Պոլսո հայոց պատրիարքություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պոլսո հայոց պատրիարքություն
Armenian Patriarch of Constantinople - P1040052.JPG
Հիմնական տեղեկությւոններ
Հիմնադիրներ Հովակիմ
Հիմնադրված 1461 թ.
Այժմյան առաջնորդ Մեսրոպ Բ Մութաֆյան
Կենտրոն Կոստանդնուպոլիս
Իրավասության տարածք Թուրքիա, Կրետե
Մայր եկեղեցի Հայ Առաքելական Եկեղեցի
Ժամերգության լեզու Գրաբար
Վիճակագրական տվյալներ
Վանքերի թիվ 45
Հետևորդներ 100.000
Կայք Պոլսո Պատրիարքության պաշտոնական կայքը

Պոլսո Հայոց պատրիարքություն, Հայ Առաքելական Եկեղեցու նվիրապետական աթոռներից մեկը, Թուրքիայի հայ համայնքի հոգևոր կառույցը։ Աթոռանիստը՝ Ստամբուլ քաղաք, Գումգափուի Ս.Աստվածածին մայր եկեղեցի։ Հիմնադրվել է օսմանցի թուրքերի կողմից Կոստանդնուպոլսի գրավումից քիչ անց՝ 1461թ. սուլթան Մեհմեթ Բ-ն նախաձեռնությամբ (հայ եկեղեցական համայնքը Կ.Պոլսում կազմակերպվել է 572թ-ին)։ Հանդիսանալով հայերի բարձրագույն հոգևոր մարմինը, ունենալով որոշակի առանձնաշնորհումներ հոգևոր ոլորտում՝ Օսմանյան կայսրությունում կատարել է խոշոր դեր հայերի հասարակական, քաղաքական և մշակութային կյանքում, պաշտպանել հայերի շահերը թուրքական կառավարության մոտ։

Սուրբ Աստվածածին Եկեղեցի

Պատրիարքություն Հայոց Թուրքիոյի դերը և նշանակությունը պահպանվել է նաև Ազգային սահմանադրության (1860թ.) ընդունումից հետո։Նորաստեղծ պատրիարքության առաջին հայրապետը դառնում է Բուրսայից հրավիրված Հովակիմ եպիսկոպոսը։ 1543 թվականին Աստվածատուր Ա-ից սկսած կիրառվում Հայոց պատրիարք տիտղոսը։ Մինչև օրս Պոլսո Հայոց պատրիարքությունն ունեցել է 84 գահակալ։

Արդեն 17-րդ դարի սկզբին Պոլսո պատրիարքությանն է փոխանցվում Օսմանյան կայսրության տարածքում գոյություն ունեցող բոլոր հայ առաքելական եկեղեցիները։ 1900-ական թվականների սկզբին պատրիարքությունն ունեցել է 1181 եկեղեցի և 132 վանք։ Այսօր Պոլսո պատրիարքության իրավասության տակ են գտնվում ընդհանուր առմամբ 45 եկեղեցի, որոնցից 44-ը՝ Թուրքիայում, իսկ մեկը՝ Կրետե կղզում։ Թուրքիայի 42 հայկական եկեղեցիներից 6-ը գտնվում են Ստամբուլից դուրս՝ Կեսարիայում, Դիարբեքիրում, Դերիքում, Իսկենդերունում, Քըրըքհանում և Վաքըֆլը գյուղում։ Պատրիարքության ուղղակի կամ անուղղակի տնօրինության տակ են նաև բազմաթիվ այլ հաստատություններ։

Հայ ազգային-ազատագրական շարժման վերելքի շրջանում, չնայած չափավոր դիրքորոշմանը՝ չգրգռել իսլամական մոլեռանդությունը, այնուամենայնիվ, Պատրիարքություն Հայոց Թուրքիոյի նախաձեռնությամբ Սան Ստեֆանոյի պայմանագրի (1878թ.) մեջ մտավ արևմտահայերի դրության համեմատական բարելավման մասին կետը։ Դրանով սկիզբ դրվեց Հայկական հարցի միջազգայնացմանը։ Քանի որ Սան Ստեֆանոյի պայմանագրի պայմանները չբավարարեցին հայկական հասարակական, քաղաքական շրջանակներին, Պատրիարքություն Հայոց Թուրքիոն որոշում ընդունեց պատվիրակություն ուղարկել եվրոպական տերությունների կողմից 1879թ-ին գումարվող Բեռլինի կոնգրես։ Կոնգրեսի որոշումները չարդարացրին հայերի հույսերը։ Պատրիարքություն Հայոց Թուրքիոն բազմիցս փորձել է ներազդել թուրքական կառավարության վրա և ստիպել կատարել Բեռլինի դաշնագրի 61-րդ հոդվածի պայմանները Արևմտյան Հայաստանում բարեփոխումներն իրականացնելու վերաբերյալ։ Պատրիարքություն Հայոց Թուրքիոյի երբեմն վախվորած, անվճռական դիրքորոշումը վճռաբար դատապարտվեց հայ բնակչության, ինչպես նաև հայ քաղաքական կուսակցությունների կողմից (Գում Գափուի ցույց, 1890թ.). 1894թ-ի հայկական կոտորածների և Առաջին համաշխարհային պատերազմում հայերի ցեղասպանության ժամանակ Պատրիարքություն Հայոց Թուրքիոն զրկվեց Օսմանյան կայսրությունում հայ բնակչությանը որևէ օգնություն ցույց տալու հնարավորությունից։ Կ.Պոլսի, Արևմտյան Հայաստանի և Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերի հոգևորականության բազմաթիվ ներկայացուցիչներ դարձան զանգվածային կոտորածների և տեղահանութան զոհեր։ Շատ հայ հոգևորականներ զենքը ձեռքին մասնակցեցին հայերի հերոսական ինքնապաշտպանական մարտերին Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության մի շարք հայաբնակ շրջաններում ու զոհվեցին։ 1915թ-ի Մեծ եղեռնից հետո Պատրիարքություն Հայոց Թուրքիոն զգալիորեն կորցրեց իր նախկին նշանակությունն ու դերը։ Ներկայումս այն Թուրքիայի հայ համայնքի հոգևոր ներկայացուցչությունն է և ենթարկվում է Ամենայն հայոց կաթողիկոսությանը (էջմիածին

Կ . Պոլսի հայոց պատրիարքների անվանացանկ[խմբագրել]

  • Հովակիմ Պրուսացի (1461–78),
  • Նիկողայոս (1478–89),
  • Կարապետ (1489–1509),
  • Մարտիրոս (1509–26),
  • Գրիգոր (1526–37),
  • Աստվածատուր (1537–50),
  • Ստեփանոս (1550–61),
  • Տիրատուր Սսեցի (1561–63, 1596–99),
  • Հակոբ (1563–73),
  • Հովհաննես Տիարպեքիրցի (1573–81),
  • Թովմաս Գաղատիո (1581–87),
  • Սարգիս Ուլնիո (1587–90),
  • Հովհաննես Բ (1590–91),
  • Ազարիա Ջուղայեցի (1591–92),
  • Սարգիս Բ Պարոն-Տեր Զեթունցի (1592–96),
  • Մելքիսեդեկ Գառնեցի (1599–1600),
  • Հովհաննես Խուլ Կոստանդնուպոլսեցի (1600–01, 1609–11, 1621–23, 1631–36),
  • Գրիգոր Բ Կեսարացի (1601–08, 1611–1621, 1623–26),
  • Զաքարիա Վանեցի (1626–31, 1636–40),
  • Դավիթ Արևելցի (1640–41, 1643–49, 1650–51),
  • Կիրակոս Երևանցի (1641–42),
  • Խաչատուր Սեբաստացի (1642–43),
  • Թովմաս Բ Բերիացի (1644, 1657–59),
  • Եղիազար Այնթապցի (1651–52),
  • Հովհաննես Դ Մուղնեցի (1652–55),
  • Մարտիրոս Բ Քեֆեցի (1659–60),
  • Ղազար Սեբաստացի (1660–1663),
  • Հովհաննես Ե Թութունճի (1663–64, 1665–1667),
  • Սարգիս Գ Թեքիրտաղցի (1664–65, 1667–1670),
  • Ստեփանոս Բ Մեղրեցի (1670–74),
  • Հովհաննես Զ Ամասիացի (1674–75),
  • Անդրեաս Ստամպոլցի (1675–76),
  • Կարապետ Բ Կեսարացի (1676–79, 1680–81, 1681–84, 1686–87, 1688–89),
  • Սարգիս Դ Էքմեքճի (1679–80),
  • Թորոս Ստամպոլցի (1681, 1687–88),
  • Եփրեմ Ղափանցի (1684–86, 1694–98, 1701–02),
  • Խաչատուր Բ Ճլեցի (1688),
  • Մատթևոս Կեսարացի (1692–94),
  • Մելքիսեդեկ Բ Սուպհի (1698–99, 1700–01),
  • Մխիթար Քյուրտիստանցի (1699–1700),
  • Ավետիք Եվդոկիացի (1702–03, 1704–1706),
  • Գալուստ Կայծակն Ամասիացի (1703–04),
  • Ներսես Պալաթցի (1704),
  • Մարտիրոս Գ Երզնկացի (1706),
  • Միքայել Խարբերդցի (1706–07),
  • Սահակ Ապուչեխցի (1707, 1708–14),
  • Հովհաննես Է Իզմիրցի (1707–08),
  • Հովհաննես Ը Գանձակեցի (1714–15),
  • Հովհաննես Թ Կոլոտ Բաղիշեցի (1715–41),
  • Հակոբ Բ Նալյան Զմմարացի (1741–48, 1752–64),
  • Պրոխորոն Սիլիստրեցի (1749),
  • Մինաս Ակներցի (1749–1751),
  • Գևորգ Ղափանցի (1751–52),
  • Գրիգոր Գ Պասմաճյան Կոստանդնուպոլսեցի (1764–73),
  • Զաքարիա Փոքուզյան Կաղզվանցի (1773–81, 1782–1799),
  • Հովհաննես Ժ Համատանցի (1781–82),
  • Դանիել Սուրմառեցի (1799–1800),
  • Հովհաննես Չամաշըրճյան Բաբերդցի (1800–01),
  • Գրիգոր Խամսեցի (1801–02, 1802–13),
  • Աբրահամ Գոլյան Տաթևացի (1813–15),
  • Պողոս Գրիգորյան Ադրիանուպոլսեցի (1815–23),
  • Կարապետ Գ Պալաթցի (1823–31),
  • Ստեփանոս Բ Աղավնի Զաքարյան (1831–39, 1840–41),
  • Հակոբոս Գ Սերոբյան (1839–40, 1848–58),
  • Աստվածատուր Բ Կոստանդնուպոլսեցի (1841–44),
  • Մատթեոս Բ Չուխաճյան Կոստանդնուպոլսեցի (1844–48),
  • Գևորգ Բ Քերեսթեճյան Կոստանդնուպոլսեցի (1858–60),
  • Սարգիս Ե Գույումճյան Ադրիանուպոլսեցի (1860–61),
  • Ստեփան Մաղաքյան (տեղապահ, 1861–63),
  • Պողոս Բ Թագթագյան Պրուսացի (1863–69),
  • Իգնատիոս Գագմաճյան Իսթանպուլցի (1869),
  • Մկրտիչ Վանեցի Խրիմյան (1869–1873),
  • Ներսես Բ Վարժապետյան Իսթանպուլցի (1874–84),
  • Հարություն Վեհապետյան (1885–88),
  • Խորեն Աշըգյան (1888–94),
  • Մատթեոս Գ Իզմիրլյան Իսթանպուլցի (1894–96, 1908–09),
  • Մաղաքիա Օրմանյան Իսթանպուլցի (1896–1908),
  • Եղիշե Դուրյան Իսթանպուլցի (1909–11),
  • Հովհաննես Արշարունի Իսթանպուլցի (1912–13),
  • Զավեն Եղիայան Պաղտատցի (1913–15, 1919–22), փոխանորդության շրջան (1915–19), Տեղապահության շրջան (1922–27),
  • Մեսրոպ Նարոյան Մշեցի (1927–44), Տեղապահության շրջան (1944–50),
  • Գարեգին Խաչատուրյան Տրապիզոնցի (1951–61),
  • Շնորհք Գալուստյան Յուզկատցի (1961–90),
  • Գարեգին Բ Գազանճյան (1990–98),
  • Մեսրոպ Բ Մութաֆյան (1998-ից)։


Աղբյուրներ[խմբագրել]

Այցելեք նաև[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]

Պոլսո Պատրիարքության պաշտոնական կայքը


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png