Ակրեդիտիվ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավստրիական բանկի ակրեդիտիվ, թվագրված 1622 թվականի նոյեմբերի 7-ով։

Ակրեդիտիվ (գերմ.՝ akkreditiv), նշանակում է

  • հաշվարկային կամ դրամական փաստաթուղթ, մեկ բանկի հանձնարարությունն է մյուսին՝ վճարելու, հատուկ վերապահված միջոցների հաշվին, ապրանքային փաստաթղթերը կամ վճարելու վստահագիրը ներկայացնողին կանխապայմանավորված գումարը
  • արտաքին առևտրի հաշվարկման ձև
  • անվանական գնահատված արժեթուղթ, դրամական վստահագիր, հանձնարարություն՝ ներկայացնողին վճարելու որոշակի գումար, որ հավաստում է անձի իրավունքը արժեթղթի նկատմամբ
  • փաստաթղթային հավատարմագիր, վստահագիր՝ հաստատվում, վճարվում է փաստաթղթերը ներկայացնելիս
  • անկանչ վստահագիր՝ չի կարող ետ կանչվել, պահանջվել, բոլոր պայմանները կատարելու դեպքում
  • հաստատված վստահագիր՝ երրորդ բանկի կողմից երաշխավորված

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մ Չոբանյան «Բիզնեսի համառոտ բառարան», 1992 թ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 232