Արժեթուղթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արժեթուղթ- սահմանված ձևի և պարտադիր վավերապայմանների պահպանմամբ, գույքային իրավունքները հավաստող փաստաթուղթ է, որի իրականացումը կամ փոխանցումը հնարավոր է միայն այն ներկայացնելիս: Արժեթղթի փոխանցմամբ փոխանցվում են դրանով հավաստվող բոլոր իրավունքները: Օրենքով նախատեսված դեպքերում և կարգով` արժեթղթով հավաստված իրավունքների իրականացման և փոխանցման համար բավարար են հատուկ գրանցամատյանում (սովորական կամ համակարգչային) դրանց ամրագրման մասին ապացույցները: Հայաստանում արժեթղթերի շուկան կարգավորվաում է "Արժեթղթերի շուկայի մասին" Օրենքով:

[խմբագրել] Արժեթղթով հավաստված իրավունքների սուբյեկտները

Արժեթղթով հավաստվող իրավունքները կարող են պատկանել`

  • արժեթուղթը ներկայացնողին (ըստ ներկայացնողի արժեթուղթ).
  • արժեթղթում նշված անձին (անվանական արժեթուղթ).
  • արժեթղթում նշված անձին, ով կարող է ինքն իրականացնել այդ իրավունքները կամ իր կարգադրությամբ (հրամանով) նշանակել այլ իրավազոր անձի (օրդերային արժեթուղթ):
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով