Հասան-Ջալալյաններ
Հասան-Ջալալյաններ. հայ իշխանական տոհմ, որը սերում է Արցախի Խաչեն գավառից։ Խաչենի իշխանությունը (10-14-րդ դարեր) ընդգրկում էր ներկայիս Դաշտային և Լեռնային Ղարաբաղը, Սյունիքը[1]։ 13-րդ դարի հայ ավատական իշխան Հասան-Ջալալի տիրապետությունից հետո, Խաչենի իշխանական տան ներկայացուցիչերը սկսել են կրել "Հասան-Ջալալյան" ազգանունը։ Մինչև 19-րդ դարի սկիզբը Հասան-Ջալայանները ժառանգաբար տիրել են նաև Գանձասարի կաթողիկոսությանը։ Դարերի ընթացքում Հասան-Ջալալյնները հաջողությամբ պահպանել են Արցախի ինքինիշխանությունը չնայած սելջուկների, մոնղոլների, պարսիկների բռնատիրություններին։ Նրանք, ինչպես նաև Խաչենի մյուս մելիքերը, իրենց համարում էին հայ պետականության և ինքնիշխանության վերջին ամրոցի պահապանները։[2]
Եկեղեցական և աշխարհիկ հուշարձանների կառուցմամբ և վերանորոգմամբ Հասան-Ջալալյանները մեծ ներդրում են ունեցել հայ մշակույթի պահպանման և զարգացման գործում։ 14-րդ դարի վերջերին Հասան-Ջալալյանների իշխանությունը ընդարձակվել է Գյուլիստանում և Ջրաբերդում։ Սրանք, Խաչենի, Վարանդայի և Դիզակի հետ, ճանաչվել են իբրև Խամսայի իշխանություն։[3]
Բովանդակություն |
[խմբագրել] Հայտնի Հասան-Ջալալյաններ
- Եսայի Հասան-Ջալալյան
- Բաղդասար Մետրոպոլիտ Հասան-Ջալալյան
- Էլեոնորա Հասան-Ջալալյան
- Ռուբեն Հասան-Ջալալյան
[խմբագրել] Հասան-Ջալալյաններն այսօր
- Ստեփան Հասան-Ջալալյան, քաղաքագիտության մագիստրոս, պատմաբան
[խմբագրել] Տես նաև
[խմբագրել] Արտաքին հղումներ
[խմբագրել] Նշումներ
- ↑ Ուլուբաբյան, Բագրատ Ա. "Հասան-Ջալալյաններ"։ Սովետական հայկական հանրագիտարան. հատոր VI. Երևան, Խորհրդային Հայաստան: Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիա. 1980, էջ 246.
- ↑ (Անգլերեն) Hewsen, Robert H. "The Kingdom of Arc'ax" in Medieval Armenian Culture (University of Pennsylvania Armenian Texts and Studies). Thomas J. Samuelian and Michael E. Stone (eds.) Chico, California: Scholars Press, 1984, pp. 52-53. ISBN 0-89130-642-0
- ↑ (Անգլերեն) Hewsen, Robert H. "The Meliks of Eastern Armenia: A Preliminary Study." Revue des etudes Arméniennes. NS: IX, 1972, pp. 299-301.