍՀ–ենք տառաճանաչել, տողադարձի փոխարեն դնում է հին հայերեն «պատիվ» նշանը, որը որոշ տառատեսակներում փոքր չափսերի դեպքում գծիկին է նման (Armenian Abbreviation Mark (U+055F)։ Պատկերը ամբողջակացնելու համար, այն գծիկները որ ես փոխել եմ հոդվածում (ու մի 50 այլ տեղ այս հոդվածից անկախ) իրականում ոչ թե գծիկ էր, այլ մաթեմատիկական մինուսի նշան « - »։ </մանրամասներ> Մեզ պետք եղած գծիկները, ստեղնաշարի դասավորությունների մեծ մասում տեղադրված են հիմնական մասում, «0)» և «+=» արանքի ստեղնում, իմ մոտ առանց շիֆթի կարճն է, շիֆթով երկարը։ Թվային մասում (num pad) միշտ մինուսի նշանն է, որ միայն մաթ․ բանաձևերում և ՀՏՄԼ/Վիքի սինտաքսիսում է պետք գործածել։ Անգ․ ՎՊ–ում 2 նշան էր, ու շատ են գլուխ ջարդել, մեր մոտ արդեն 5, ու ամեն ինչ էլ ավելի հետաքրքիր կլինի, բայց գլոբալ ուղղելը պետք ինչ–որ խելացի բոտով արվի։ Եթե դասավորությունդ ուրիշ նշաններ է տալիս, գրի ինձ։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 01:47, 21 Սեպտեմբերի 2014 (UTC)
Պատկերները ընտրեցի ու փոխել եմ, մինիի իմաստն էլ հասկացա: Մնում ա մի հատ մութ տեղ՝ մ-դաշ ու ն-դաշ գծիկները, իմ մոտ նույնն ա, ու վերջակետն էլ մենակ էն մեծ կլորն ա դրվում:--Hayk.arabaget (քննարկում) 09:56, 22 Սեպտեմբերի 2014 (UTC)
Մեկ էլ չհասկացա ինչի համար է հանվել հեղափոխության ժամանակագրությունը--Hayk.arabaget (քննարկում) 09:58, 22 Սեպտեմբերի 2014 (UTC)
Դա քո մոտ կիրառվող տառատեսակներից է գալիս։ Աստված տա հաջորդ տարի ֆիքսված/ներդրված տառատեսակ ունենանք վիքի–նախագծերում, այդ ժամանակ բոլորին մոտ, նույն և ավելի ընթեռնելի տեսքը կլինի։
Ժամանկագրությունը հանվել է, որովհետև՝ 1) հեղ․ իրավունքի խախտում է (ժամանկաից ամսագրի սկան), 2) պատկերում ամենասովորական հասարակ տեքստ է, և այն պատկերով ներակայցնելու չարդարացված լուծում է (այնպես չէ որ պատմական իրադարձությունների ժամանակվա թերթի տեսածրված հատվածն է, և պատմական արժեք է ներկայացնում), եթե կարևոր է, ապա ավելի մեծ օգտւով դա կարելի է հոդվածում գրել, 3) տեքստն էլ ռուսերեն է։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 20:22, 22 Սեպտեմբերի 2014 (UTC)