Հայաստանի արտաքին քաղաքականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պետություններ, որոնք Հայաստանը դեսպանություններ ունի      Հայաստան     Դեսպանություն

Հայաստանի արտաքին քաղաքականությունը տարբերվում է կոմպլեմենտարիզմով։ Հայաստանը փորձում է պահպանել հարաբերությունները ինչպես Իրանի և Ռուսաստանի, այնպես էլ Արևմուտքի երկրների և ԱՄՆ-ի հետ[1][2]։ Սակայն Հայաստանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման շուրջ դարձավ լարված հարաբերությունների առաջացման պատճառ երկու հարևանների՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ։

Հայաստանն ունի դիվանագիտական հարաբերություններ աշխարհի 150 երկրների հետ[3], ինչպես նաև հանդիսանում է ավելի քան 40 միջազգային կառույցների անդամ, այդ թվում՝ Միավորված ազգերի կազմակերպության, Եվրոպայի Խորհրդի, ԱՊՀ-ի, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության, Արժույթի միջազգային հիմնադրամի և այլն։

Միջազգային գործունեություն[խմբագրել]

Հայոց ցեղասպանության ճանաչում[խմբագրել]


Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը սկսվել է 1965 թվականից, երբ Ուրուգվայը առաջինը ճանաչեց այն։

Այն պետությունների քարտեզը, որոնք պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։ Բաց կանաչ գույնով նշված են այն պետությունները, որոնց շրջանների միայն մի մասն է ճանաչել ցեղասպանությունը

Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև հետևյալ շրջանները և նահանգները՝

Միջազգային կազմակերպություններին անդամակցությունը[խմբագրել]

Երկկողմ հարաբերություններ[խմբագրել]

Ադրբեջան Ադրբեջան[խմբագրել]

1rightarrow.png  Տես նաև Արցախյան ազատամարտ 

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը այժմ փակ է, ինչպես նաև երկրների միջև հաստատված չեն դիվանագիտական հարաբերություններ։ Ըստ Ադրբեջանի՝ Հայաստանը բռնազավթել է իր տարածքի 14 %-ը (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքը)։ Վերջիններիս միջև գնում են բանակցություններ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։ Բաքվում հաճախ են կրկնում, որ եթե բանակցությունները ձախողվեն, Ադրբեջանը պատրաստ է իր վերահսկողությունից դուրս գտնվող տարածքները վերադարձնել ռազմական ճանապարհով[43][44][45][46]։ Ղարաբաղում նոր պատերազմի անհրաժեշտության մասին խոսում են նաև խորհրդարանի բազմաթիվ պատգամավորներ[47]։

2008 թվականի նոյեմբերի 2-ին Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի նախագահները ստորագրեցին Լեռնային Ղարաբաղի հռչակագիրը Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ։ Երեք երկրների նախագահները համաձայնվեցին համատեղ աշխատել Կովկասում իրավիճակի կարգավորման շուրջ։

Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը նպատակաուղղված է մեկուսացնելու Հայաստանը տարածաշրջանային նախագծերից։ 2006 թվականին արաբալեզու Ալ-Ջազիրա հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը վարում է Հայաստանը էներգետիկ և տրանսպորտային փակուղու մեջ մտցնելու քաղաքականություն[48]։

Ադրբեջանը հրաժարվում է մուտքի արտոնագիր տրամադրել Հայաստանի քաղաքացիներին, ինչպես նաև օտարերկրյա այն քաղաքացիներին, որոնք ունեն հայկական ծագում[49][50]։

Եվրոպա[խմբագրել]

Երկիր Պաշտոնապես հարաբերությունները սկսել են նշումներ
{{{2}}} Ալբանիա 1993-02-18 Տես Հայաստան-Ալբանիա հարաբերություններ
  • Ալբանիայի Հանրապետությունում ՀՀ դեսպանատունը գտնվում է Աթենքում։
  • Հայաստանում Ալբանիայի Հանրապետության դեսպանատունը գտվում է Աթենքում[51]։
{{{2}}} Անդորրա 2003-11-18 Տես Հայաստան-Անդորրա հարաբերություններ
  • Անդորրայում Հայաստանի հանրապետության դեսպանատունը գտնվում է Փարիզում։
  • Հայաստանի հանրապետությունում Անդորրայի դեսպանատունը գտվում է Փարիզում։
{{{2}}} Ավստրիա 1992-01-24 Տես Հայաստան-Ավստրիա հարաբերություններ
  • Ավստրայում Հայաստանի հանրապետության դեսպանատունը գտնվում է Վիեննայում։
  • Հայաստանի հանրապետությունում Ավստրիայի դեսպանատունը գտվում է Երևանում։

Հունգարիա Հունգարիա[խմբագրել]

2012 թվականի օգոստոսի 31-ին Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերեությունները խզվեցին[52]։ Խզման պատճառը ադրբեջացնի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնումն էր Ադրբեջանին։ Վերջինս Հունգարիայում դատապարտվել էր ցմահ ազատազրկման հայազգի Գուրգեն Մարգարյանին կացնով սպանելու համար։ Սակայն Ադրբեջան վերադառնալուն պես Իլհամ Ալիևի հրամանագրով Ռամիլ Սաֆարովը ազատ է արձակվել և պարգևատրվել մի շարք մրցանակներով[53]։

Հունաստան Հունաստան[խմբագրել]

Հունաստանը մեկն էր այն առաջին երկրներից, որոնք ճանաչեցին 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հռչակած Հայաստանի Երրորդ Հանրապետության անկախությունը, ինչպես նաև մեկն է այն պետություններից, որոնք պետականորեն ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը։ 2007 թվականի հունիսին Հունաստանի նախագահ Կառլոս Պապուլյասը այցելեց Հայաստան։ Նրա խոսքերով.

Վիքիքաղվածք
«Հայ-հունական հարաբերությունները դրականապես զարգանում են պաշտպանության, կրթության, ինչպես նաև մի շարք ոլորտներում[54]»

Հունաստանը Ռուսաստանից հետո Հայաստանի երկրորդ ռազմական գործընկերներն է և ամենամոտ դաշնակիցը ՆԱՏՕ-ում։ Ամեն տարի մի քանի հայ սպաներ վերապատրաստություն են անցնում Հունաստանում, Հայաստանն էլ ռազմական և բժշկական աջակցություն է ցուցաբերում։

2003 թվականին երկու պետությունները ստորագրեցին փոխադարձ ռազմական աջակցության համաձայնագիր, որի համաձայն նախատեսվում է ավելացնել Աթենքի ռազմական և ռազմաբժշկական ակադեմիաներում սովորող և վերապատրաստում անցնող զինվորների սպաների թիվը։

Վրաստան Վրաստան[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Հայ-վրացական հարաբերություններ

Թուրքիայի և Ադրբեջանի հետ փակ սահմանների, ինչպես նաև դեպի ծովը ելք չունենալու պատճառով, Վրաստանը Հայաստանի համար բավականին մեծ դեր է խաղում ապրանքների արտահանման և ներմուծման ոլորտում։ Հայաստանի և Վրաստանի միջև գործում է երկաթուղի, որով էլ արտահանվում է հայկական ապրանքների մեծ մասը։ 2009 թվականին Վրաստանի ապրանքաշրջանառության մեջ Հայաստանը չորրորդ տեղում էր (Վրաստանի արտահանած ապրանքների 7,9%-ը)։ Հայաստանը Վրաստան է արտահանում հիմնականում էլեկտրոէներգիա։

Եվրամիություն Եվրամիություն[խմբագրել]

Հայաստանը հայտարարել է իր մտադրությունները կապված եվրոպական ինտեգրման[55], ինչպես նաև Եվրոպական Միությանը անդամակցության հետ։ Հայաստանը 2004 թվականից մասնակցում է «Եվրոպական Հարևանության Քաղաքականություն» և 2009 թվականին «Արևելյան գործընկերություն» ծրագրերին։

Իսրայել Իսրայել[խմբագրել]

Հայաստանը և Իսրայելը հաստատել են դիվանագիտական հարաբերություններ, սակայն միմյանց մոտ չունեն դեսպանատներ։ Փոխարենը, Իսրայելի դեսպանը Հայաստանում գտնվում է Թբիլիսի (Վրաստան), և Երևան է գալիս երկու ամիսը մեկ, իսկ Հայաստանի դեսպանը Իսրայելում գտնվում է Ֆրանսիայում։ Հայաստանը ունի հյուպատոսություն Իսրայելում։

Իրան Իրան[խմբագրել]

ԼՂՀ ԼՂՀ[խմբագրել]

Պակիստան Պակիստան[խմբագրել]

Ռուսաստան Ռուսաստան[խմբագրել]

1rightarrow.png  Տես նաև Հայ-ռուսական հարաբերություններ 

Հայաստանի վերջին ամենանշանավոր արտաքին քաղաքականության հաջողությունը եղել է օգոստոսի 29-ին, երբ Ռուսաստանի հետ ստորագրեցին բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին համաձայնագիր, որով Մոսկվան պարտավորվում է պաշտպանել Հայաստանին, երրորդ կողմի հարձակման դեպքում։Ռուսաստանը հանդիսանում է տարածաշրջանի անվտանգության պաշտպանության խաղացողներից մեկը,և այն Հայաստանի պատմական դաշնակիցն է։ Այս պայմանագիրը թեպետ հանդես է գալիս որպես պատասխան Ալիեևի ԱՄՆ մեկնելուն, այնուամենայնիվ պայմանագիրը հավանաբար վաղուց էր զարգացել։ Այնուամենայնիվ, ակնհայտ է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության ավելի լայն համատեքստում Երևանը թեև ողջունում է Ռուսաստանի անվտանգության երաշխիքը, բայց Հայաստանը չի ցանկանում ապավինել միայն Մոսկվային, ոչ էլ ցանկանում է դառնալ Ռուսաստանի և ԱՄՆԱնդրկովկասյան հարցերի առճակատման մասը։

Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ[խմբագրել]

Թուրքիա Թուրքիա[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Հայ-թուրքական հարաբերություններ

Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունները լարված են Հայոց ցեղասպաբության միջազգային ճանաչման և Թուրքիայի՝ Ադրբեջանին Ղարաբաղյան հարցում աջակցության պատճառով։

Տես նաև[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Armenian Foreign Policy Between Russia, Iran And U.S.
  2. Հայաստանի արտաքին քաղաքականության հայեցակարգային հիմունքներ
  3. ARMENIA PLANNING TO OPEN DIPLOMATIC REPRESENTATIONS IN BRAZIL, LITHUANIA, FINLAND AND JAPAN
  4. Argentina Senate Declaration, March 31, 2004
  5. Argentina Law, January 15, 2007
  6. Belgium Senate Resolution, March 26, 1998
  7. Vatican City Communiqué, November 10, 2000
  8. Venezuela National Assembly Resolution, July 14,2005
  9. Официальный сайт Бундестаг
  10. Germany Parliament Resolution, June 15, 2005
  11. Greece (Hellenic Republic) Parliament Resolution, April 25, 1996
  12. Italy Chamber of Deputies Resolution, November 16, 2000
  13. Canada House of Commons Resolution, April 23, 1996
  14. Canada Senate Resolution, June 13, 2002
  15. Canada House of Commons Resolution, April 21, 2004
  16. Cyprus House of Representatives Resolution, April 29, 1982
  17. Lebanon Chamber of Deputies Resolution, April 3, 1997
  18. Lithuania Assembly Resolution, December 15, 2005
  19. Netherlands Parliament Resolution, December 21, 2004
  20. Poland Parliament Resolution, April 19, 2005
  21. Ռուսաստանի Դաշնության Պետական Դումայի դաշնային ժողովի հայտարարությունը «1915-1922թթ. Հայոց ցեղասպանության դատապարտում»
  22. Slovakia Resolution, November 30, 2004
  23. Uruguay Senate and House of Representatives Resolution, April 20, 1965
  24. Uruguay Law, March 26, 2004
  25. France National Assembly Law, May 28, 1998
  26. France Senate Law, November 7, 2000
  27. France Law, January 29, 2001
  28. Proposition de loi complétant la loi n° 2001-70 du 29 janvier 2001 relative à la reconnaissance du génocide arménien de 1915 (ֆրանսերեն)
  29. Ֆրանսիայի Ազգային ժողովը հաստատել է օրինագիծը, որի համաձայն 1915-17 Օսմանյան կայսրության տարիների Հայոց ցեղասպանության ժխտումը հայտարարվում է քրեական հանցագործություն
  30. Րիա Նովոստի. 20:19 06/06/2007. Չիլիի Սենատը ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող մի փաստաթուղթ
  31. «Թուրքիան հետ է կանչում Ստոկհոլմի իր դեսպանին` Շվեդիայի խորհրդարանի` Հայոց ցեղասպանության ճանաչելու պատճառով։»։ Эхо Москвы։ 11 марта 2010։ Արխիվացված օրիգինալից 2012-02-04-ին։ http://www.webcitation.org/65Bhn9sln։ Վերցված է 2010-08-13։ 
  32. Շվեդիայի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
  33. Շվեդիան ճանաչել է Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը։
  34. BBC Russian — Շվեդիան ճանաչել է Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը
  35. [1], [2]
  36. Ուելսի առաջին նախարարը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը
  37. Բասկերի խորհրդարանը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը
  38. Կատալոնիայի խորհրդարանը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը
  39. Բալեարյան կղզիների խորհրդարանը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը
  40. Հայկական Ազգային Ինստիտուտ, Armenian National Institute, Inc., [3]
  41. CRIMEAN PARLIAMENT REFUSED TO CANCEL THE DECISION TO RECOGNIZE ARMENIAN GENOCIDE, PanARMENIAN.Net (June 25, 2005)
  42. Հայաստանի արտաքին քաղաքականությունը 2008թ․ Հայաստանի ԱԳ նախարարության հաշվետվությունը
  43. Լուրեր, treli.ru
  44. Московский Комсомолец
  45. Новости — Армения
  46. Լուրեր, km.ru
  47. Պատերազմը Լեռնային Ղարաբաղում կարող է կրկնվել
  48. Իլհամ Ալիև. Ադրբեջանը Հայաստանին մտցրել է փակուղու մեջ
  49. Azerbaijan Country Page. NCSJ: Advocates on Behalf of Jews in Russia, Ukraine, the Baltic States & Eurasia.(անգլերեն)
  50. "Azerbaijan Wins 2011 Eurovision Song Contest". Ianyan Magazine - Independent Armenian Publication. (անգլերեն)
  51. http://www.mfa.am/hy/country-by-country/al/
  52. Հայաստանը կասեցնում է Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները. Սերժ Սարգսյան
  53. Ոճրագործ Սաֆարովն ազատ է արձակվել`Հարավային Կովկասը Եվրոպայից կտրելու նպատակով
  54. Հայաստանը և Հունաստանը ամրապնդում են հարաբերությունները
  55. Матевосян, Гамлет (2003-07-28). «Армения последовательна в своей политике интеграции в европейские структуры — Кочарян» (ru). քաղաքականություն (Երևան: «Րիա Նովոստի»). http://www.rian.ru/politics/20030728/412724.html։ Վերցված է 2011-01-10. "«Հայաստանը հետևողական է եվրոպական կառույցներին անդամակցելու քաղաքականությանը», - երկուշաբթի օրը հայտարարել է Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերը Քոչարյանը Հարավային Կովկասում ԵՄ ներկայացուցիչ Հեյկի Թալվինտեին։"