Ապրանքային բորսա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ապրանքային բորսա, բորսային ապրանքների կազմակերպած շուկա՝ ամրագրված անդամությամբ և առևտրի կանոններով։ Ապրանքային բորսաներում գլխավորապես վաճառվում է միատարր և կայուն որակ ունեցող ապրանքներ՝ մետաղ, նավամթերք, հացահատիկի և գյուղատնտեսական այլ ապրանքներ, ըստ որում գործարքների մեծ մասը կնքնվում է հետագա մատակարարումների պայմաններում։

Աշխարհի խոշորագույն ապրանքային բորսաները գտնվում են Լոնդոնում, Նյու Յորքում, Չիկագոյում։

Հայաստանի Հանրապետությունում ապրանքաբորսային գործը ձևավորման ընթացքում է, շատ բորսաներ դեռևս չունեն մասնագիտացում, նրանցում վաճառվում են տարաբնույթ ապրանքներ, մասնավորապես, մանկական հագուստ, լվացքի մեքենա, կտորեղեն, բնակարան, հողակտոր և այլն[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Մ․ Խ․ Չոբանյան // Բիզնեսի համառոտ բառարան // Երևան: «Վահան» ՍՊԸ, 1992. — 95. — 95. — 95 էջ. — 10.000 հատ.