Նեֆերտիտի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նեֆերտիտին (աջից) իր ամուսնու և երեխաների հետ

Նեֆերտիտի (հին եգիպտերեն` «գեղեցկուհին եկավ», լրիվ անունը` Նեֆեր-Նեֆերու-Ատոն Նեֆերտիտի, հին եգիպտերեն Nfr-nfr.w-Jtn-Nfr.t-jty, «Ատոնի գեղեցկուհիներից ամենագեղեցիկը, գեղեցկուհին եկավ», մ.թ.ա. XV դարի վերջ – XIV դարի կես, կամ շուրջ մ.թ.ա.1370-1330թթ.), հին եգիպտական XVIII հարստության փարավոն Էխնաթոնի (կամ Ամենխոթեփ IV, մոտ մ.թ.ա. 1351—1334 թթ.) գլխավոր կինը (հին եգիպտերեն` հեմետ-ուրտ (hmt-wr.t)), որի կառավարման ժամանակաշրջանը նշանավորվել է արմատական կրոնական բարեփոխումներով:

Նեֆերտիտիի ծագումը պարզ չէ: Ըստ մի կարծիքի Ամենխոթեփ III-ի դուստրն էր և իր ամուսնու խորթ քույրը: Մի շարք եգիպտաբաններ գտնում են, որ Նեֆերտիտին իր ամուսնու քեռու աղջիկն էր: Մեկ այլ վարկածով Նեֆերտիտին ուներ օտար ծագում` Միտանի պետության թագավոր Թուշրատայի դուստրն էր:

Նեֆերտիտին մոլեռանդորեն աջակցել է ամուսնուն կրոնական բարեփոխման անցկացման և միաստվածության հաստատման գործում: Նրա հետ երկրպագել է Աթոն աստծուն, որի խորհրդանիշն էր արևի սկավառակը: Հետևելով ամուսնուն թողել է Թեբե քաղաքը` տեղափոխվելով նորակառույց Ախեթաթոն մայրաքաղաքը (ներկայումս` Թել-էլ-Ամարն):.

Ամուսնուց ունեցել է 6 դուստր: Հռչակված էր իր գեղեցկությամբ և հաճախ պատկերվել է ամուսնու հետ` շրջապատված երեխաներով: Ամուսնու մահից հետո ապարդյուն փորձել է Աթոնի հավատի բերել նոր փարավոն Թութանխամոնին (որը հավաբար նրա խորթ եղբայրն էր): Նեֆերտիտին մահացել է մոտ մ.թ.ա. 1354թ., նրա թաղման տեղը հայտնի չէ:

Նեֆերտիտիի կիսանդրին

1912թ. գերմանացի հնագետ Լյուդվիգ Բորխարդտը էլ-Ամարնայում հայտանբերել է Նեֆերտիտիի ունիկալ կիսանդրին, որը դրանից հետո դարձել է հին եգիպտական մշակույթի գեղեցկության և նրբաճաշակության խորհրդանիշներից մեկը:

[խմբագրել] Արտաքին հղումներ