Պարտատոմս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պարտատոմս (լատիներեն՝ obligatio — պարտավորություն. անգլերեն՝ bond — երկարաժամկետ, note — կարճաժամկետ) — պարտքային արժեթուղթ, որը հավաստում է դրա տիրապետողի իրավունքը` դրանում նախատեսված ժամկետում պարտատոմս թողարկած անձից ստանալ պարտատոմսի անվանական արժեքը կամ գույքային այլ համարժեք: Պարտատոմսը դրա տիրապետողին իրավունք է տալիս նաև ստանալ պարտատոմսի անվանական արժեքից տոկոս կամ այլ գույքային իրավունքներ: Պարտատոմսերը կարող են լինել ըստ ներկայացնողի կամ անվանական: Պարտատոմսերը կարող են վաճառվել անվանական արժեքից ցածր գնով (դիսկոնտով): Պարտատոմսերի ընդհանուր եկամուտը դա վճարված արժեկտրոնների և անվանական արժեքի և դիսկոնտի տարբերության հանրագումարն է:

Բովանդակություն

[խմբագրել] Պարտատոմսերի տեսակները

[խմբագրել] Ըստ եկամտաբերության

  • Զեղչատոկոսային պարտատոմսեր (անգլերեն՝ Zero Coupon Bond) — պարտատոմս, որի եկամուտը համարվում է զեղջված գումարը (առանց արժեկտրոնի պարտատոմսեր): Զեղչատոկոսային պարտատոմսերը վաճառվում են անվանական արժեքից ցածր: Ինչքան մոտ է պարտատոմսի մարման օրը, այնքան մեծ է նրա շուկայական գինը, իսկ մարվում է անվանական արժեքով: Զեղչատոկոսային պատատոմսերի օրինակ են — ՊԿՊ-ն:
  • Ֆիքսված արժեկտրոնով պարտատոմսեր (անգլերեն՝ Fixed Rate Bond) — արժեկտրոնային պարտատոմս, որի եկամուտները վճարվում են ֆիքսված արժեկտրոնային տոկոսներով: Արժեկտրոնների մասին տեղեկատվությունը տեղադրվում է պարտատոմսի ազդագրում: Այս տեսակի պարտատոմսեր են ՊՄԱՊ-ները և ՊՄԱՊ-ները, ինչպես նաև եվրոպարտատոմսերի մեծ մասը:
  • Լողացող արժեկտրոնով պարտատոմսեր (անգլերեն՝ Floating Rate Note (FRN); Floater) — արժեկտրոնային պարտատոմսեր լողացող արժեկտրոնով, որի մեծությունը համեմատական է ինչ որ մակրոէկոնոմիկական ցուցանիշին` պետական պարտատոմսերի եկամտաբերությանը, միջբանկային վարկերի տոկոսներին (LIBOR-ին, EURIBOR, MOSPRIME և այլն):

[խմբագրել] Ըստ փոխարկելիության

  • փոխարկելի (բաժնետոմսերի, այլ պարտատոմսերի)
  • ոչ փոխարկելի

[խմբագրել] Ըստ թողարկողի


Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով