Ադրբեջանի դրոշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ադրբեջանի դրոշ
Ադրբեջանի դրոշ
Օգտագործում
...
FIAV 111111.svg
Հարաբերություն 1:2
Ընդունում Նոյեմբերի 9, 1918
Գույներ      Կապույտ

     Կարմիր      Կանաչ      Սպիտակ

Ադրբեջանի դրոշը կապույտ, կարմիր և կանաչ գույներով (վերևից ներքև), հավասարաչափ հորիզոնական շերտերով ուղղանկյուն պաստառ է՝ լայնքի և երկայնքի 1։2 հարաբերակցությամբ։ Դրոշի կենտրոնում գտնվում են սպիտակ լուսնեղջյուր և ութանկյուն աստղ։

Առաջին անգամ պաշտոնապես ընդունվել է Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության խորհրդարանի կողմից 1918 թ. հունիսի 21-ին, ապա փոխարինվել է Ադրբեջանի Խորհրդային Հանրապետության դրոշով։ 1991փետրվարի 5-ին կայացված որոշմամբ և Ադրբեջանի սահմանադրության մեջ օրինականացված հոդվածով վերահաստատվել է նախկին դրոշը։