Բրունեյի դրոշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բրունեյի դրոշ
Տեսակազգային դրոշ
Իրավասության տարածքԲրունեյ
Նշան🇧🇳
Հարաբերություն2:1
Ընդունված էսեպտեմբերի 29, 1959
Գույներդեղին, սպիտակ, սև և կարմիր
Պատկերված էemblem of Brunei?, դաշտ և bend?

Բրունեյի ազգային դրոշը, Բրունեյի պաշտոնական պետական խորհրդանիշներից մեկն է։ Ընդունվել է 1959 թվականին։ Կազմված է 2 դեղին շեղանկյուններից, սև և սպիտակ շերտերից և զինանշանից։ Դեղին շեղանկյունները խորհրդանշում են Բրունեյի սուլթանին, սև ու սպիտակ շերտերը խորհրդանշում են երկրի 2 գլխավոր վարչապետերին, սպիտակը` Պենգիրան Բենդահարան (Բրունեյի առաջին վարչապետը), սևը` Պենգիրան Պեմանչան (Բրունեյի երկրորդ վարչապետը և արտգործ նախարար)։ Կենտրոնում գտնվող զինանշանը կազմված է հովանոցից, երկու ձեռքերից և երկու արաբերեն գրերից։ Հովանոցը խորհրդանշում է արքունի տունը, երկու ձեռքերը` իրենց առատաձեռն լինելը։ Հովանոցի տակ գրված է արաբերեն 2 նախադասություն։ Առաջինում գրված է <<Միշտ ծառայել Աստծո ղեկավարությամբ>> (արաբերեն`دائما توجيه الله), որը երկրի կարգախոսն է, իսկ ներքևում գրված է <<Բրունեյ Դարուսալամ>> (արաբերեն`بروناي دار السلام), որը երկրի պաշտոնական անունն է և թարգմանաբար նշանակում է <<Բրունեյ, խաղաղ բնակավայր>>։