Թովմաս Նազարբեկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Tovmas Hovhannesi Nazarbekyan.jpg

Թովմաս Հովհաննեսի Նազարբեկյան (1855-1928) — հայ ռազմական գործիչ, ռուսական բանակի գեներալ-մայոր, Հայաստանի Դեմոկրատական Հանրապետության գեներալ-լեյտենանտ, զորատեսակի գեներալ /բանակի գեներալ/, սպարապետ:

[խմբագրել] Կենսագրություն

Ծնվել է 1855թ.: Ավարտել է ռազմական գիմնազիան: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կռվել է Կովկասյան ճակատում, եղել է Կովկասյան 2-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար: 1917 թ. նշանակվել է նոր կազմավորված Հայկական բանակային կորպուսի հրամանատար: Նրա ընդհանուր հրամանատարությամբ հայկական զորքերը 1918 թ-ի մայիսի երրորդ տասնօրյակում կասեցրել են թուրքերի հետագա առաջխաղացումը Վանաձորի ուղղությամբ: Հետագայում շարունակել է ծառայությունը Հայաստանի Դեմոկրատական Հանրապետության բանակում: Գրել է հուշեր: Մահացել է 1928 թ-ին Թիֆլիսում:

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով