Ազգային դրոշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ազգային դրոշը տվյալ երկիրը և ազգը խորհրդանշող դրոշ է։ Հայերենում ազգային դրոշի և պետական դրոշի հասկացությունները չեն զանազանվում։ Ի տարբերություն սրա, ռուսալեզու և անգլալեզու գրականության մեջ այս հասկացությունները տարբեր կերպով են սահմանվում։ Ազգային դրոշը սովորաբար գործածվում է պետության կառավարության և պետական այլ մարմինների կողմից, սակայն կարող է գործածվել նաև այդ պետության քաղաքացիների կողմից։

Ազգային դրոշների գործածումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ունի ազգային դրոշի երեք տարատեսակ՝ ցամաքում գործածման համար և երեք տարատեսակ՝ ծովում գործածման համար։

Ազգային դրոշի գործածումը ցամաքում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ունի ցամաքում գործածվող ազգային դրոշների երեք տարատեսակ՝ քաղաքացիական, պետական և պատերազմական կամ զինվորական։ Պետական դրոշն օգտագործվում է կառավարական մարմինների կողմից, մինչդեռ քաղաքացիական դրոշը կարող են օգտագործել պետության քաղաքացիներն անկախ նրանից՝ կապ ունեն կառավարության հետ, թե ոչ։ Պատերազմական կամ զինվորական դրոշներն օգտագործվում են զինվորական կազմակերպությունների կողմից, ինչպիսին, օրինակ, բանակն է։
Գործնականում սակայն, երկրների մեծամասնությունում (ներառյալ Հայաստանի Հանրապետությունը) այս դրոշները միմյանցից չեն տարբերվում։

Ազգային դրոշի գործածումը ծովում[խմբագրել | խմբագրել կոդը]