Գնաճ
Գնաճը կամ սղաճը (լատ. Inflatio — ուռճացում) դրամական միավորի արժեզրկմամբ ուղեկցվող գների ընդհանուր մակարդակի բարձրացումն է [1]:
Մեծ կամ փոքր չափով գնաճն առկա է ժամանակակից բոլոր երկրների տնտեսություններում: Ապրանքային զանգվածի ամենամյա աճը պահանջում է դրամաշրջանառության համապատասխան արագացում կամ դրամական զանգվածի աճ: Եվ դրա համար անհրաժեշտ է սնել հասարակական արտադրությունը համապատասխան դրամական զանգվածի ավելացմամբ, ինչն էլ գնաճի հիմք է հանդիսանում [2]:
Գնաճի տիպերը [խմբագրել]
Առանձնացվում է գնաճի երկու տիպ`
- Բաց
- Ճնշված կամ քողարկված
Բաց գնաճը հանդիպում է շուկաներում, որտեղ գործում են ազատ գներ: Գների անհավասարաչափ բարձրացման դեպքում այն ձևախախտում է, բայց չի ոչնչացնում շուկայական մեխանիզմը: Տնտեսությունը շարունակում է արձագանքել շուկայի ազդակներին և ինքնակարգավորվել տարբեր շուկաների հավասարակշռության ուղղությամբ:Այն հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

որտեղ
-ն գնաճի տեմպն է մեկ տարում` հաշվարկված տոկոսներով,
- տվյալ տարվա գների մակարդակն է,
- նախորդ տարվա գների մակարդակն է,
Ճնշված գնաճի դեպքում իրավիճակը այլ է: Պետությունը անհանգստանալով գների աճի համար` պայքարի է ձեռնարկում այդ երևույթի դեմ և գների նկատմամբ կառավարչական վերահսկողություն սահմանում` դրանք սառեցնելով որոշակի մակարդակում: Նմանատիպ հակագնաճային քաղաքականության առանձնահատկությունը այն է, որ պետությունը պայքարում է, ոչ թե շուկայի ձևախախտման և դրա հետեևանքի, գների աճի, դեմ: Ճնշված գնաճն հղի է մի շարք տնտեսական հետևանքներով`
- այն խեղաթյուրում է շուկայի ինքնակարգավորման մեխանիզմը
- սառեցված գները հանգեցնում են կապիտալի տեղաշարժին դեպի արտադրության ավելի քիչ ծախսատար սեգմենտներ, ինչն էլ առաջացնում է մնացած սեգմենտներում արտադրվող ապրանքի խրոնիկական դեֆիցիտ
- դեֆիցիտը բնակչության մոտ առաջացնում է հետաձգված պահանջարկի էֆեկտ, որի հետևանքով աճում են հարկադրված խնայողությունները, որոնք ոչ միայն չեն բարձրացնում կենսամակարդակը, այլ նաև նպաստում են քրեական կառուցվածքները հարստացնող սև շուկաների զարգացմանը [3]:
Գնաճի տեսակները [խմբագրել]
Գնաճի տեսակներն են`
- Պահանջարկի գնաճ
- Առաջարկի գնաճ
- Չհավասարակշռված գնաճ
- Կանխատեսելի գնաճ
- Անկանխատեսելի գնաճ
Կախված գնաճի տեմպերից տարբերում են գնաճի հետևյալ տեսակնեը`
- Չափավոր կամ սողացող (մինչև 10% տարեկան գնաճ)
- Քառատրոցփ գնաճ (10-50% տարեկան գնաճ)
- հիպերգնաճ
Աղբյուրները [խմբագրել]
- ↑ Чепурин М.Н. "Курс экономической теории", 2003
- ↑ Сидорович А.В. Курс экономической теории", 1997
- ↑ Н.И. Базылев, С. П. Гурко “Макроэкономика”, 2000