Միտաննի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միտաննի
Մ.թ.ա. 16-րդ դարՄ.թ.ա. 13-րդ դար Ասորեստան 
Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Վաշուգանե
Լեզու Խուրիերեն
Ազգություն Խուրիներ, սեմական ցեղեր
Կրոն Բազմաստվածություն
Իշխանություն
Պետական կարգ Միապետություն
Պետության գլուխ Թագավոր
Պատմություն
- Հիմնադրվեց Կիրտայի կողմից Մ.թ.ա. 16-րդ դար
- Գրավվում է Ասորեստանի կողմից Մ.թ.ա. 13-րդ դար


Միտաննի /Խուրրի -Միտանի/: Հնագույն պետություն Հայկական լեռնաշխարհում և Հյուսիսային Միջագետքում, մ.թ.ա. XVI-XIII դդ.: Միտաննիի հիմնական բնակիչներն ըստ հայտնաբերված սեպագիր գրավոր աղբյուրների խուրրիներն էին: Սեպագիր գրավոր աղբյուրների hur /hurr/ սեպախումբն ընթերցվում է խուր կամ խար /հար=հայ/ ձևով: Միտանին իր հզորության շրջանում ընդգրկում էր Հյուսիսային Միջագետքը, Ասորիքը, Փյունիկիան, Պաղեստինը, Կիլիկիան, Հայկական Լեռնաշխարհի հարավ-արևմտյան տարածքները: Միտանիի տիրակալները սերտ քաղաքական կապերի մեջ էին հարևան պետությունների` Եգիպտոսի, Խաթթիի, Բաբելոնի, նաև Հայկական լեռնաշխարհի հյուսիսային մասերում կազմավորված մեկ այլ հայկական պետության՝ Հայասայի հետ: Միտանին կործանվեց ներքին /գահակալական պայքար/ ու արտաքին /Ասորեստան/ ուժերի հարվածների հետևանքով: Հայկական արդի պատմագրության մեջ Միտաննին համարվում է հնդեվրոպական-հայկական պետություն:

[խմբագրել] Միտաննիի արքայացանկ

[խմբագրել] Գրականության Ցանկ

  • Անժելա Տերյան "Միտանի Հայոց Հնագույն Պետություն" 2006թ.
  • Արտակ Մովսիսյան "Հայոց Պատմության Աշխարհակալությունները" 2008թ.
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ