Մեր հայրենիք
Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեր Հայրենիք, ազատ անկախ,
Որ ապրել է դարե դար
Իր որդիքը արդ կանչում է
Ազատ, անկախ Հայաստան։
-
Իր որդիքը արդ կանչում է
- Ազատ, անկախ Հայաստան։
Ահա եղբայր քեզ մի դրոշ,
Զոր իմ ձեռքով գործեցի
Գիշերները ես քուն չեղա,
Արտասուքով լվացի։
- Գիշերները ես քուն չեղա,
- Արտասուքով լվացի։
Նայիր նրան երեք գույնով,
Նվիրական մեկ նշան
Թող փողփողի թշնամու դեմ
Թող միշտ պանծա Հայաստան։
- Թող փողփողի թշնամու դեմ
- Թող միշտ պանծա Հայաստան։
Ամենայն տեղ մահը մի է
Մարդ մի անգամ պիտ մեռնի,
Բայց երանի՝ որ յուր ազգի
Ազատության կզոհվի։
-
Բայց երանի՝ որ յուր ազգի
- Ազատության կզոհվի։
Մեր Հայրենիք, ազատ անկախ,
Որ ապրել է դարե դար
Իր որդիքը արդ կանչում է
Ազատ, անկախ Հայաստան։
- Իր որդիքը արդ կանչում է
- Ազատ, անկախՀայաստան։

