Հրեաները Հայաստանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հրեա տղամարդ Հայաստանում, 1870

Համաձայն կիսաառասպելական ավանդույթի, հրեաները հայտնվեցին Հայաստանի տարածքում Նավուգոդոնոսոր 2-րդ արքայի կողմից մ.թ.ա. 586-ին Երուսաղեմի նվաճումից հետո։ Տիգրան 2-րդ և Արտավազդ թագավորների կողմից մ.թ.ա. Առաջին դարում հրեաների խմբերը Պաղեստինից վերաբնակվեցին Հայաստանում։ Չնայած դրան, մ.թ. 4-րդ դարում պարսկական զորքերի կողմից Հայաստանի ավերումից հետո հրեաների մեծ մասը գերի ընկավ։ Հրեաների առանձին խմբեր ապրում էին Հայաստանում մինչև 13-14-րդ դդ։ Այսպես կոչված «Տիգրանյան» հրեաների սերունդներ են համարվում զոկիները՝ հրեաների սուբէթնիկական մի խումբ, որն ապրում է Կապանի շրջանում։ 19-րդ դարում 1828 թ. Թուրքմենչայի պայմանագրի համաձայն Հայաստանի տարածքը միացվեց Ռուսական Կայսրությանը, որից հետո Հայաստանի տարածքում բնակեցվեցին վրացի և աշկենազ հրեաներ, ինչպես նաև սուբբոտիկներ՝ ռուս գյուղացիներ, ովքեր ընդունել էին հուդայականություն և արտաքսվել կայսրության նոր ծայրամասը։ Մինչև 1970 թ. հրեական բնակչությունը Հայաստանում կազմում էր մոտ 1048 մարդ։ 1980-ականների վերջին նրանց թիվը (ներառյալ նաև սուբբոտիկներին) կազմում էր շուրջ 500 մարդ։ 1990-ական թթ.-ին հրեաների մեծ մասը՝ շուրջ 1800 մարդ, արտագաղթեց։ Ներկա պահին Հայաստանում հաշվվում է շուրջ 500 հրեա։ Չնայած նրան, որ տարեկան մոտ 90-100 մարդ էր արտագաղթում, համայնքը չի փոքրացել։ Հանրապետության հիմնական հրեական կազմակերպությունը Երևանում գործող Հայաստանի Հրեական Համայնքն է՝ գրանցված Արդարադատության նախարարությունում 1991 թ.-ին։ 1996-ից նախագահն է Ռիմա Վարժապետյան-Ֆելլերն, որն հանդիսանում է ԵՀԿ-ի (Եվրոասիական Հրեական Կոնգրես) Գերագույն Խորհրդի անդամ, ՌՀՀԿ-ի (Ռուսալեզու Հրեաների Համաշխարհային Կոնգրես) մայրցամաքային հատվածի անդամ, Համակարգող Խորհրդի անդամ և Հայաստանի նախագահի ղեկավարությամբ գործող Հասարակական Խորհրդի անդամ։ Ռիմա Վարժապետյան-Ֆելլերը հանդիսանում է նաև Մարդու Իրավունքների պաշտպանության հանրապետական գրասենյակի փորձագետների խմբի անդամ։