Մեղուներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մեղուից)
Մեղու
Մեղուներ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Լատիներեն անվանում
cvetoljubi

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS {{{1}}}
NCBI {{{1}}}
EOL {{{1}}}

Մեղուներ, թռչող միջատներ են, սերտորեն կապված կիպրերի և մրջյունների հետ, հայտնի են փոշոտման մեջ իրենց դերով և նրանով, որ տալիս են մեղր և մեղրամոմ։ Ներկայումս հայտնի է 7-9 ճանաչված ընտանիքներում դասակարգված մոտ 20 000 տեսակի մեղու,[1] չնայած դրանց իրական թիվն ավելի մեծ է, ուղղակի նկարագրված չեն։ Դրանց կարելի է հանդիպել բոլոր մայրցամաքներում, բացառությամբ Անտարկտիդայի, մոլորակի բնական միջավայրում, որտեղ կան միջատների միջոցով փոշոտվող ծաղկաբույսեր։ Մեղուներն ուսումնասիրող գիտությունը կոչվում է ապիոլոգիա(ապիդոլոգիա)։ Մեղուները հարմարվել են նեկտարով և ծաղկափոշով սնվելու, նեկտարն օգտագործելով հիմնականում որպես էներգիայի աղբյուր, իսկ ծաղկափոշին՝ սպիտակուցներ և այլ սննդային նյութեր ստանալու համար։

Մեղուներն ունեն երկար փթիկ, որն օգտագործում են բույսից նեկտար ծծելու համար, ունեն նաև բեղիկներ, արուներինը բաղկացած են 13 հատվածից, էգերինը՝ 12։ Բոլոր մեղուներն ունեն երկու զույգ թևեր, ետևիններն առջևիններից ավելի փոքր չափսերի են։ Մեղուների շատ տեսակներ համարյա չեն հետազոտվել։ Մեղուների չափերը տատանվում են 2,1 մմ-ից (Trigona minima գաճաճ մեղուներ (անգլերեն՝ Stingless bees, «Անխայթ մեղուներ»)) մինչև 39 մմ (Ինդոնեզիայում ապրողMegachile pluto մեղուներ)։

Մեղուները մեղվակերների նախընտրած ուտելիքն են։

Մեղուները դասակարգվում են հետևյալ դասերում

Մեղուները ինչպես և մրջյունները ըստ էության կիպրերի ձևեր են։ Չնայած ամենից շուտ գտնված մեղուների տարիքը գնահատվում է 40 մլն տարի, բայց մեղուների գենետիկայի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դրանք ավելի վաղ են հայտնվել, ծաղկաբույսերի հայտնման հետ 140 մլն տարի առաջ։ Ներկայիս մեղուների նախնիները ավազի կրետների ընտանիքից են (Կրապռոնիդաե), որոնք գիշատիչ միջատներ էին։ Էվոլյուցիայի ընթացքում մեղուները գիշատիչներից վերափոխվեցին ծաղկափոշով սնման ապրելակերպի։

Մեղուների պարսը չորացած ծառի վրա

Մեղուները և մարդկությունը[խմբագրել]

Մեղուները նշանակալի տեղ են զբաղեցնում դիցաբանության և բանահյուսության մեջ և քաղաքական տեսաբանների կողմից կիրառվել են որպես մարդկային հանրության մոդել։ Լրագրող Բի Ուիլսոնը նշում է, որ մեղուների համայնքի պատկերը «հանդիպում է հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը, Արիստոտելի և Պլատոնի, Վերգիլիոսի և Սենեկայի, Էրասմուսի և Շեքսպիրի, Տոլստոյի, ինչպես նաև սոցիալական տեսաբաններ Բերնար Մանդևիլի և Կարլ Մարքսի աշխատություններում»։[2]
Մեղուներն ինդուստրիալացումը խորհրդանշող հերալդական պատկերների տեսքով հանդիպում են Մանչեսթերի քաղաքապետարանի տանիքիկատարին։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Danforth BN, Sipes S, Fang J, Brady SG (October 2006). «The history of early bee diversification based on five genes plus morphology». Proc. Natl. Acad. Sci. U.S.A. 103 (41): 15118–23. doi:10.1073/pnas.0604033103. PMID 17015826. 
  2. Wilson, Bee (2004)։ The Hive: the Story of the Honeybee։ London: John Murray։ ISBN 0-7195-6598-7։