Թուրքմենչայի պայմանագիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուսաստանի և Պարսկաստանի մարզերը պայմանագրից հետո և առաջ. Թուրքմանչայում հանձնված մասերը ցույց են տրվել կանաչ և կարմիր գծերով

Թուրքմենչայի Պայմանագիրը 1828 (ռուսերեն՝ Туркманчайский договор. պարսկերեն՝ عهدنامه ترکمنچای), ստորագրվել է Ռուսաստանի և Պարսկաստանի միջև փետրվարի 21-ին, Պարսկաստանի Արևելյան Ադրբեջան նահանգի Թուրքմենչայ գյուղում, 1826-1828 թթ. ռուս–պարսկական պատերազմներին վերջ տալու համար։

1828 թվականին Թուրքմենչայի պայմանագիրը կնքվել է Ռուսաստանի և Իրանի միջև՝ նշանավորելով 1826-1828 թվականների ռուս-պարսկական պատերազմի ավարտը։ Պայմանագիրը ստորագրվել է փետրվարի 21-ին՝ Թուրքմենչայ գյուղում (Թավրիզի մերձակայքում)։ Ռուսական կողմից այն ստորագրել է Իվան Պասկևիչը, Պարսկաստանի կողմից՝ արքայազն Աբաս-Միրզան։ Խաղաղության պայմանների մշակմանը մասնակցել է Ալեքսանդր Գրիբոեդովը[1]։

Այն կնքելով, երկու երկրները համաձայնվեցին հետևյալի մասին՝ [2]

  1. Պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն, Իրանը հանձնում է Երևանը , և այսօր Ադրբեջանի մաս կազմող՝ Նախիջևանը, Թալիշը, Օրդուբադը, և Արրան նահանգի Մուղան շրջանները Ռուսաստանին, ինչպես նաև այն շրջանները որ Ռուսաստանին էր հանձնել Գյուլիստանի պայմանագրի ընթացքում։
  2. Արաքսն է նոր սահմանը Իրանի և Ռուսաստանի միջև, «Արարատ ղալաից մինչև Աստարա-ի գետի ելանցքը»:
  3. Պայմանագրի 6-րդ հոդվածի համաձայն, Իրանը խոստացավ Ռուսաստանին վճարել 10 քորուր ոսկի (1828թ. արժույթով)
  4. Պայմանագրի 8-րդ հոդվածի համաձայն, պարսկական նավերը կորցնում են իրենց իրավունքները Կասպից ծովում և իր ափերին շրջելու, որը տրվում է Ռուսաստանին։
  5. Իրանը ճանաչում է կապիտուլյացիայի իրավունքներ՝ Պարսկաստանում գտնվող ռուսերի համար։
  6. Պայմանագրի 10-րդ հոդվածի համաձայն, Ռուսաստանը շահում է իր հյուպատոսարան պատվիրակներին Պարսկաստանում այլուր ուղարկելու իրավունքը։
  7. Պայմանագրի 13-րդ հոդվածի համաձայն, պատերազմի գերիների փոխանակում
  8. Պայմանագրի 10-րդ հոդվածի համաձայն, Պարսկաստանը ուժադրված է տնտեսական պայմանագրեր կնքել Ռուսաստանի հետ՝ ոնց որ Ռուսաստանը կոնկրետացնի։
  9. Պայմանագրի 7-րդ հոդվածի համաձայն, Ռուսաստանը խոստանում է աջակցել Աբբաս Միրզային որպես Պարսկաստանի թագաժառանգը Ֆաթհալի Շահի մահից հետո։
  10. Պարսկաստանը պաշտոնապես ներողություն է խնդրում իր կողմից Գյուլիստանի պայմանագրի համաձայնությունների խախտման համար։
  11. Պայմանագրի 15-րդ հոդվածի համաձայն, Ֆաթհալի Շահը խոստանում է հյուսիս-արևմտյան շրջանում որևէ խանությունների անջատման շարժունմերը չհալածել։

Աղբյուրներ[խմբագրել]

  1. «Երևանում բացվել է Թուրքմենչայի պայմանագրի կնքման 180-ամյակին նվիրված ցուցահանդես»։ http://ar.newsarmenia.ru/arm1/20080208/41818158.html։ Վերցված է 2009-1-18։ 
  2. [cais-soas.com/CAIS/Iran/torkmanchai.htm «Թուրքմենչայի պայմանագիրը (անգլերեն)»]։ cais-soas.com/CAIS/Iran/torkmanchai.htm։ Վերցված է 2009-1-18։ 

Տես նաև[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]