Ռուս-թուրքական պատերազմ (1877-1878)
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմ, ռազմական հակամարտություն Ռուսական կայսրության և նրան դաշնակից բալկանյան պետությունների ու Օսմանյան կայսրության միջև:
1870- ականներին թուրքական տիրապետության տակ գտնվող ժողովուրդները ոտքի են կանգնում անկախություն ձեռք բերելու համար: Այդ ժամանակ թուրքական կայսրության կազմում էր գտնվում Բալկանյան թերակղզու մեծ մասը: Այդ ապստամբությունները Ռուսաստանում առաջացրին լայն շարժում`«սլավոն եղբայրներին օգնելու» կարգախոսով: 1877թ. ապրիլին ռուսական ցար Ալեքսանդր երկրորդը Ռումինիայի հետ պայմանագիր կնքեց Քիշնևում և, ապահովելով նրա դաշինքը, նույն օրը` ապրիլի 12-ին, ստորագրեց պատերազմ սկսելու մանիֆեստը:
Տես նաև [խմբագրել]