Վարչարարությունը Արևմտյան Հայաստանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Օսմանյան վարչարարությամբ Արևմտյան Հայաստանի մասը 1555 թվականին ընդգրկվել է վարչատարածքային էյալեթ կոչվող միավորի մեջ և պաշտոնապես կոչվել է Էրմանիստան։ 1639 թվականներից Էրմանիստան կոչվող վարչատարածքային էյալեթը պարբերաբար վերաբաշխվել է Էրզրումի, Կարսի, Վանի, Բայազետի, Չըլդըլրի, Դիարբեքիրի և Սեբաստիայի փաշայությունների միջև։ 1860 թվականին մայիսի 24 ին Պոլսո հայոց պատրիարքությունը Էրմանիստան կոչվող վարչատարածքային էյալեթի համար ընդունեց Սահմանադրություն , թուրքերեն Նիզամնամելի միլլեթի Էրմենիան, որը նախատեսնում էր կարգավորելու և վարելու արևմտահայերի կրոնական, կրթական, հասարակական կյանքը։ Օսմանյան կառավարությունը 1863-ի մարտի 17-ին վավերացրեց կանոնադրությունը էական կրճատումներով և փոփոխություններով, կրճատվեցին հոդվածների թիվը, երեսփոխան-պատգամավորների, հատկապես՝ գավառները ներկայացնողների քանակը[1]։ 1877-78 թվականների Սան Ստեֆանոյի և Բեռլինի պայմանագրերը նոր իրավիճակ ստեղծեցին Արևմտյան Հայաստանում։ Սան Ստեֆանոյի և Բեռլինի պայմանագրի 61–րդ հոդվածներով միջազգային դիվանագիտության հարցի է վերածվել Հայկական հարցը։1878-ին, Կ․ Պոլսի Հայոց պատրիարքարանի՝ Բեռլինի կոնգրեսին ներկայացրած տվյալներով, Թուրքիայում ապրում էր 3 մլն․ հայ։ 1882-ին կատարված մարդահամարով Թուրքիայում ապրում էր 2, 660 հզ․ հայ, ընդ որում, Վանի վիլայեթում՝ 400 հզ․, Սվազում՝ 280, Խարբերդում՝ 270, Բիթլիսում՝ 250, Դիարբեքիրում՝ 150, Էրզրումում՝ 280, Կիլիկիայում՝ 380, Ասիական Թուրքիայի մնացած մասերում՝ 455, Եվրոպական Թուրքիայում՝ 155 հզ․։ Արևմտյան Հայաստանում շուրջ կես հազարամյակ իրենց կիսանկախությունը պահպանեցին հայկական մի շարք իշխանություններ՝ Սասունը, Սավուրը, Իսյանը, Ճապաղջուրը, Տուժիկը, Մանազկերտը, Խնուսը։ Նրանք հարկ էին վճարում կառավարությանը, բայց օսմանական իշխանավորները, պետական զորքերը իրավունք չունեին մտնել նրանց գավառները։ Սուլթան Աբդուլ Համիդ II-ը տապալեց բարեփոխումների անցկացումը և ստեղծեց առաջին պլանավորված հակահայ էթնիկական ջարդերը և զտումները։ Աբդուլ Համիդ II-ի օրոք հայերի նկատմամբ կիրառվող ուծացման, զանգվածային ջարդերի քաղաքականությանը հաջորդեցին նոր արտագաղթեր։ 1897 թվականին Արևմտյան Հայաստանը կազմվեց Վանի, Էրզրումի, Սեբաստիայի (Սվազ), Բիթլիսի, Դիարբեքիրի, Խարբերդի, Տրապիզոնի վիլայեթներից։ 1912-ին, Կ․ Պոլսի Հայոց պատրիարքարանի նոր մարդահամարով, Թուրքիայում ապրող հայերի թիվն իջել էր 2,026000-ի[2]։

Ռուսական վարչարարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսական վարչարարությունից օգտվելու նպատակով Հայոց կաթողիկոս Գևորգ Ե–դը 1912 թվականներին դիմեց ռուսական կառավարությանը Արևմտյան Հայաստանում բարենորոգումներ անցկացնելու համար և կոնդակով հիմնեց ազգային պատվիրակության գործառույթը[3]։ 1914 թվականի հունվարի 26–ին ստորագրված ռուս-թուրքական համաձայնագրի համաձայն՝ Արևմտյան Հայաստանում ստեղծվելու էին երկու հատվածներ, որոնցից մեկն ընդգրկելու էր Էրզրումի, Տրապիզոնի և Սեբաստիայի, մյուսը՝ Վանի, Բիթլիսի, Դիարբեքիրի և Խարբերդի վիլայեթները, իսկ դրանց գլուխ կարգվող եվրոպական երկու ընդհանուր տեսուչները հետևելու էին բարենորոգումների ընթացքին։ 1915 թվականին ձևավորվեց Արևմտյան Հայաստանի վարչակազմը՝ Ա․ Մանուկյանի գլխավորությամբ Վան կենտրոնով։ 1916 թվականի մայիսի 22-ին գեներալ-լեյտենանտ Ն․Ն․Պեշկովը դարձավ Արևմտյան Հայաստանի շրջանների առաջին գեներալ-նահանգապետը, 1916 թվականի հունիսի (21) 8-ին Նիկոլայ II-ը հաստատեց «Պատերազմի օրենքով օկուպացված Թուրքիայի շրջանների կառավարման ժամանակավոր կանոնակարգը»։ Արևմտյան Հայաստանի տարածքներում ստեղծվեց ռազմական կառավարիչների վարչակազմ (ԺԿՎ), գեներալ-լեյտենանտ Ն․Ն․Պեշկովի ղեկավարությամբ, կազմված 29 ռազմա-վարչական շրջաններից (военно-административные районы): Ռազմա-վարչական շրջանները ղեկավարում էին ադմինստրացիաները իսկ տեղամասերը ղեկավարում էին բաժնի պետերը։ Ա․Մանուկյանը ընդունեց Արևմտյան Հայաստանի ժամանակավոր ռազմական ընդհանուր կառավարության գերակայությունը և վերանշանակվեց Վանի ռազմա-վարչական շրջանի ղեկավար։ 1917 թվականի ապրիլի 26-ի հրամանով՝ Արևմտյան Հայաստանը հանվեց ռազմական իշխանության ենթակայությունից և դրվեց ժամանակավոր կառավարությանը վերահսկողության տակ։ 1917 թվականի մայիս 31 ին Արևմտյան Հայաստանի առաջին ռազմական կառավարիչ գեներալ-լեյտենանտ Ն․Ն․Պեշկովը ազատվեծ ծառայությունից և ուղարկվեց թոշակի[4]։

Անհատական վարչարարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ա․Մանուկյան, Վանի նահանգապետ

1917 թ․ մայիսի 2-ին ընտրվեց 15 գործիչներից կազմված Արևմտահայ ազգային խորհուրդը ,որը ստանձնեց 1912 թվականին ստեղծված ազգային պատվիրակության գործառույթը, նախագահ ընտրվեց Ա․Մանուկյանը։ 1917-ի դեկտեմբերին Ա․ Մանուկյանը Վանում իշխանությունը փոխանցեց գեներալ-լեյտենանտ Թովմաս Նազարբեկյանին (Фома Назарбеков) և հաստատվեց Երևանում։ 1918 թվականի մարտին Թ․Նազարբեկյանը տեղափոխվեց Երևան։ 1918-ի մարտից մինչև 1918-ի ապրիլը Վանի ադմինստրացիան ղեկավարեց գեներալ Անդրանիկ Օզանյանը։ 1918 թվականի հուլիսի 20-ին Երևանում Արևմտահայոց ազգային խորհրդի նախագահ Ա․ Մանուկյանի և Արևելահայոց ազգային խորհրդի նախագահ, կառավարության վարչապետ՝ Քաջազնունու գլխավորությամբ անցկացվեց կառավարության միասնական նիստը և որոշվեց նշանակել Հայաստանի Խորհուրդ՝ խորհրդարան[5]։ 1919 թվականի փետրվարի առաջին կեսին (6-13-ը) Երևանում գումարվեց Արևմտահայոց 2-րդ համագումարը։ Համագումարը լիազորեց և լիակատար վստահություն հայտնեց Պողոս Նուբար փաշային՝ ներկայացնել արևմտահայության իրավունք ները Սևրի վեհաժողովում։ Փետրվարի սկզբին Ա. Ահարոնյանը և Պողոս Նուբարը երկու պատվիրակության անունից Սևրի վեհաժողովին ներկայացրեցին «Հայկական հարցը հաշտության վեհաժողովին առջև» հուշագիրը՝ ստորագրված Ա. Ահարոնյանի և Պողոս Նուբարի կողմից։ Ըստ հուշագրի` Հայաստանը կազմված էր Վան, Բիթլիս, Դիարբեքիր, Խարբերդ, Սվազ, Էրզրում, Տրապիզոն վիլայեթներից, Կիլիկիայի չորս սանջակներից՝ Ալեքսանդրետի հետ միասին և արևելյան Հայաստանը։ փետրվարի 23-ին, Արևմտահայ խորհրդի Գործադիր մարմինը դիմեց ՀՀ վարչապետին պաշտոնական առաջարկով, «Արարատյան Հանրապետության կառավարությունը կփութա օր առաջ հայտարարել Միացյալ, Ազատ Հայաստանի անկախությունը և գործնական քայլեր անի միացումը իրականացնելու համար կյանքի մեջ»[6]։

Պետական վարչարարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1919 թվականի մայիսի 26-ի և 27-ի կառավարության նիստերում քննարկվեցին և հաստատվեցին համապատասխանաբար Միացյալ Հայաստանի Անկախության Հայտարարման Ակտի և «Հայաստանի Խորհրդի համալրման մասին» օրինագծերը։ Օրինագծերը հաստատվեցին 5 կողմ, 1 դեմ, 1 ձեռնպահ և 6 կողմ, 2 դեմ քվեարկությամբ։ Մայիսի 27-ին թիվ 1427 գրությամբ վարչապետի պաշտոնակատար Ալ. Խատիսյանը տեղեկացրեց Արևմտահայոց Գործադիր մարմնին, որ մայիսի 28-ից 12 ներկայացուցիչ ուղարկի խորհրդարան՝ նիստերին մասնակցելու համար։ Արևմտահայ խորհրդի Գործադիր մարմինը վարչապետի պաշտոնակատար Ալ. Խատիսյանին ներկայացրեց հաստատման 12 անձից կազմված արևմտահայ գործիչների խորհրդարանական խմբակցության ցուցակ։ 1919 թվականի մայիսի 28-ին, Հայկական Հանրապետության առաջին տարեդարձի կապակցությամբ, Նախարարների խորհուրդը հրապարակեց երկու օրենք՝ «Միացյալ և Անկախ Հայաստանի անկախության մասին» և «Հայաստանի խորհրդի համալրման մասին»։ Մայիսի 28-ին տոնակատարության ժամանակ Ալ. Խատիսյանը ընթերցեց Միացյալ Հայաստանի հռչակագիրը, Հռչակագիրը ընթերցելուց հետո խորհրդարանը ընդունեց արևմտահայ 12 ներկայացուցիչներին։ Միացյալ Հայաստանի հռչկագիրը ողջունեց Արևմտահայ խորհրդի Գործադիր մարմինը[7]։ 1924 թ․-ի հուլիսի 12-ին Ազգերի լիգայի որոշմամբ, եղեռնից փրկված արևմտահայության մի մասը, մոտ 350 հազար հայեր, փախստականի կարգավիճակով վերաբնակվեցվեցին Եվրոպայից մինչև ԱՄՆ ստանաով «Նանսենյան անձնագիր»[8]։

Կուսակցական վարչարարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևմտահայության հայրենատիրության իրավունքը դուրս մղվեց իրավաքաղաքական դաշտից և տեղափոխվեց հասարակագիտական և պատմագիտական տարածք, այն նորից բարձրաձայնվեց 1941-1945 թվականին, երբ ՀՅԴ -ն Արևմտահայության հարցը սկսեց առաջ տանել Հայ դատի հանձնախմբի ( Armenian National Committee) միջոցով։ Սակայն հայությունը նորից չկարողացավ ստանալ արդյունք և նորից արևմտահայության խնդիրը 1948 թվականին հանվեց միջազգային քաղաքական օրակարգից[9], իսկ 1953 թվականին ԽՍՀՄԸ հանդես եկավ հայտարարությամբ Заявление советского правительства правительству Турции от 30 мая 1953 года Արխիվացված 2012-11-10 Wayback Machine։ 1955 թվականից հետո իր վերջնական տեսքը ստացավ Հայ Դատի գրասենյակը անգլերենում ընդունված ձևը (Armenian National Committe),որը հիմնականում զբաղված էր ցեղասպանության ճանաչման խնդիրներով իսկ 1988 թվականից Արցախի ճանաչման հարցով։ Հայաստանի Հանրապետության անկախության վերաճանաչումից հետո Արևմտյան Հայաստանի խնդիրը այդպես էլ պետական խողովակներով չմտավ միջազգային իրավական տարածք։ Արևմտահայության իրավաքաղաքական վարչարարություն բացը լրացնելու նոր փորձերը սկսվեցին արվել 2000 թվականներից երբ անկուսակցական կառույցներ Հայաստանում, Ռուսաստանում, Եվրոպայում և ԱՄՆ-ում նախաձեռնեցին ձևավորվել արևմտահայության վերկուսակցական իրավաքաղաքական վարչարարության միասնական մարմին։ Արևմտահայության իրավաքաղաքական վարչարարության հարցը Ռուսաստանում 2000 թվականին ակտիվացրեց Կ․ Միքաելյանը։ 2004 թվականին Շուշիում մի խումբ մտավորականներ և ազատամարտիկներ հռչակել էին Արևմտյան Հայաստանի Հայերի Ազգային Խորհուրդ որը 2007 թվականից ղեկավարում է Ա․ Աբրահամյանը։ 2005 թ․ ԱՄՆ-ում Մ․ Սոսիկյանը ստեղծեց Արևմտյան Հայաստանի Պաշտպանության կոմիտեն։ 2011 թվականի փետրվարի 4-ին Արևմտյան Հայաստանի Հայերի Ազգային Խորհուրդը հանդես եկավ Հռչակագրով և հայտատարեց Արևմտյան Հայաստանի վտարանդի կառավարություն ստեղծման մասին հիմք ընդունելով միջազգային իրավունքի տարածքում ընդունված պետաիրավական և քաղաքական վարչարարություն երեք տեսակի ՝ ճանաչված պետություն, չճանաչված պետություն և վտարանդի կառավարություն գոյության փաստը։ 2011 թվականին Կ․ Միքաելյանը ձևավորվեց «Արևմտահայերի ազգային համագումար» ոչ պետական միջազգային հասարակական կազմակերպությունը գրանցված Ֆռանսիայում։ Արեւմտահայերու Ազգային Համագումարի հերթական չորոդ համագումարը տեղի ունեցավ Ֆրանսիայում։

Պետաիրավական և քաղաքական վարչարարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այսպիսին է վտարանդի կառավարության ստատուտը (statutum)․ «Վտարանդի կառավարությունը (կրճատ GiE) քաղաքական խումբ է, որը հավակնում է լինել երկրի կամ կիսա ինքնիշխան պետության օրինական կառավարություն։ Տվյալ իրավիճակում չի կարող իրավական լիազորություններ իրականացնել և փոխարենը գործում է այլ պետության տարածքում։ Վտարանդի կառավարությունները ծրագրում են վերադառնալ իրենց հայրենիք և վերականգնել պաշտոնական իշխանությունը։ Արևմտյան Հայաստանի պետական համակարգը ունի Սահմանադրություն, Սահմանադիր Գերագույն Իրավարար Ատյան, Գիտությունների Ակադեմիա[10]։ Օրենսդիր մարմիններն են Արևմտյան Հայաստանի Ազգային Ժողովը և Արևմտյան Հայաստանի Հայերի Ազգային Խորհուրդը։ Գործադիր մարմինն է Արևմտյան Հայաստանի վտարանդի կառավարությունը։

Արևմտյան Հայաստանի վտարանդի կառավարությունը արևմտահայության պետաիրավական և քաղաքական վարչարարության բարձրագույն մարմինն է։ 2014 թվականից վարչապետ՝ Ա․Մկրտչյան։ 2011 թվականի փետրվարի 4-ից Կառավարությունը նախաձեռնել է հայության իրավունքների վերականգնման գործընթացը ԱՄՆ 28-րդ նախագահ Վ․ Վիլսոնի, 1920 թվականի նոյեմբեր 22-ին կայացրած Իրավարար Վճռի շրջանակներում։ 2016 թվականի ԱՄՆ-ի պատկան մարմիններից ստացել է Իրավարար Վճռի 59 կրկնօրինակը։ 2016թվականին ներկայցրել է հայցադիմում ՌԴ Սահմանադրական Դատարան և պահանջել է չեղարկել Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքված 1921 թվականի մարտի 16 -ի պայմանագրիրը, սակայն հայցը մերժվել է։2020թվականի դեկտեմբերին դիմենլ է ԱՄՆ պետդեպարտամենտ և 2021 թվականի փետրվարին ԱՄՆ-ի Office of the Historian, Foreign Service Institute United, States Department of State կողմից ստացել է Հայաստանի մասով հրապարակված փաստական տվյալների փաթեթը։ Փաթեթը կցված է ընդեմ Հայաստանի Հանրապետության դատական հայցիադիմումին։ 2020 թվականի հունիսի երկրորդ կեսին կառավարությունը և Համահյկական Սենատը ՄԱԿ-ի անվտագության մշտական անդամ երկրներին՝ Ռուսաստանի Դաշնությանը, Միացյալ Նահանգներին, Չինաստանին, Ֆրանսիային և Մեծ Բրիտանիային փոխանցեցին «Հարավ-Կովկասյան տարածաշրջանի վերաինտեգրման ռազմավարություն» ծրագիրը։ 2021 թվականի ապրիլի 21-ին Արևմտյան Հայաստանի վտարանդի կառավարության և Համահայկական վերնախորհրդի անունից հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Հայաստանի Հանրապետությանը՝ պահանջով ընդունել Հայաստանի Հանրապետության Անկախության Մասին Ակտը՝ հրապարակված 1919 թվականի մայիսի 28-ին և վերաճանաչել ՀՀ ԱԺ արևմտահայության 12 մանդատ ունենալու իրավունքը [11]։

Արևմտյան Հայաստանի Ազգային Ժողովի նախագահն է Տ․Բագրատունին, ԱՄՆ-ում խոսնակը Արմեն Բարսեղայնն է, ՌԴ-ում խոսնակը Արմեն տեր Սարգսյանն է։ ԱԺ Խոսնակնեը ինքնուրույն են կազմակերպում իրենց աշխատանքները մնալով ԱԺ կանոնակարգով և Սահմանադրությամբ նախատեսված նորմերի մեջ։ Ազգային ժողովը իր աշխատանքները իրականացնում է առցանց։ Նախատեսված կարգով ԱԺ նիստերը տեղի են ունենում քառօրյա ընթացակարգով տարին երեք անգամ՝ հունվարին, մայիսին և դեկտեմբերին, նյութերը հրապարակվում են հաշվետվություններով։ 2015 թվականի դեկտեմբեր 17-ին Ազգային Ժողովի նախագահ Տ․Բագրատունին և ԱՀ ԱԺ պատգամավոր Ս․Հակոբյանի առաջադրմաբ հաստատեցին ՌԴ ՍԴ ներկայացվող Ռուս թուրքական պայմանգրի առոչինչ ճանաչելու հայցադիմումի նախագիծը։ 2016 թվականի հունիսի 14-ի ԱՀ ԱԺ նախագահ Վ․Վիլսոնի Իրավարար Վճռի կրկնորինակը ստանալու նպատակով ԱՀ ԱԺ-ն ընդունեց օրենք։ Համաձայն ընդունված օրենքի Տ․Բագրատուին դիմում ուղարկեց ԱՄՆ Կոնգրեսի գրադարան։ 2016 թվականի դեկտեմբերի վերջին ԱՄՆ Կոնգրեսի գրադարանը բավարարեց ԱՀ ԱԺ նախագահ Տ․Բագրատունու դիմումը։ ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆի կողմից ԱՄՆ ում գործող Արևմտյան Հայաստանի ԱԺ պատգամավոր տիկին Հերիքնազ Փարազյանի միջոցով, Վ․Վիլսոնի Իրավարար Վճռի 59-րդ հաստատագրված կրկնօրինակը փոխանցվեց ԱՀՎԿ ներկայացուցիչ Վ ․Մեսրոպյանին։ Կրկնօրինակը գտնվում է ԱՀ Վտարանդի Կառավարության ՆԳ նախարար Վ․Մեսրոպյանի մոտ, Լոս Անջելես[12]։

Արեւմտահայութեան Ազգային Գերագոյն Խորհուրդ հիմնադրվել է 2017 թվականին ,որը ներառել է իր մեջ արևմտահայության մեջ գործող ազգային խմբակներին։ Նպատակն է միավորել և համակարգել արևմտահայության հասարակական կառույցներին ու նրանց աշխատանքը։ Նախագահն է սիրիահայ Գառնիկ Սարգսյանը։Գ․Սարգսյանի ակտիվ մասնակցությամբ Երևանում էր գտնվում հայ ազգի բարեկամ,իսլամական աշխարհի լավագույն աստվածաբաններից մեկը Շեյխ Իմրան Հուսեինը։ Գ․Սարգսյանը և Շեյքխ Իմրան Հուսեինի հարցազրույցը Նոյան Տապան լրատվական կենտրոնից։

Արևմտյան Հայաստանի հայերի ազգային խորհրդի նախագահ Ա․Աբրահամյանը 2008 թվականից բնիկ ժողովուրդների ձևաչափով աշխատանք է իրականացնում միջազգային դաշտում, մասնավորապես ՅՈՒՆԵՍԿՕ-ի ձևաչափով։ Արևմտյան Հայաստանի Հայերի Ազգային Խորհրդի անունից մշտապես մասնակցում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի բնիկ ժողովուրդների ձևաչափով կազմակերպված աշխատանքներին և ներկայացնում է արևմտահայության խնդիրները[13]։ Բնիկ Ժողովուրդների ներկայացուցիչները ՅՈՒՆԵՍԿՕ-ի ձևաչափով ճանաչել են հայոց ցեղասպանությունը։ Արևմտյան Հայաստանի Հայերի Ազգային Խորհրդի աշխատանքները պարբերաբար լուաբանվում են տարբեր լեզուներով[14]։ Ազգային Խորհուրդը մշակութային ակտիվ կարպեր է հաստատում Արևմտյան Հայաստանի հայաշատ բնակավայրերում, իսլամադավան հայության և քրդական տարբեր խմբերի հետ։ Մշակությաին երկխոսություն է իրականացնում Վանում և Դիրարբեքիրում։ Ակտիվ աշխատանքներ է իրականացնում նաև Ֆրանսիայում, հանդիպումեր և գիտաժողովներ է կազմակերպում Մարսել, Լիոն և Փարիզ քաղաքներում լուսաբանելով արևմտահայության խնդիրները և պահանջները։ Արևմտյան Հայաստանի Հայերի Ազգային Խորհրդի ներկայացուցչի ելույթը ՅՈՒՆԵՍԿՕ պլանային հանդիպման ժամանակ 2018-07-17 Assemblée des Arméniens d’Arménie Occidentale, UNESCO(լեզուն ֆրանսերեն)


Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Սարուխան, Հայկական խնդիրն և Ազգային սահմանադրութիւնը Թուրքիայում, 1912
  2. Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 2,1976
  3. ՀԱԱ, ֆ․57, ց․5, գ․27, թթ․ 3-4։
  4. Российский государственный военно-исторический архив, Том 2. 2006, Управление Турецкой Армении и других областей Турции, занятых по праву войны (1916-1918)
  5. Ա․ Ասրյան, Արամ Մանուկյանի պետական գործունեությոնը, էջմիածին, 2014
  6. Գ․Գ․Մախմուրյան, Ինքնապաշտպանության կազմակերպման հարցերի քննարկումը Հայոց Ազգային խորհրդում (1917 թ. նոյեմբեր - 1918 թ. հունվար)
  7. Ս․ Վրացյան, հայաստանի Հանրապետություն, Երևան,«Հայաստան», 1998
  8. 1924 թվականի հուլիսի 12-ի Ազգերի Լիգայի որոշումը՝ https://www.un.org/en/։
  9. Берлинская (Потсдамская) конференция руководителей трёх союзных держав — СССР, США и Великобритании. — М., 1984
  10. Ժողովածու Արևմտհան Հայաստանի արխիվային փաստաթղթերի 2011-2017 թ․թ․ Երևան 2017թ․, «Շուշի» հիմնադրամ հրատարակություն, 126 ISBN 978-9939-9084-8-9
  11. «Օրեր» ամսիագիր, եՄ, հունիսի 19-ը, 2021
  12. Հեռուստաընկերություն ARTN, Բումերանգ 35 հեռուստաժամ, Այդին Նազարյան
  13. https://ich.unesco.org/doc/src/NGO-90303-10.COM-ICH-09.pdf Հրավեր ՅՈՒՆԵՍԿՕ
  14. https://paara.am/wp-content/uploads/2012/07/newsletter300712fr.pdf Արխիվացված 2021-08-10 Wayback Machine Նոյան Տապան, ֆրանսերեն