Խուրրիական հասարակություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խուրրիական հասարակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դաշտավայրերում ապրող խուրրիները հիմնականում երկրագործներ էին, բայց ունեին նաև զարգացած արհեստագործություն։ Երկրագործ բնակչությունն ապրում էր մեծ ընտանեկան համայնքներով, որոնք խուրրիերեն կոչվում էին դիմաու՝ «աշտարակ» և իսկապես բնակվում էին յուրաքանչյուրը մի ամրոց–աշտարակի մեջ։ Դրանցից յուրաքանչյուրն ուներ իր ամբողջական հողամասը, որը կոչվում էր տիրույթ (էվրու) և գտնվում էր նահապետի (էվրի) տնօրինության տակ։ Մի ժամանակ ամբողջ հողամասը, հավանաբար, մշակվել է համատեղ բայց մեղ հասած աղբյուրների համաձայն այն արդեն առանձին հողաբաժիններով բաշխվում էր մեծ ընտանեկան համայնքի չաֆահաս անդամների միջև, չնայած դրան, այդպիսի համայնքի բոլոր անդամները արտավոր էին փոխադարձ օգնություն ցույց տալ և միասին էին կատարում համայնական պարհակներ, որոնց հետագայում դառնում են պետական։

Աճելով մեծ ընտանիքը տրոհվում էր, սակայն արտադրողական ուժերի վիճակը չէր նպաստում անհատ ընտանիքի պահպանմանը որպես ինքնուրույն տնտեսական միավորի, Զրկված լինելով այն հնարավորություննրից, որ մեծ ընատանեկան համայնքում ընձեռում էր փոխադարձ օգնությունը, նրանք կամ կործանվում էին, կամ որդեգրվում ուրիշ համայնքների կողմից ակամա արագ մեծանալով, կազմում էին նոր մեծատոհմ համայնքներ։ Առավել խոշոր մեծատոհմ համայնքի տրոհման ճանապարհով առաջացած համայնքները չարորակում էին կապված մնալ միմյանց, մասնավորապես ընդհանուր պաշտամունքով։