Ծիրան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Prunus armeniaca

Ծիրանը (լատիներեն՝ Prunus armeniaca կամ Armenian plum, հոմանիշ՝ Armeniaca vulgaris), Հայաստանի բնիկ մրգերից է, որը դեպի Եվրոպա է տարածվել է Հայաստանի միջոցով։

Wikispecies-logo.svg
Վիքիցեղերը պարունակում է տեղեկություններ՝ մասին։

Բովանդակություն

Պատմությունը և օտարալեզու անվանումները [խմբագրել]

Ենթադրվում է, որ ծիրանի հայրենիքը հյուսիս–արևելյան Հայաստանն է (Ռուսաստանի հետ սահմանամերձ շրջանները)։ Հայաստանում ծիրանը տարածված է եղել հնագույն ժամանակներից։[1]:

  • Դեռևս մ.թ.ա 3-րդ հազարամյակում աքքադացիներն այն կոչում էին «արմանու» («արմանական», այսինքն՝ «հայկական»), իսկ Հայաստանը` Արմանի («ծիրանի երկիր»)։
  • Միջագետքի հնագույն բնակիչներ արամեացիները (քաղդեացիները) ծիրանի ծառը կոչում էին «խազուրա արմենայա» («հայկական խնձորենի»):
  • Արաբերենում ծիրանի անուններից մեկն է «թու‎ֆահ ալ արմանի», որը նշանակում է «հայկական խնձոր»։
  • Մ.թ.ա. 1-ին դարում հռոմեացի զորավար Լուկուլլոսը, վերադառնալով հայոց արքա Տիգրան Մեծի դեմ մղվող պատերազմից, Հայաստանից Հռոմ տարավ ծիրանենու տնկիներ, որոնք այնտեղ մշակվեցին և անվանվեցին «Հայկական սալոր»: 18-րդ դարի խոշորագույն բուսաբան Ժան Բատիստ Լամարկը նկատեց, որ դա ոչ թե սալոր է, այլ նոր ցեղի ներկայացուցիչ, և անվանեց այն Armeniaca Vulgaris:
  • Ձգտելով ժխտել այն փաստը, որ այժմյան Թուրքիայի տարածքները ժամանակին եղել են հայկական, թուրք գիտնականները բազմիցս փորձել են ծիրանի գիտական անվանումից հանել «հայկական» բառը: Մասնավորապես, 1972թ. Լենինգրադում կայացած 12-րդ Բուսաբանական Խորհրդաժողովում նրանք ցանկացել են փոխել վաղուց ընդունված լատինական անվանումը սելջուկյան ինչ-որ անվանմամբ, սակայն խորհրդաժողովի մասնակիցների կողմից ստացել են վճռական հակահարված և առաջարկը մերժվել է:

Արտադրությունը, արտահանումը [խմբագրել]

Ներկայումս Թուրքիան չորացրած ծիրանի ամենահայտնի արտահանողներից է։[2]: Հայաստանում ծիրանն աճեցվում է գլխավորապես Արարատյան հովտում։

Ծիրանը մշակույթում [խմբագրել]

  • Ծիրանը և ծիրանի ծառը տեղ են գտել հայ նկարիչների բազմաթիվ նկարներում:
  • Հայերենում լայնորեն գործածվում է ծիրանի բառը որպես գուներանգ:
  • Հայ արքայական ընտանիքների անդամները կրում էին ծիրանի` համանուն երանգի թիկնոց:
  • Երևանում, սկսած 2004թ., ամեն տարի անցկացվում է Ոսկե Ծիրան միջազգային կինոփառատոնը [3]

Այլ տվյալներ [խմբագրել]

Ամերիկացի տանկիստները սնահավատ նկատառումներով խուսափում են ծիրան ուտելուց, տանկի մեջ ծիրան բերելուց և նույնիսկ «ծիրան» բառն արտասանելուց։ Այս սնահավատությունը գալիս է Շերմանի տանկերի վթարներներից, որի պատճառը համարում էին այն հանգամանքը, որ տանկերում առկա էին ծիրանի պահածոյատուփեր։ [4]

Պատկերներ [խմբագրել]

Հղումներ [խմբագրել]