Ցեղ (կատեգորիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այս հոդվածը տաքսոնոմիական կատեգորիայի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք ցեղ (այլ կիրառումներ)։

Ցեղ (լատին․՝ genus հոգ. genera, հունարեն՝ genus-ից), կենդանիների վերտեսակային տաքսոնոմիական կատեգորիա է, միավորում է ծագումնաբանորեն առավել մոտ տեսակները։ Համապատասխանում է բույսերի ցեղ կատեգորիային։ Մոտ ցեղերը միավորվում են ընտանիքում[1]։

Ցեղի գիտական անունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցեղի կամ բուսաբանական ցեղի գիտական անունը բաղկացած է մեկ բառից և պարտադիր լատիներեն է։ Պահանջվում է, որ անունը գրված լինի լատինատառ և ենթարկվի լատիներենի ուղղագրությանը։ Հանդիսանում է գոյական անուն, եզակի թվով և սկսվում է մեծատառով։ Ուրիշ պահանջներ չկան։ Բառը կարող է լատիներենից փոխառյալ լինել, կամ էլ լատինացված բառ ցանկացած լեզվից (հաճախ հունարենից)։ Հանդիպում է նաև ազգանունից առաջացած բառ, օրինակ՝ Linnaea, որն առաջացել է Կառլ Լիննեյի ազգանունից (Linnaeus)։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայկական Սովետական Հանրագիտարան