Արտոնյալ բաժնետոմս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արտոնյալ բաժնետոմս, արժեթուղթ, որի սեփականատերն ունի շահութաբաժին ստանալու իրավունք։ Բաժնետիրական ընկերությունը երաշխավորում է այդ արժեթղթի տիրոջը ստանալու նվազագույն շահութաբաժին։ Որպես կանոն, արտոնյալ արժեթղթի տերը բաժնետիրական ընկերությունում չունի ձայնի իրավունք, եթե դրա կանոնադրությամբ այլ մոտեցում չի նախատեսված։ Թողարկվող արտոնյալ արժեթղթերը չեն կարող գերազանցել բաժնետիրական ընկերության հիմնադրամի 10%-ը։

Ընկերության թողարկած արտոնյալ բաժնետոմսերի ընդհանուր անվանական արժեքը չպետք է գերազանցի նրա կանոնադրական կապիտալի քսանհինգ տոկոսը։ Արտոնյալ բաժնետոմսերի սեփականատերերը ստանում են ֆիքսված դիվիդենտներ, նույնիսկ եթե հասարակ բաժնետոմսերի սեփականատերերը ընդհանրապես դիվիդենտ չեն ստանում։ Եթե ընկերությունը լուծարվում է, ապա առաջին հերթին վճարվում է արտոնյալ բաժնետերերին։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մ Չոբանյան «Բիզնեսի համառոտ բառարան», 1992 թ