Սարդարապատի ճակատամարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սարդարապատի ճակատամարտ
Առաջին աշխարհամարտ Կովկասյան ճակատ
Наступление турок в 1918 году.svg
Թուրքերի հարձակման ճակատը 1918 թվականին
Թվական 1918 թվականի մայիսի 21-27
Վայր Սարդարապատ
Արդյունք Հայերի հաղթանակ
Հակառակորդներ
{{{2}}} Թուրքիա {{{2}}} Հայաստան
Հրամանատարներ
Թուրքիա Յաղուբ Շևքի փաշա Հայաստան Թովմաս Նազարբեկյան,
Հայաստան Մովսես Սիլիկյան,
Հայաստան Պողոս Բեկ-Փիրումյան,
Հայաստան Դանիել Բեկ-Փիրումյան,
Հայաստան Ջհանգիր աղա
Հայաստան Քրիստափոր Արարատյան
Կողմերի ուժեր
36-րդ կովկասյան դիվիզիա,
հեծյալ գունդ,
/>50 հրանոթ
Ընդհանուր՝ 13,000
նաև՝ 5-րդ և 12-րդ հետևակային դիվիզիաներ՝ Արաքսի աջ ափին, որոնք կատաղի փորձեր էին անում անցնելու գետի ձախ ափը
Ընդամենը՝ 25.000
5-րդ ղարաբաղյան գունդ (2-րդ հետևակային դիվիզիայի կազմից),
2-րդ հեծյալ գունդ,
200 ազգությամբ եզդի հեծյալ />
3-րդ հետևակային բրիգադ (Վանի 1-ին և 2-րդ գնդեր), որը չի մասնակցել ճակատամարտին, այլ ապահովել է Երևանյան զորախմբի թիկունքը Նախիջևան-Շարուրի կողմից սպասվող հարձակումից
Զեյթունի հեծյալ գունդ (ճակատամարտի ընթացքում ապահովել է Սարդարապատյան խմբավորման ձախ թևը՝ թուրքական 5-րդ և 12-րդ հետևակային դիվիզիաների հարձակումից, թույլ չտալով, որ վերջիններս Արաքսի աջ ափից անցնեն ձախափնյակ և հարվածեն մեր զորքերի թևին ու թիկունքին)
Ընդհանուր՝ 9,000
Կորուստներ
3500 (մայիսի 22-26) Թեթև


Սարդարապատի ճակատամարտ 1918 թ., տեղի է ունեցել 1918 թ-ի մայիսի 21-27, հայկական կանոնավոր զորամասերի, աշխարհազորի և Արևելյան Հայաստան ներխուժած թուրքական զորաբանակի միջև։ Սարդարապատի հերոսամարտը հաճախ անվանում են «20-րդ դարի Ավարայր»:

Թուրքական զորքերի ներխուժումը Հարավային Կովկաս[խմբագրել]

Հայկական բանակի օրհնումը Սարդարապատի ճակատամարտից առաջ

1917 թ-ի հոկտեմբերին Ռուսաստանում կատարված հեղաշրջումից հետո երկրի նոր՝ խորհրդային իշխանությունը հայտարարեց, որ Ռուսաստանը դուրս է գալիս առաջին համաշխարհային պատերազմից։ Ռուսական զորքերը լքեցին Կովկասյան ռազմաճակատը, հեռացան Ռուսաստան։ Հայ ժողովրդի համար ստեղծվեց չափազանց վտանգավոր վիճակ. թուրքական զորքերի դեմ Կովկասյան ռազմաճակատում կանգնած էին միայն Հայկական կորպուսի զորամասերը։ Թուրքերն օգտվեցին նման վիճակից և 1918 թ-ի փետրվարին, խախտելով Երզնկայում կնքված զինադադարի պայմանագիրը, անցան հարձակման՝ նպատակ ունենալով գրավել ոչ միայն առաջին համաշխարհային պատրազմի ընթացքում ռուսական զորքերի կողմից նվաճված Արևմտյան Հայաստանի նահանգները, այլև Արևելյան Հայաստանը։ Թուրքերին հաջողվեց գրավել Էրզրում ու Կարս բերդաքաղաքները և մայիսի 15-ին մտնել Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի)։ Այստեղ թուրքական հրամանատարությունն իր զորքերը բաժանեց երկու խմբավորումների և դրանցից առաջինը Յաղուբ Շևքի փաշայի գլխավորությամբ շարժվեց դեպի Երևան, իսկ մյուսը Էսադ փաշայի գլխավորությամբ դեպի Վանաձոր) /հետագայում այս զորախումբը ևս բաժանվեց երկու մասի և դրա մի մասը նույն Էսադ փաշայի գլխավորությամբ շարժվեց Ապարանի ուղղությամբ, մյուս կեսը՝ դեպի Վանաձոր/։ Հայաստանը հայտնվեց թուրքական աքցանի մեջ։ Երկրամասի պաշտպանության գործը ստանձնեց Երևանի նահանգի փաստացի դիկտատոր Արամ Մանուկյանը։ Նրա հրահանգով երևանյան /Սարդարապատի/ ուղղության հրամանատար նշանակվեց Հայկական կորպուսի Երևանյան դիվիզիայի հրամանատար, ռուսական բանակի գեներալ-մայոր Մովսես Սիլիկյանը, վանաձորյան ուղղության զորքերը ղեկավարելու էր Հայկական կորպուսի հրամանատար, ռուսական բանակի գեներալ-մայոր Թովմաս Նազարբեկյանը։ Մայիսի 21-ին Ապարանի մոտ ձևավորված ռազմաճակատի հրամանատար նշանակվեց Հայկական կորպուսի ռազմական կոմիսար Դրաստամատ Կանայանը /Դրո

Ըստ ռազմական պատմաբան, գնդապետ Խաչատրյանի, Ալեքսանդրապոլից մինչև Սարդարապատ թուրքական զորքերի հարձակման տեմպը ստեղծված իրադրությունում համեմատաբար փոքր էր՝ օրական մինչև 15 կմ, ինչը բացատրվում է մեր զորքերի, մասնավորապես Ալեքսանդրապոլից նահանջող հայկական հատուկ հեծելազորային գնդի (հրամանատար՝ Զոլոտարյով) և հատկապես՝ 2-րդ հետևակային բրիգադի (հրամանատար՝ գնդապետ Մորել) կողմից ցուցաբերված համառ դիմադրությամբ։ Դա թույլ տվեց Երևանյան զորախմբի հրամանատար, գեներալ-մայոր Մովսես Սիլիկյանին իր զորքերը լավագույնս նախապատրաստել հակառակորդի հետ վճռական բախմանը։

Ճակատամարտի ընթացքը[խմբագրել]

Հայ կամավորական ջոկատները կռվից առաջ

Առաջին խմբավորումը մայիսի 21-ին հարձակվեց Սարդարապատի ուղղությամբ՝ Երևան ներխուժելու նպատակով։ Թուրքական զորախմբի կազմում էին 36-րդ հետևակային դիվիզիան, հարվածային և սակրավորների մեկական գումարտակներ, հեծյալ գունդ, հրետանային մարտկոց (50 հրանոթ)։ Մայիսի 22-ի վաղ առավոտյան տագնապով ղողանջեցին Սուրբ Էջմիածին Մայր տաճարի կոչնակները, բոլոր գյուղերի եկեղեցիների զանգերը։ Ժողովուրդը զինվեց։ Ջոկատներ կազմած աշխարհազորայինները շտապում էին միանալ հայ ազգային զորամասերին։ Մարտերը շարունակվեցին մինչև մայիսի 26-ը։ Ծանր կորուստներ կրելով թուրքական բանակը նահանջեց դեպի Ալեքսանդրապոլ։ Սարդարապատի ճակատամարտն ավարտվեց թուրքական գերակշիռ ուժերի դեմ տարած լիակատար հաղթանակով։

Ճակատամարտում իրենց քաջությամբ աչքի ընկան ռուսական բանակի գնդապետ, հետագայում Հայաստանի Առաջին Հանրապետության գեներալ-լեյտենանտ Դանիել Բեկ-Փիրումյանը, ռուսական բանակի գնդապետ, հետագայում Հայաստանի Առաջին Հանրապետության գեներալ-մայոր Պողոս Բեկ-Փիրումյանը, փոխգնդապետ Կարո Հասանփաշյանը, կապիտան /հետագայում Խորհրդային Միության մարշալ/ Հովհաննես Բաղրամյանը, եպիսկոպոս, հետագայում Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Գարեգին Ա Հովսեփյանցը, ապագա գրող Ակսել Բակունցը, բազմաթիվ ֆիդայիներ։ 1968 թ-ին ճակատամարտի վայրում կառուցվեց Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրը /հեղինակ Ռաֆայել Իսրայելյանը/։ Մեծ է եղել եզդի ազգի և նրա զորահրամանատար Ջհանգիր աղայի ներդրումը։ Եզդիները հայերի հետ ենթարկվել էին ցեղասպանության, և այժմ, թուրքերի հաղթանակի դեպքում, նրանց սպասում էր վերջնական ոչնչացում։ 1918 թվականին, երբ թուրքերը սկսեցին լայնածավալ հարձակում, կային հայկական ձևավորված հզոր ուժեր՝ Հայկական ազգային կորպուսը՝ երկու դիվիզիայով և կորպուսային զորամասերով ու ստորաբաժանումներով։ Ահա թե ինչու խիստ դժվար էր թուրքերի առաջխաղացումը Արևմտյան Հայաստանից մինչև Արևելյան Հայաստանի մերձկասպյան գավառները։ Թուրքերի հարձակումը Երզնկայից մինչև Բաքու տևեց մոտ ինը ամիս։ Հայերի կողքին կռվում էին նաև նրանց թեկուզ փոքրաթիվ, սակայն հավատարիմ դաշնակիցները։ Այդ թվում՝ եզդի նվիրված և քաջ մարտիկները։ Ջհանգիր աղան առանց որևէ հրամանի և աջակցության հարձակվեց թուրքական զորքերի վրա և այդպիսով սատարելով բարեկամ և եղբայր հայերի բանակին։ Սարդարապատի ճակատամարտում մասնակցել է մոտ 8.500 հայ և մոտ 500 եզիդի մարտիկ։ Սարդարապատի ճակատամարտին գրեթե զուգահեռ ընթացող Բաշ-Ապարանի մարտերին ընդհանուր հաշվարկով մասնակցել է մոտ 5.500 հայ զինվոր, որոնց հետ ուս-ուսի թուրքերի դեմ կռվում էին մոտ 500 եզդիներ՝ Ջհանգիր աղայի հրամանատարությամբ։ Եզդի ժողովրդի դերը այս ճակատամարտերում շատ գնահատելի է եղել։ Այդ դժվարին օրերին Ջհանգիր աղան նաև կարևոր դեր էր տանում ռազմաճակատում և թիկունքում՝ իր շուրջ համախմբելով հայ և եզդի շատ ֆիդայինների։ Սա ցույց էր տալիս, որ հայերը փոքր ազգերի նկատմամբ ունեցել են խիստ մարդկային, բարեկամական ու եղբայրական վերաբերմունք, որն էլ փոխհատուցվում էր փոքր դաշնակիցների՝ հայերին ցուցաբերված անկեղծ ու նվիրյալ զինակցությամբ։ Հայ ազգը հաղթեց նաև իր մարդկային ու լայնախոհ քաղաքականության շնորհիվ, որը հակադրվում էր թուրք ագրեսորների ռասիստական և անմարդկային քաղաքականությանը։

Ճակատամարտի նշանակությունը[խմբագրել]

Սարդարապատի ճակատամարտը հայ ուսումնասիրողների կողմից գնահատվում է որպես հայ ժողովրդի ազատագրական պայքարի փայլուն էջերից մեկը։ Տարած հաղթանակի շնորհիվ Արևելյան Հայաստանի զգալի մասը փրկվեց թուրքական զավթումից, և հնարավորություն ստեղծվեց պետականության վերականգնման համար։

Գրականություն[խմբագրել]

  • «Հայկական հարց» հանրագիտարան, Երևան, 1996

Արտաքին հղումներ[խմբագրել]