Հայկ Հայրապետյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հայրապետյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հայկ Հայրապետյան
Հայկ Արշակի Հայրապետյան
Ծնվել է1928, մարտի 24
ԾննդավայրԿապան
Մահացել է2003
Ազգությունհայ
ԿրթությունՄ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա (1961) և Երևանի պետական համալսարան (1962)
Գիտական աստիճանպատմական գիտությունների թեկնածու (1978) և ռազմական գիտությունների դոկտոր (1990)
Մասնագիտությունռազմական պատմաբան, արձակագիր
ԱմուսինՌոզա Հայրապետյան
ԱնդամությունԽՍՀՄ Գրողների միություն
ԵրեխաներԱշոտ, Լևոն

Հայկ Արշակի Հայրապետյան (1928, մարտի 24, Կապան - 2003), հայ ռազմական պատմաբան, արձակագիր, գնդապետ։ Պատմական գիտությունների թեկնածու (1978), ռազմական գիտությունների դոկտոր (1990)։ ԽՍՀՄ լրագրողների միության անդամ (1966), ԽՍՀՄ գրողների միության անդամ (1976)։

Ռազմական պատրաստություն է ստացել Երևանի հատուկ հրետանային դպրոցում (1945), Թբիլիսիի լեռնահրետանային վարժարանում (1947), Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայում (1961)։ 1962 թվականին ավարտել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը[1]։

Ընտանիքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինը՝ Հայրապետյան Ռոզա Սարիբեկի (ծնվ. 1932 թ.), որդին՝ Աշոտը (ծնվ. 1952 թ.), ՌԴ ՆԳՆ գնդապետ է, ապրում և աշխատում է Մոսկվայում, որդին՝ Լևոնը (ծնվ. 1954 թ.) ՌԴ ՆԳՆ փոխգնդապետ է, ապրում և աշխատում է Մոսկվայում։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մամուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]