Շվեյցարիայի դրոշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շվեյցարիայի դրոշ դրոշ
Շվեյցարիայի դրոշ դրոշ
Օգտագործում
...
FIAV 111111.svgԽաչ
Հարաբերություն 1:1
Ընդունում 1889
Գույներ      Կարմիր

     Սպիտակ

Եվրոպական պետությունների շարքում ամենապարզ տեսքն ունի հենց Շվեյցարիայի դրոշը։ 1339 թվականից սկսած սպիտակ խաչը որպես սիմվոլ սկսեց լայնորեն կիրառվել շվեյցարիացիների կողմից։ Չնայած այդ ժամանակ դրոշի վրայի խաչն ավելի մեծ էր և զբաղեցնում էր դրոշի գրեթե ամբողջ մակերեսը։

1889 թվականի դեկտեմբերի 12-ին Շվեյցարիայում նշվում է Դրոշի օրը։ Շվեյցարիայի դրոշը հետևյալ տեսքն ունի՝ կարմիր քառակուսի՝ կենտրոնում սպիտակ խաչ։ Դրոշը քառակուսի է, որն այդքան էլ բնորոշ չէ եվրոպական երկրներին։

Տոնական օրը բոլոր պետական կառույցների և կրթական հաստատության շենքերի վրա դրոշն են բարձրացնում և պետական մակարդակով տեղի են ունենում հանդիսավոր արարողություններ։