Նիդերլանդների դրոշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիդերլանդների դրոշ
Նիդերլանդների դրոշ
Օգտագործում
...
FIAV 111111.svg
Հարաբերություն 1:2
Ընդունում 1937 թ. փետրվարի 19
Գույներ      ալ կարմիր

     սպիտակ      կոբալտային կապույտ

Նիդերլանդների դրոշ (հոլ.՝ Vlag van Nederland), Նիդերլանդների և Նիդերլանդների թագավորության ազգային դրոշը։ Այն իրենից ներկայացնում է կարմիր, սպիտակ և կապույտ հորիզոնական շերտերից կազմված պաստառ։

Առաջին անգամ 1579 թ. պաշտոնապես օգտագործվել է որպես Յոթ միացյալ Նիդերլանդների Հանրապետության դրոշ։ Այն ժամանակ դրոշի վերևի շերտը նարնջագույն էր, սակայն հետագայում փոխարինվել է կարմիրով՝ հավանաբար այն պատճառով, որ ծովագնացների համար կարմիրը ավելի տեսանելի էր հեռվից։ Հետագայում բազմաթիվ անգամ այս երկու գույները վիճարկվել են։ Ներկայիս տարբերակը 1937 թ. հաստատվել է Նիդերլանդների թագուհի Վիլհելմինայի կողմից։

Որոշ ազգային տոների ժամանակ (մասնավորապես ապրիլի 30-ին՝ Թագուհու տոնին) դրոշից կապվում է նարնջագույն ծոպիկ՝ քանի որ նարնջագույնը Նիդերլանդների արքայական տան խորհրդանիշն է։