Արմենակ Աբրահամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արմենակ Աբրահամյան
Դիմանկար
Արմենակ Աբրահամյան
Ծննդավայր{{{2}}} Ֆրանսիա, Մարսել
Մասնագիտությունքաղաքական գործիչ

Արմենակ Աբրահամյան, ֆրանսահայ ազատամարտիկ, հասարակական, քաղաքական գործիչ, Արևմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի նախագահ, 1991-1994 թվականների Արցախի վերամիավորման պատերազմի մասնակից։

Մասնակցությունը Արցախյան պատերազմին[խմբագրել | խմբագրել կոդը]

Արցախի պատերազմի մասնակից, արևելյան մարտարվեստի վարպետ, մարզել և բարձրացրել է Շուշիի ազատագրման ռազմագործողությանը մասնակցած ազատամարտիկների, զինծառայողների ռազմահոգեբանական կայունությունը։ Զինծառայողներին ուսուցանել է արևելյան մարտարվեստ և հին հայկական մարտարվեստի իր կողմից վերամշակած հարվածների համակարգը՝ ամրացնելով զինծառայողների կամային հատկանիշները։ Եղել է Անկախության բանակի հրամանատար Լեոնիդ Ազգալդյանի, Վլադիմիր Բալայանի և Սարգիս Հացպանյանի զինակիցը։ Մարտական գործողություների ժամանակ վիրավորվել է, ստացել է սալաջարդ՝contusio որից հետո երկար բուժվել է։

Քաղաքական գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1994 թվականի հրադադարի կնքումից հետո Ա․ Աբրահամյանը վերադառնում է Փարիզ, որտեղ հիմնադրում է Արցախյան պատերազմի վետերանների միությունը։ 2004 թվականից զբաղել է հասարակական գործունեությամբ, հանդիսանում է 2004 թվականին հռչակված Արևմտյան Հայաստանի Հայերի Խորհրդի հիմնադիր–անդամ։ 2007 թվականից Արևմտյան Հայաստանի Հայերի Ազգային Խորհրդի նախագահ ն է։ 2008 թվականին Փարիզում գրանցել է «ASSEMBLEE DES ARMENIENS D'ARMENJE OCCIDENTALE» որի անունից և հադես է գալիս պաշտոնական հանդիպումների ժամանակ, մասնվորապես ՅՈՒՆԵՍԿՕ։ 2008 թվականից ՄԱԿ–ի բնիկ ժողովրդների ասամբլեայի շրջանակներում աշխատանք է իրականացնում ՅՈՒՆԵՍԿՕ-յում ASSEMBLÉE DES ARMÉNIENS D’ARMÉNIE OCCIDENTALE,UNESCO[1]։ Ազգային Խորհրդի անունից մշտապես մասնակցում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի բնիկ ժողովուրդների ձևաչափով կազմակերպված աշխատանքներին և ներկայացնում է արևմտահայության խնդիրները[2]։ Շնորհիվ Ազգային Խորհրդի, բնիկ Ժողովուրդների ներկայացուցիչները ՅՈՒՆԵՍԿՕ-ի ձևաչափով ճանաչել են հայոց ցեղասպանությունը։ Արևմտյան Հայաստանի Հայերի Ազգային Խորհրդի աշխատանքները պարբերաբար լուսաբանվում են տարբեր լեզուներով[3]։ Ազգային Խորհուրդը մշակութային ակտիվ կարպեր է հաստատել Արևմտյան Հայաստանի հայաշատ բնակավայրերում, իսլամադավան հայության և քրդական տարբեր խմբերի հետ։ Արևմտյան Հայաստանի Վտարանդի կառավարության և Արևմտյան Հայաստան Հայերի Ազգային խորհրդի կազմը մասնակցեց 2015 թվականի համահայկական 6-րդ խաղերին[4] Համահայկական 6-րդ խաղերի պաշտոնական փակման արարողության ժամանակ Արևմտյան Հայաստանի դրոշը ծածանվեց բեմում, որպես արևմտահայության խորհուրդ[5]։ Մշակությաին երկխոսություն է իրականացնում Վանում և Դիրարբեքիրում։ Ակտիվ աշխատանքներ է իրականացնում նաև Ֆրանսիայում, հանդիպումեր և գիտաժողովներ է կազմակերպում Մարսել, Լիոն և Փարիզ քաղաքներում լուսաբանելով արևմտահայության խնդիրները և պահանջները։ Արևմտյան Հայաստանի Հայերի Ազգային Խորհրդի ներկայացուցչի ելույթը ՅՈՒՆԵՍԿՕ պլանային հանդիպման ժամանակ 2018-07-17 Assemblée des Arméniens d’Arménie Occidentale, UNESCO (լեզուն ֆրանսերեն)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 2018-07-12 Part_1 ASSEMBLÉE DES ARMÉNIENS D’ARMÉNIE OCCIDENTALE, UNESCO
  2. https://ich.unesco.org/doc/src/NGO-90303-10.COM-ICH-09.pdf Հրավեր ՅՈՒՆԵՍԿՕ
  3. https://paara.am/wp-content/uploads/2012/07/newsletter300712fr.pdf Արխիվացված 2021-08-10 Wayback Machine Նոյան Տապան ,ֆրանսերեն
  4. Արևմտյան Հայաստանի թիմը 2015 թվականի համահայկական 6-րդ խաղերին
  5. Արևմտյան Հայաստանի դրոշը համահայկական 6-րդ խաղերի փակման արարողության բեմում ,2015

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]