Անվանական բաժնետոմս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անվանական բաժնետոմս, արժեթուղթ, որի շարժը արձանագրվում է բաժնետիրական ընկերության գրանցման գրքում։ Բաժնետիրոջ անունը կամ անվանումը նշվում է անմիջապես արժեթղթի բլանկի վրա։ Բաժնետիրական ընկերության կանոնադրությունը կարող է պարունակել ընկերության կողմից թողարկվող անվանական արժեթղթերի շարժը կարգավորող լրացուցիչ կանոններ։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մ Չոբանյան «Բիզնեսի համառոտ բառարան», 1992 թ