Հայաստանի Հանրապետության դրոշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հայաստանի դրոշից)
Հայաստանի դրոշ
Հայաստանի դրոշ
Օգտագործում
...
FIAV 111000.svg
Հարաբերություն 1:2
Ընդունում 24 օգոստոսի, 1991
Գույներ      Կարմիր

     Կապույտ      Նարնջագույն

Հայաստանի Հանրապետության դրոշը պետական խորհրդանիշներից է։ Այն սահմանված է ՀՀ Սահմանադրությամբ և դրոշի մասին օրենքով։ Կազմված է կարմիր, կապույտ, նարնջագույն գույներից (վերևից ներքև)՝ հորիզոնական հավասարաչափ շերտերով, լայնքի և երկայնքի 1:2 հարաբերակցությամբ[1][2]։ Այն չափերով և գույներով Հայաստանի Առաջին Հանրապետության (1918-1920 թթ) դրոշի կրկնությունն է[3]։

ՀՀ դրոշի մասին առաջին օրենքն ընդունել է ՀՀ Գերագույն խորհուրդը 1990 թ. օգոստոսի 24-ին։ Ներկա օրենքն ընդունվել է 2006 թ. հունիսի 15-ին 2005 թ. սահմանադրական փոփոխություններից հետո[4]։ Դրոշի գույների մասին կան տարբեր մեկնաբանություններ։ 2006 թվականի օրենքում տրված է.

«Կարմիր գույնը խորհրդանշում է Հայկական բարձրավանդակը, հայ ժողովրդի մշտական պայքարը հարատևման, քրիստոնեական հավատքի, Հայաստանի անկախության և ազատության համար։ Կապույտ գույնը խորհրդանշում է հայ ժողովրդի ապրելու կամքը խաղաղ երկնքի ներքո։ Նարնջագույնը խորհրդանշում է հայ ժողովրդի արարչական տաղանդը և աշխատասիրությունը։[2]

Կառուցվածք [խմբագրել]

ՀՀ օրենքը գույների երանգները չի սահմանել, սակայն նախագծում կա հետևյալ տարբերակը՝ տրված RGB գունային արժեքներով։

Առավել հայտնի տարբերակը
Flag of Republic of Armenia.png
Կարմիր 217-0-18
Կապույտ 0-51-160
Նարնջագույն 242-168-0

ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական կայքում ներկայացված դրոշն ունի հետևյալ գունային երանգները։

Գունային սխեմա Կարմիր Կապույտ Նարնջագույն
HSB 3-87-85 254-81-44 28-79-97
CMYK 9-98-100-1 99-100-21-16 0-53-90-0
RGB 218-37-28 42-21-112 247-142-51
HTML #DA251C #2A1570 #F78E33

Աղբյուրներ [խմբագրել]

  1. ՀՀ Սահմանադրություն
  2. 2,0 2,1 ՀՀ օրենքը ՀՀ դրոշի մասին
  3. ՀՀ դրոշ 14 հունիսի, 2011, Միացյալ ազատական ազգային կուսակցություն
  4. Հայաստանի Հանրապետության դրոշ yeraguyn.com