Մեն կղզու դրոշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեն կղզու դրոշ
Տեսակազգային դրոշ
Իրավասության տարածքՄեն
Նշան🇮🇲
Հարաբերություն2:1
Ընդունված էդեկտեմբերի 1, 1932
Գույներկարմիր, սպիտակ և ոսկեգույն
Պատկերված էդաշտ, Տրիսկելիոն, human leg? և spur?

Մեն կղզու դրոշն իրենից ներկայացնում է կարմիր գույնի ուղղանկյուն պաստառ լայնքի և երկայնքի 1։2 հարաբերակցությամբ, որի կենտրոնում գտնվում է տրիսկելիոնը՝ իրար միացված երեք վազող ոտքերը։

Մեն կղզու դրոշը համարվում է աշխարհում հնագույն դրոշներից մեկը։ Դրոշի վերջին փոփոխությունը թվագրված է XIII դարի երկրորդ կեսով Մագնուս III թագավորի օրոք։

Գոյություն ունի նաև դրոշի քաղաքացիական տարբերակը, որի ձախ վերին քառորդում պատկերված է Մեծ Բրիտանիայի դրոշը, չնայած որ Մեն կղզին չի հանդիսանում նրա մասը։