Ապահովագրական պայմանագիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ապահովագրության պայմանագրով մի կողմը՝ ապահովագրողը, որոշակի միանվագ կամ պարբերական վճարի (ապահովագրավճարի) դիմաց պարտավորվում է մյուս կողմին՝ ապահովադրին կամ նրա մատնանշած անձին (շահառուին), որոշակի ապահովագրական գումարի շրջանակներում հատուցել որոշակի իրադարձության (իրադարձությունների) տեղի ունենալու արդյունքում պատճառված վնասը կամ դրա մի մասը կամ տրամադրել որոշակի գումար (ապահովագրական հատուցում), եթե այդ իրադարձությունների տեղի ունենալը կրում է հավանական և (կամ) պատահական բնույթ և կախված չէ կողմերի կամ ապահովագրված անձի կամ շահառուի կամքից (բացառությամբ կյանքի ապահովագրության այն դեպքերի, երբ հատուցվում է որոշակի հավաստի և ակնկալվող իրադարձության տեղի ունենալը)։

Ապահովագրության պայմանագիրը կնքվում է գրավոր։ Գրավոր ձևը չպահպանելը հանգեցնում է ապահովագրության պայմանագրի անվավերությանը։ Այդպիսի պայմանագիրն առ ոչինչ է։ Օրենքով կարող են նախատեսվել ապահովագրության պայմանագրի կնքման նկատմամբ այլ պահանջներ։ Ապահովագրության իրականացման դեպքում ապահովագրության պայմանագրի առկայությունը պարտադիր է։ Ապահովագրության վկայագիրը կարող է փոխարինել ապահովագրության պայմանագրին, եթե այն պարունակում է ապահովագրության պայմանագրի` սույն գլխով և օրենքով սահմանված էական պահանջները։

Աղբյուր[խմբագրել]


Գրականություն[խմբագրել]

  • Казанцев С. К. Основы страхования: Учебное пособие. Екатеринбург: ИПК УГТУ, 1998 ISBN 5-8096-0006-9
  • Гомелля В. Б. Основы страхового дела: Учебное пособие М: СОМИНТЭК, 1998