Արտաշեսյաններ
| Արտաշեսյաններ |
|||
|---|---|---|---|
| Արտաշեսյաններ |
|||
| Երկիր` | |||
| Ծագել են` | Երվանդունիներից | ||
| Տիտղոս(ներ)` | Մեծ Հայքի Արքա | ||
| Հիմնադիր` | Արտաշես Մեծ | ||
| Վերջին ներկայացուցիչ` | Էրատո | ||
| Հիմնում` | Մ.թ.ա. 190 | ||
| Ավարտ` | Մ.թ. 1 | ||
| Ձուլում` | Արքայից Արքա Տիգրան Բ Մեծ | ||
| Ազգային պատկանելիություն` | Հայ | ||
Արտաշեսյաններ, թագավորական հարստություն Հայաստանում մ.թ.ա.189–մ.թ.1։ Կոչվում է հիմնադիր՝ Արտաշես Ա–ի անունով։ Արտաշես Ա վերամիավորվել է մ.թ.ա.IIIդ. վերջին կամ IIդ. սկզբին Երվանդունիների պետությունից անջատված ծայրագավառները, ստեղծել համազգային, միաձույլ պետություն։ Արտաշես Ա ետ է մղել սելևկյանների հարձակումները, պահպանել Մեծ Հայքի քաղաքական անկախությունը, նպաստել երկրի ընդհանուր բարգավաճմանը։ Արտաշես Ա ունեցել է վեց որդի, որոնցից Արտավազդը և Տիրանը հաջորդաբար թագավորել են իրենց հոր մահից հետո։ Պարթևաց Միհրդատ II թագավորը պատերազմել է Արտավազդ Ա–ի դեմ և պատանդ վերցրել նրա եղբորորդուն՝ գահաժառանգ Տիգրանին։ Հարստության ականավոր ներկայացուցիչը եղել է Տիգրան Բ Մեծը, որի ժամանակ Հայաստանը դարձել է Մերձավոր Արևելքի հզոր պետություն։ Արտաշեսյաններից մի քանիսի անունով հատած հայկական դրամները շրջանառության մեջ են եղել թե՛ ներքին և թե՛ միջազգային շուկաներում։ Հռոմի հետ պատերազմներում Տիգրան Բ կորցրել է նվաճած հողերը, բայց պահպանել է Մեծ Հայքի անկախությունն ու ամբողջականությունը։ Արտավազդ Բ և Արտաշես Բ թագավորները զոհվել են Հռոմի դեմ մղվող այդ պայքարում։ Արտաշեսյանների վերջին հզոր ներկայացուցիչը եղել է Արտաշես Բ, որից հետո հարստությունն անկում է ապրել։ Հաջորդ Արտաշեսյանները եղել են գլխավորապես Հռոմի դրածոներ՝ անընդունակ գլխավորելու երկրի քաղաքական կյանքը։ Երկրի պաշտպանությունը ստանձնել է հայ ժողովուրդը, որի համառ ջանքերի շնորհիվ Հայաստանը չի վերածվել հռոմեական նահանգի։
[խմբագրել] Արտաշեսյանների արքայացանկը
- Արտաշես Ա մ.թ.ա.189-մոտ մ.թ.ա. 160
- Արտավազդ Ա մոտ մ.թ.ա.160 - մոտ մ.թ.ա.115
- Տիգրան Ա մոտ մ.թ.ա.115 - մ.թ.ա.95
- Տիգրան Բ մ.թ.ա.95 - մ.թ.ա. 55
- Արտավազդ Բ մ.թ.ա.55 - մ.թ.ա.34
- Արտաշես Բ մ.թ.ա.30 - մ.թ.ա.20,
- Տիգրան Գ մ.թ.ա.20 - մոտ մ.թ.ա.8
- Արտավազդ Գ մ.թ.ա.5 - մոտ մ.թ.ա.4
- Տիգրան Դ և Էրատո մոտ մ.թ.ա.8 - մ.թ.ա.5 և մ.թ.ա.2 - մ.թ.1