Հայաստանի էներգետիկա
Հայաստանի էներգետիկան բնութագրում է էներգիայի և էլեկտրականության արտադրությունը,սպառումը և արտահանումը Հայաստանում: Հայաստանի էլեկտրոէներգետիկան հետ-Խորհրդային 1990ականների դաժան ճգնաժամից հետո, շնորհիվ Մեծամորի ատոմային էլեկտրոկայանի վերաբացման, մշտապես ավելցուկային հզորություն է ունեցել:[1] Հայաստանը ենթադրվում է, որ ունի նավթի և գազի պաշարներ, սակայն ներկայումս համարյա այդ բոլորը ներկրում է Ռուսաստանից: Նոր Իրան-Հայաստան գազատարի տարողունակությունը թույլ է տալիս Հայաստանին 2008թ. պահանջարկից երկու անգամ ավել գազով մատակարարել: Այն ներուժ ունի ապահովելու Հայաստանի էներգետիկ ապահովությունը որպես այլընտրանքային աղբյուր Վրաստանի տարածքով անցնող Ռուսաստանի կողմից վերահսկվող գազատարին: Չնայած հանածո վառելիքի բացակայությանը, Հայաստանը էլեկտրոէներգիայի արտադրության համար զգալի ռեսուրսներ ունի: Մեծամորի ատոմակայանը ապահովում է երկրի էլեկտրականության 42.9%-ը: Հայաստանը ծրագրում է նոր ատոմակայան կառուցել, որը կփոխարինի 1979թ. կառուցած Մեծամորի ատոմակայանին: Երկիրը նաև ունի տասնմեկ հիդրոէլեկտրակայան և նախատեսվում է Սյունիքում կառուցել Ջերմաղբյուր երկրաջերմային էլեկտրակայան: Հայաստանի էլեկտրաէներգիայի մնացած մասը արտադրվում է գազի այրմամբ՝ Երևանի և Հրազդանի ջերմաէլեկտրակայաններ: Քամու էներգետիկան Հայաստանում թույլ է զարգացած, 2008-ից սկսած Հայաստանում գործում է միայն մի քամու էլեկտրակայան, Լոռու մարզում: Հայկական և Իրանական էներգետիկ սեկտորները այժմ միասին նախագծում են Իրանա-Հայկական էլեկտրակայան, որը կդառնա երկրի ամենամեծ քամու էլեկտրակայանը:[2] Հայաստանը ԵՄ INOGATE էներգետիկ ծրագրի գործընկեր երկիր է: Եվրամիության էներգետիկ ծրագիրն ունի չորս հիմնական ուղղություններ՝ էներգետիկ անվտանգության կատարելագործում, էներգետիկ շուկայի անդամ երկրների կոնվերգենցիա (միավորում) Եվրամիության ներքին էներգետիկ շուկայի սկզբունքների հիման վրա, էներգետիկայի կայուն զարգացման աջակցություն, ընդհանուր և տարածաշրջանային էներգետիկ ծրագրերի համար ներդրումների ներգրավում: [3]
Տարբեր գնահատականներով Հայաստանի էներգետիկ համակարգի մոտ 80 տոկոսը գտնվում է Ռուսաստանի վերահսկողության տակ: [4]
Բովանդակություն |
Նավթ [խմբագրել]
Հայաստանը նավթի պաշարներ չունի: Հավթի պահանջարկի մեծ մասը ներկրվում է Ռուսաստանից: Խորհրդային ժամանակներում, վառելիքը փոխադրվում էր Հայաստան-Վրաստան-Ռուսաստան ուղիղ երկաթգծով, սակայն Աբխազիա-Վրաստան սահմանի փակվելուց ի վեր վառելանյութը Սև ծովով տեղափոխվում է Վրաստան, որտեղից Հայաստան է ճանապարհվում երկաթուղային վագոններով: Հայաստանում նավթի պահանջարկը սահմանափակ է, հիմնականում արևելքից Ադրբեջանի և արևմուտքից Թուրքիայի կողմից շրջափակման պատճառով: Շրջափակումը սկսվել է Լեռնային Ղարաբաղի պատերազմի ավարտից որոշ ժամանակ անց, չնայած 1994 թ. հայատարարած հրադադարին[5]
Իրան-Հայաստան խողովակաշար [խմբագրել]
Հայկական և Իրանական իշխանությունները տարիներ շարունակ բանակցում էին Իրանից Հայաստան նավթատար (գոյություն ունեցող Իրան-Հայաստան գազատարից տարբեր ) կառուցելու վերաբերյալ, որը Իրանի նավթը կմղի դեպի Հայաստան, սակայն մինչ օրս կառուցման համար կոնկրետ ժամկետներ չեն սահմանվել: [6] Հայաստանի Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարել է, որ շինարարությունը կտևի երկու տարի և Հայաստանի համար կարժենա 100 միլիոն դոլար:[6] Իրանի նավթի նախարարը նշել է, որ 365 մետրանոց խողովակաշարը կարող է հոսք ապահովել 2014 թ.:[6] Իրանը նախատեսում է խողովակաշարով Հայաստան արտահանել օրեկան շուրջ 1.5 միլիոն լիտր բենզին և դիզելային վառելիք; Նավթամթերքների Հայաստանի տարեկան պահանջարկը կազմում է մոտ 400,000 տոննա: [6]
Բնական գազ [խմբագրել]
Հայաստանի էներգիայի սպառման ընդհանուր ծավալի մեջ բնական գազը մեծ մասնաբաժին ունի՝ հաշվարկվում է 50%: Հայաստանը իր բնական գազի ողջ ծավալը ստանում է Ռուսաստանից (որն ունի աշխարհի բնական գազի ամենամեծ ծավալները և վերահսկում է Հայաստանի էներգետիկ ցանցի 80%-ը):[4] Հայաստանի բանական գազի ներմուծման և բաշխման մենաշնորհը պատկանում է Հայռուսգազարդին:
Հայաստանի ջերմաէլեկտրակայանը (որն ապահովում է Հայաստանի էլեկտրաէներգիայի պահանջի մոտ 24%-ը) օգտագործում է բնական գազ, դարձնելով Հայաստանը (ներկայումս) էներգետիկ կախյալ Ռուսաստանից ներկրվող գազից: [7] Ավելին, բնական գազը երկրի ձմեռային ջեռուցման գլխավոր միջոցն է:
Ռուսաստան-Վրաստան-Հայաստան խողովակաշար [խմբագրել]
Ռուսաստանի գազի արտահանման մենաշնորհ Գազպրոմը Հայաստանին գազ է մատակարարում Վրաստանի միջով անցնող խողովակաշարով: [8] 2007 թ., Գազպրոմը Հայաստանին տրամադրել է 2 միլիոն խորանարդ մետրին հասնող ծավալով բնական գազ: Որպես տարանցիկ երկիր Հայաստանը Վրաստանին հատուցել է Հայաստանի համար նախատեսված ողջ ծավալի մոտավորապես 10% -ը: [9] Ռուսաստանի բնական գազը Վրաստան և Հայաստան է մատակարվում երկու գլխավոր խողովակաշարերով՝ Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս գազատարով (1,200մմ տրամագիծ) և Մոզդոկ-Թիֆլիս գազատարով (700 մմ տրամագիծ).[10] 2008 թ., Հայաստանը Ռուսաստանից ներմուծել է 2.2 միլիոն խորանարդ մետր գազ: [11]

Իրան-Հայաստան գազամուղ [խմբագրել]
Իրան-Հայաստան բնական գազի խողովակաշար նոր գազատարը կառուցվել է 2008 թ. Հոկտեմբերին, այն սեփականացրել և գործարկում է Հայռուսգազարդ ընկերությունը: Գազատարը Հայաստանը միացնում է հարևան Իրանին, որն իր գազի պաշարների ծավալով աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում Ռուսաստանից հետո: [12] Այն տարվա կտրվածքով ունի 2.3-2.5 միլիոն խորանարդ մետրի Իրանյան գազի մղման թողունակություն: Չնայած Իրանը պատրաստ է Հայաստանին գազ մատակարարել, սակայն Հայաստանի էներգետիկայի նախարարը 2008 թ. հոկտեմբերին հայտարարել է, որ Հայաստանը Իրանյան գազի կարիքը դեռևս չունի: [4]
Վերլուծաբանները պնդում են, որ Իրանական գազի ներմուծման Հայաստանի դիմադրությունը Ռուսաստանի կողմից ճնշման արդյունք է, որը պահպանում է Հայաստանի բնական գազի շուկայի վրա իր մենաշնորհը: [4] Հայռուսգազարդին (որի 68%-ը պատկանում է ռուսական գազի հսկա Գազպրոմին) է պատկանում Հայաստանի ներսում ներքին սպառողներին մատակարարող բնական գազամուղի ցանցը: Բացի այդ, ամբողջովին Գազպրոմին է պատկանում խողովակաշարի վճռորոշ բաժինը, որը Հայաստանը հանձնել է մինչև 2009 թ. գազը Եվրոպական միջին գներից զգալիորեն ցածր գներով ներմուծելու համար: Ըստ վերլուծաբանի Հայաստանը արդյունավետ փոխանակում է էներգակիրների իր հետագա հեռանկարները էժան գների հետ հենց հիմա: Մինչդեռ Հայաստանը կարող է դիվերսիֆիկացնել իր գազի մատակարարումը Իրան-Հայաստան գազատարը շահագործելով, մինչդեռ Գազպրոմը այժմ վերահսկում է իր մրցակիցների մատակարարումը: [12]
2009 թ. Հայաստանը ներմուծել է 1-1.5 միլիոն խորամարդ մետր Իրանական գազ, որի դիմաց վճարել է հոսանք արտահանելով: [11]
Էլեկտրականություն [խմբագրել]
Չնայած հանածո վառելիքի բացակայության, Հայաստանն ունի էլեկտրակայանի արտադրության զգալի ներքին ռեսուրսներ: 2006 թ. ոչ-ջերմային ներքին էլեկտրաէներգիայի արտադրությունը հաշվում էր ընդհանուր արտադրվող էլեկտրաէներգիայի , 76% -ը: ատոմայինը՝43% -ը և հիդրոէլեկտրաէներգիան՝ 33%-ը : 2002 թ. այդ թվերը հետևյալն էին, 56%, 32% և 26%: Հայաստանը ընդհանուր առմամբ ունի 11 էլեկտրակայաններ և 17 ենթակայաններ: Հայաստանի ազգային էլեկտրական ցանցի քարտեզը կարելի է գտնել Global Energy Network Institute այստեղ. Ռուսաստանի միացյալ էլեկտրական ցանցին United Energy Systems of Russia է պատկանում Հայաստանի էլեկտրացանցերի 70%-ը:[13]
Ատոմակայան և միջուկային վառելիք [խմբագրել]
Հայաստանի վիճահարույց Մեծամորի ատոմակայանը, որ կառուցվել է 1979 թ., ունի նախնական , has an installed capacity of 815 MW հզորություն, թեև նեկայումս միայն մի բլոկն է գործում 407.5 MW: 2006 թ. ատոմակայանը ապահովում էր երկրի էներգիայի 42.9%-ը : Միջուկային վառելիքը բերվում է Ռուսաստանից և այնուհետև Երևանից տեղափոխել ատոմակայան, քանի որ Թուրքիայի հետ սահմանը փակ է: [5] Թեև Հայաստանի Հանրապետությունը ատոմակայանի միակ սեփականատերն է, այն կառավարվում է ռուսական ընկերության կողմից United Energy Systems (UES)[4][14] Մեծամորի ռեսուրսները կսպառվեն 2016 թ.:
Ջերմային էլեկտրակայաններ [խմբագրել]
2010 թ. ապրիլին ջերմաէլեկտրակայանը, (աշխատում էր Ռուսաստանից և Իրանից ներկրված գազով) ապահովում էր Հայաստանի էլեկտրաէներգիայի մեկ-երորդը: [15]
Նոր ջերմային էլեկտրակայաններ [խմբագրել]
2010 թ. ապրիլին բնական գազով աշխատող ջերմային նոր էլեկտրակայան բացվեց Երևանում: Այն անկախությունից հետո կառուցված ամենախոշոր էներգետիկ օբյեկտն է: [15]
Ծանոթագրություններ [խմբագրել]
- ↑ "New Armenian Power Plant Set For Launch", Armenia Liberty (RFE/RL), December 21, 2010.
- ↑ Iran-Armenia Wind Farm, Renewable Development Initiative.
- ↑ INOGATE website
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 ARMENIA: NEW PROJECTS A STAB AT INDEPENDENCE FROM MOSCOW?, EurasiaNet.org, October 17, 2008.
- ↑ 5,0 5,1 Official Energy Statistics from the U.S. Government - Caucasus Region, Energy Information Administration of the U.S. Department of Energy
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 "No Firm Date Set For Work On Another Armenian-Iranian Pipeline", Armenia Liberty (RFE/RL), February 15, 2011.
- ↑ "Armenian Power Utility Rules Out Price Rise", Armenian Liberty (RFE/RL), July 28, 2008.
- ↑ "ARMENIA: GAS PRICE HIKE POSES CHALLENGE FOR GOVERNMENT", EurasiaNet, April 24, 2008.
- ↑ "Georgia/Russia: Both Sides Move Closer On Gas Issues", Armenian Liberty (RFE/RL), December 21, 2005.
- ↑ Russian Gas Supplies to Georgia, Armenia Cut Over Pipeline Blasts - Ministry, RIA Novosti, January 22, 2006.
- ↑ 11,0 11,1 Armenia to import gas from Iran, Interfax-Ukraine (December 22, 2009)
- ↑ 12,0 12,1 Resolving a Supply Dispute, Armenia to Buy Russian Gas, New York Times, April 7, 2006.
- ↑ THE ANNUAL REPORT RAO "UES OF RUSSIA" 2007, United Energy System of Russia, 2007.
- ↑ Armenian Government, ZAO "INTER RAO UES" Sign Agreement, United Energy System of Russia, September 18, 2003.
- ↑ 15,0 15,1 "Armenia Inaugurates New Power Plant", Armenia Liberty (RFE/RL), April 20, 2010.