Երևանի խանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

41° հս. լ. 44° ավ. ե. / 41° հս. լ. 44° աե. ե.

Երևանի խանություն
خانات ایروان
Դրոշ
Flag of Eriwan Khanate.JPG
Երկիր Իրան Իրան (պ)
Մակարդակ 1-ին
Կարգավիճակ խանություն
Մտնում է Իրան
Վարչկենտրոն Երևան
Խոշորագույն քաղաք Երևան
Կազմավորում 1747-1828 թթ.
Հիմնական լեզու Պարսկերեն,Թուրքերեն,Հայերեն
Բնակչություն 100,000
Ազգային կազմ թուրքեր, պարսիկներ, քրդեր, հայեր,
Կրոնական կազմ Շիա իսլամ
Սուննի իսլամ
Հայ Առաքելական եկեղեցի
Տարածք 19,500 քառ.կմ կմ²
Բարձրություն ծովի մ-ից՝
 - Բարձրագույն կետ

 5,165 մ
Երևանի խանություն վարչական միավորի քարտեզը
Պատմական շրջան(ներ) Այրարատ
Վիքիպահեստում Commons-logo.svg Erivan Khanate

Երևանի խանություն (պարսկերեն՝ خانات ایروان‎ — Khānāt-e Īravān), միջնադարյան ավատատիրական կառավարմամբ կիսանկախ իշխանապետություն էր 1747-1828 թվականներին։ Թուրքական տիրապետությունից ազատագրելով՝ Նադիր շահը 1736թ. այն կրկին միացրել է Պարսկաստանին։ 1747թ. վերջնականապես ձևավորվում է Երևանի խանությունը՝ Երևանի կուսակալության տարածքի վրա[1]։

Խանության տարածքը կազմել է շուրջ 19,500 քառ. կմ,՝ զբաղեցնելով Մեծ Հայքի Այրարատ նահանգի արևմտյան շրջաններները՝ Արարատյան դաշտը, Արարատ և Արագած լեռները, Շիրակը, Սևանի ավազանը, Կոտայքը։ Այժմ խանության տարածքը հիմնականում համապատասխանում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական հատվածին։ Բացառություն է կազմում Արարատ լեռը, որն ամբողջությամբ պատկանում է Թուրքիային, և Շարուրի դաշտը՝ Նախիջևանի ինքնավար հանրապետությանը։

1826-1828թթ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքում Երևանի խանությունը Նախիջևանի խանության և Օրդուբադի շրջանի հետ միացվել է Ռուսական կայսրությանը՝ որպես մեկ վարչատարածքային միավոր՝ Հայկական մարզ` Երևան կենտրոնով[2]:


Պատմություն[խմբագրել]

16-րդ դարի սկզբին Իրանում հաստատված Սեֆյան շահական արքայատոհմի (1501-1722թթ.) օրոք պարսիկները նվաճում են Արևելյան Հայաստանը: Իրենց իշխանությունը հաստատելու նպատակով նրանք հիմնում են մի շարք խանություններ: Այսպես հիմնվում է Երևանի կուսակալությունը (բեկլարբեկություն), որը որպես թուրքմենական իշխանապետություն՝ գոյություն ուներ դեռ 14-րդ դարի վերջից: Միջնադարյան Հայաստանի ծաղկուն քաղաքները՝ Դվինը և Անին, ավերվել և անկում էին ապրել: Ուստի կուսակալության կենտրոն է ընտրվել մոտ 20,000՝ բացառապես հայ բնակչություն ունեցող Երևան քաղաքը, որը սկսել էր զարգանալ որպես միջնադարյան արևելյան քաղաք: 1582-1583թթ. օսմանցիները, ավելի կոնկրետ՝ Ֆարհադ փաշան, գրավում են Երևանը և Հրազդան գետի ափին կառուցում են Երևանի բերդը՝ շուրջ 1000-ամյա հայկական ամրոցի հիմքերի վրա: Երևանի կուսակալությունը պարբերաբար նվաճվում էր մերթ թուրքական, մերթ պարսկական զորքերի կողմից, բայց հիմնականում ամբողջ կուսակալությունը պատկանում էր շահական Պարսկաստանին: Ամեն պատերազմական գործողությունից հետո բերդն ամրացվում էր: Երևանի բերդը արտաքուստ շրջապատված էր Գետառի ջրերով լցված խանդակով և հողե պաշտպանական շերտով։ Այստեղ իրանական միջնադարյան ճարտարապետական ոճով կառուցվում են երկու մզկիթներ, բաղնիք, շուկա և Սարդարի նշանավոր կառույցը` պալատը։ Բերդի բնակիչներն էին բացառապես մուսուլմանները՝ պարսիկներ, թուրքեր և քրդեր ՝ շուրջ 800 տուն։ Այն հաճախ վտանգ էր ներկայացնում Երևանի և շրջակա գյուղերի հայ բնակչությանը։ Զբաղեցնելով 7 հեկտար տարածություն՝ այն ամրացվել է 10.5-12 մետր բարձրութամբ երկշարք պարիսպներով։ [3] Երևանի բերդը կանգուն է մնացել ավելի քան 3 դար՝ ավերվելով խորհրդային իշխանության ժամանակ՝ 1920-ական թթ. վերջին։ Բերդը վերջնականապես ավերվել է 1950-ական թթ..։ Նույն ժամանակ էլ ավերվել են Երևանի մզկիթներն ու եկեղեցիները [4]։


Երևանի բերդը 1796թ.

Պարսկաստանը տիրացել էր Արևելյան Հայաստանին դեռևս 16-րդ դարում։ Ժամանակ առ ժամանակ թուրք-պարսկսկան տևական պատերազմների արդյունքում մի քանի ամսով կամ տարով կորցնում էր Արևելյան Հայաստանը՝ ոչ միայն Երևանի, այլև նրան հարակից Նախիջևանի, Գանձակի ու Ղարաբաղի խանությունները, ինչպես նաև Վրաստանի ինքնավար թագավորությունը։ Հերթական թուրք-պարսկական պատերազմի ժամանակ՝ 1603-1604թթ. պարսիկները Շահ Աբբաս Առաջինի հրամանով խանության բնիկ բնակչությանը՝ հայերին, գերեվարում են Պարսկաստան։ Նահանգը հայաթափվում է և ավելի քան 300 հազար հայերի փոխարեն այստեղ բնակվելու են գալիս փոքրաքանակ քրդական և թյուրքական ցեղեր։ Նրանք ոչ միայն տիրանում են հայկական բնակավայրերին, այլև վերանվանում են դրանք։ Այդ ժամանակ էլ նշանակվում է առաջին ղեկավարը՝ Ամիրգունա խանը (1604—1628)։ Հայերը տեղափոխվում են Իրանի ներքին նահանգներ, հաստատվում Սպահանում, Նոր Ջուղայում, Թեհրանում և այլուր։ Այդ է պատճառը, որ գեներալ Իվան Պասկևիչի գլխավորությամբ ռուսական զորքերի կողմից Երևանի բերդի ազատագրման ժամանակ՝ 1827թ. խանության 100,000 հպատակներից միայն 23,000-ն էր ազգությամբ հայ։ Հարևան Նախիջևանի խանությունում 50,000 բնակչից հայեր էին 12,000-ը։[5]


Խանի մզկիթը

Երևանի խանությունը կիսանկախ վարչատարածքային միավոր էր, որն ուներ իր դրոշը, զորքը և հպատակները։Պարսկական տիրապետության ժամանակ շահերը խանության ղեկավար էին նշանակում էին խաներ՝ իրենց իշխանությունը ամրապնդելու համար։ Երևանի խանը օժտված էր ավելի մեծ իրավունքներով, քանի որ ղեկավարում էր սահմանային նահանգ։ Նա հաճախ ստանում էր բեյլերբեյ կամ բեկլարբեկ տիտղոսը։ Երևանի խանը կարող էր հարկ եղած դեպքում մարտադաշտ հանել ու ղեկավարել շրջակա խանությունների ու բեյությունների զորքերը՝ ստանձնելով զորահրամանատարի՝ սարդարի պաշտոնը։ Ընդ որում, նրա դրոշի տակ կարող էին դուրս գալ ոչ միայն մուսուլմաններից, այլև տեղաբնիկ հայերից կազմված զորագնդերը։ Երևանի խաները հիմնականում իշխող Ղաջարիների շահական դինաստիայից էին [6][7] ։ Որոշ աղբյուրների համաձայն՝ արքայատոհմը ուներ թյուրքական ծագում [8][9]։ 18-րդ դարի երկրորդ կեսից Երևանի խաները ձեռք են բերում ինքնավարություն։ Աստիճանավար թուլանում է շահերի իշխանությունը Անդրկովկասում և Ատրպատականում (Իրանական Ադրբեջան) ձևավորված Պարսկական խանությունների վրա։ Ամուր դիրքեր են գրավում նաև վրաց իշխանները, հայ մելիքները, քուրդ աղաները, թուրք բեկերը։


Սարդարի պալատը

Երևանի խանությունը բաժանված էր 15 մահալների՝ Աբովյանի (Կըրխբուլաղ), Ապարանի, Արարատի (Վեդիբասար), Արմավիրի (Սարդարապատ),Արտաշատի (Գառնիբասար),Ծաղկաձորի (Դարաչիչակ), Գեղարքունիքի (Գյոկչա), Աշտարակի (Կարբիբասար), Թալինի, Սուրմալուի և այլն ։Երևան քաղաքը՝ որպես խանության կենտրոն, առանձին վարչական միավոր էր համարվում և չէր մտնում որևէ մահալի մեջ։ Քաղաքը կառավարում էր դարուղան (ոստիկանապետը), որը նշանակվում էր բեյլերբեյի կողմից և պարտավոր էր զբաղվելու քաղաքի կարգ ու կանոնով։ Նա իր իշխանությունը գործադրում էր յուզբաշիների (հազարապետների) և չաուշների (տասնապետների) միջոցով։ Քաղաքի կառավարմանը մասնակցում էին թաղային ավագները՝ մելիքները, որոնք պատասխանատու էին թաղի կարգ ու կանոնի պահպանման և հարկերի բաշխման ու հավաքման համար։ Քաղաքի վարչական պաշտոնեությանն էին պատկանում նաև՝ բազարբաշին (շուկայի պետը), հասաս–բաշին (շուկայի պահակապետը) և ուրիշներ։ Քաղաքի ներքին կյանքում կարևոր դեր էին խաղում համքարությունները, որոնք, հանձինս իրենց քալանթարների (ավագ), նույնպես մասնակցություն ունեին քաղաքի ներքին վարչական և հասարակական գործերին։ Երևանում կար շուրջ 1000 խանութ, 8 մզկիթ, 7 եկեղեցի, 10 բաղնիք, 5 հրապարակ, 2 շուկա և 2 դպրոց-մեդրեսե։ Մահալներում գլխավորապես զբաղվում էին մյուլքադարային գյուղատնտեսությամբ։ Մյուլքադար կարող էին լինել ոչ միայն խաները և բեկերը, այլև հայկական մելիքներն ու հայ եկեղեցին։ Գյուղացիները մշակում էին նրանց հողերը և հարկ տալիս։

Ադրբեջանցիների պատմական կեղծարարությունները[խմբագրել]

Երևանի Կարմիր կամուրջը
Նիկոլաևյան եկեղեցին Երևանի հրապարակում
Սարդարի պալատում
Սարդարի պալատը
Երևանի սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին
Երևանի սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին

1.Պարսկաստանին տիրած Սեֆյան ընտանիքը սերում էր Իրանական Ադրբեջանի Արդաբիլ քաղաքից։ Սա հիմք է տալիս ադրբեջանցիներին պնդել, որ շահական Պարսկաստանը ավելի քան 200 տարի իշխած Սեֆյան դինաստիայի (1502-1722թթ.) ներկայացուցիչները ադրբեջանցիներ էին[10][11], իսկ Սեֆյան Իրանը՝ ադրբեջանական պետություն։ Քարտեզի վրա Ադրբեջանի Հանրապետությունը հայտնվել է միայն 20-րդ դ. և կոչվել Իրանի Ադրբեջանի (Ատրպատական) անունով[12][13][14]։


2.Երևանը գրավելուց հետո Շահ Իսմայիլը կուսակալության ղեկավար է նշանակում իր հարազատներից մեկին, որը Երևանի անունով կոչվում է Ռևան-ղուլու խան, թարգմանաբար՝ Երևանի ծառա։ Ադրբեջանցիների պնդմամբ՝ 1512թ. նա կառուցել է Երևան բերդաքաղաքը իր անունով կոչել Իրավան[10]։ Քանի որ նա Սեֆյան ադրբեջանական ընտանիքից էր, ուրեմն հիմնել է ադրբեջանական քաղաք[10][11]։ Այս կեղծ վարկածը ադրբեջանցիները առաջ էին քաշել 2012թ.՝ բերդի 500-ամյակը նշելու և միջազգային հանրության ուշադրությունը գրավելու համար[10][11]։ Իրականում բերդը կառուցվել է 1582-1583թթ. Ֆարհադ փաշայի կողմից[12][13][15]։

3.Ըստ ադրբեջանցիների՝ բերդը հիմնադրելիս Ռևան խանը և նրա հաջորդները այն կառուցապատում են մզկիթներով ու պալատներով, շուկաներով ու բաղնիքներով[10][11]։ Սակայն միայն 1725թ., երբ օսմանցի թուրքերը դարձյալ գրավել էին Երևանը՝ Ռևան-ղուլու խանից 200 տարի անց Ռեջեբ փաշան կառուցում է առաջին մզկիթը[13]։ Թուրքական մզկիթը վերածվել է ռուսական եկեղեցու՝ սուրբ Նիկոլաևյան[16][15]։ Երկրորդ՝ պարսկական մզկիթը կառուցվել է արքայազն Աբբաս-Միրզայի օրոք՝ 1800-ական թթ., և կոչվել Խանի մզկիթ[13][15]։ Բերդը, ինչպես նաև սուրբ Գրիգոր Լուսավորիչ և սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցիները, քանդվել էին 1920-30ական թթ. խորհրդային իշխանության ժամանակ։


4.Սարդարի պալատը նույնպես, կառուցվել է ոչ թե Ռևան խանի օրոք, այլ նրանից շատ ավելի ուշ։ Միայն Ամիրգունա խանի օրոք՝ 1604-1628թթ. հիմնվել է[15] սարդարի պալատը, որը իր տեսքը ստացել է 1780-90-ական թթ.[13][15]՝ Երևանի ազատագրումից ընդամենը 30 տարի առաջ։


5.Ադրբեջանցիների համոզմամբ՝ Երևանն ունեցել է բացառապես ադրբեջանական բնակչություն, իսկ հայերը բնակվել են շրջակա գյուղերում[10][11]։ Դեռևս 15-րդ դարում, երբ Երևանը դարձել էր թուրքմենական կուսակալության կենտրոն, ուներ 15,000 հայկական բնակչություն, իսկ կուսակալության տարածքում, այդ թվում Կարսի շրջանում, հաշվվում էր մոտ 500,000 մարդ, որից հայ՝ 400,000-ը[17]։ 1603-1604թթ. Շահ Աբբաս Առաջինի կողմից Պարսկաստան է բռնագաղթեցվում ավելի քան 300,000 հայ[15][18][14][19]։ Շարունակվող պատերազմների[14], ինչպես նաև Կարսի շրջանի՝ Թուրքիային միանալուց հետո 1639թ., հայերի թիվը այդպես էլ չի աճում[14], և տատանվում է 40-50 հազարի շրջանում[12][14]։ Իսկ մուսուլմանների՝ թուրքերի, քրդերի, թաթարների ու պարսիկների ընդհանուր քանակը չէր հասնում 100,000-ի[13][14][19][15]։

Խաների ցանկ[խմբագրել]

Ղաջարիների դինաստիայի դրոշը
Ղաջարների դինաստիայի զինանշանը

Երևանի խաների ցանկը՝ սկսած 1736թ. Նադիր շահի կողմից Երևանը հետ գրավելուց հետո։ Նրանք հիմնականում Ղաջարիների դինաստիայից էին։ Խաները Նադիր շահի մահից հետո՝ 1747թ. համարյա անկախ էին։ Այս վիճակը տևում է մինչև 1790-ական թթ., երբ աղա Մահմեդ խանը՝ Պարսկաստանի նոր շահը, պատժիչ արշավանք է կատարում Անդրկովկաս։ Խանությունները, բացի Երևանից ու Նախիջևանից, Պարսկաստանի կազմում մնում են 20 տարի մինչև 1813թ. Գյուլիստանի հաշտությունը։ Իսկ 1827թ. Երևանի գրավումից և 1828թ. Թուրքմենչայի պայմանագրից հետո Պարսկաստանը կորցնում է ամբողջ Անդրկովկասը՝ հօգուտ Ռուսաստանի։

  • 1736–1740 – Թահմասպ-ղուլի խան
  • 1740–1747 – Նադիր շահ
  • 1745–1748 – Մեհդի խան Ղասըմլի
  • 1748–1750 – Հասան-Ալի խան
  • 1750–1780 – Հուսեյն-Ալի խան
  • 1752–1755 – Խալիլ խան
  • 1755–1762 – Հասան-Ալի խան Ղաջար
  • 1762–1783 – Հուսեյն-Ալի խան
  • 1783–1784 – Ղուլամ Ալի(Հասան Ալիի որդին)
  • 1784–1804 – Մեհմեդ խան
  • 1804–1806 – Մեհդի-ղուլի խան
  • 1806–1807 – Մեհմեդ խան Մարաղաէ
  • 1807-1828 – Հուսեյն խան Ղաջար

Տես նաև[խմբագրել]


Արևելյան Հայաստան
{{{}}} Երևանի կուսակալություն
(1502-1724)
{{{}}} Ղարաբաղի կուսակալություն
(1502-1726)
Կարսի վիլայեթ
(1639-1878)
{{{}}} Թուրքիա {{{}}}
{{{}}} Երևանի խանություն
(1747-1828)
{{{}}} Նախիջևանի խանություն
(1747-1828)
{{{}}} Ղարաբաղի խանություն
(1747-1822)
{{{}}} Գանձակի խանություն
(1747-1804)
{{{}}} Հայկական մարզ
(1828-1840)
{{{}}} Ղարաբաղի գավառ
(1822-1840)
{{{}}} Գանձակի գավառ
(1804-1840)
{{{}}}Վրացաիմերեթական նահանգի մաս {{{}}} Կասպիական նահանգի մաս
{{{}}} Կարսի մարզ
(1878-1918)
{{{}}} Երևանի նահանգ
(1849-1918)
{{{}}} Ելիզավետպոլի նահանգ
(1867-1918)
{{{}}}Հայաստանի Հանրապետություն (1918-1920){{{}}}

Գրականություն[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. The Cambridge modern history, Том 14, 1992, стр. 72
  2. Richard G. Hovannisian. «The Armenian People from Ancient to Modern Times: Foreign Dominion to Statehood: the Fifteenth Century to the Twentieth Century». ISBN 1-4039-6422-X. R.Suni. EASTERN ARMENIANS UNDER TSARIST RULE. Стр. 121—122. «At the time of the conquest of Eastern Armenia, the former Persian khanate was in desperate economic straits. Much of the region was depopulated, and even with the mass migrations of Muslims and Armenians, hundreds of villages remained empty. Peasants made up almost 90 percent of the population of the Armianskaia Oblast'.»
  3. www.hinyerevan.com
  4. http://www.erevangala500.com/?direct=page&id=240
  5. Encyclopædia Iranica: Erevan: «THE PERSIAN KHANATE OF EREVAN» — «Due to centuries of warfare, by 1804 Erevan’s population had been reduced to 6,000. It began to rise once again during the tenure of the last khan, and in 1827 it exceeded 20,000, with the Armenians forming barely twenty percent of the population. Following the Treaty of Torkama@n±a@y and the Armenian immigration from Persia and Turkey, the Armenian population rose to 40 percent of the total. The overall population, however, decreased to some 12,000, as the Persian forces and administration. emigrated. <…> Muslims (Persians, Turco-Mongols, Kurds) made up 80 percent of the population and were either sedentary, semi-sedentary, or nomadic. Christians (all Armenians) constituted the remaining 20 percent of the population and lived in Erevan or the villages. The Armenians dominated the various professions and trade in the area and were of great economic significance to the Persian administration.»
  6. Abbasgulu Bakikhanov. Golestan-e Eram. Period V
  7. Bournoutian, George A. "Hosaynqolikhan Sardār-e Iravani." Encyclopedia Iranica.
  8. Abbas Amanat, The Pivot of the Universe: Nasir Al-Din Shah Qajar and the Iranian Monarchy, 1831–1896, I.B. Tauris, pp 2–3; "In the 126 years between the fall of the Safavid state in 1722 and the accession of Nasir al-Din Shah, the Qajars evolved from a shepherd-warrior tribe with strongholds in northern Iran into a Persian dynasty.."
  9. Choueiri, Youssef M., A companion to the history of the Middle East, (Blackwell Ltd., 2005), 516.
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 http://www.erevangala500.com/
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 http://www.youtube.com/watch?v=oO_kVFlN3TQ
  12. 12,0 12,1 12,2 http://www.runivers.ru/doc/territory/366679
  13. 13,0 13,1 13,2 13,3 13,4 13,5 Большая российская энциклопедия
  14. 14,0 14,1 14,2 14,3 14,4 14,5 http://www.iranicaonline.org/articles/erevan-1#ii
  15. 15,0 15,1 15,2 15,3 15,4 15,5 15,6 Հայկական սովետական հանրագիտարան
  16. Эривань // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона: В 86 томах (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
  17. Massoume Price. Iran’s diverse peoples: a reference sourcebook
  18. James Stuart Olson, Lee Brigance Pappas, Nicholas Charles Pappas. An Ethnohistorical dictionary of the Russian and Soviet empires
  19. 19,0 19,1 Hewsen, Robert H. (2001). Armenia: A Historical Atlas. Chicago: University of Chicago Press. p. 168. ISBN 0-226-33228-4.