Անտարկտիդա
Անտարկտիդա (հունարեն՝ ἀνταρκτικός, բառացի «Արկտիկայի հակադրություն»), հարավային բևեռի շուրջն ընկած մայրցամաքն է, որի մակերեսը կազմում է շուրջ 14 մլն. կմ²։
Հարավային լայնության 60° զուգահեռականից հարավ ընկած ջրային տարածքը կղզիների և Անտարկտիդա մայրցամաքի հետ կոչվում է Անտարկտիկա աշխարհամաս։
Այն գտնվում է Հարավային կիսագնդի Անտարկտիկ շրջանում` հիմնականում Անտարկիկ շրջանակի հարավային մասում. շրջապատված է Հարավային օվկիանոսով: Տարածքը կազմում է է 14.0 քառակուսի կիլոմետր (5.4 միլիոն քառակուսի մղոն), ուստի այն համարվում է Երկրի մակերեսի հինգերորդ ամենամեծ մայրցամաքը Ասիայից, Աֆրիկայից, Հյուսիսային Ամերիկայից և Հարավային Ամերիկայից հետո: Համեմատության համար նշենք, որ Անտարկտիդան Ավստրալիայից երկու անգամ մեծ է: Անտարկտիդայի տարածքի 98% ծածկված է սառցե շերտով, որի հաստությունը կազմում է առնվազն 1 մղոն (1.6 կիլոմետր):
Անտարկտիդան համարվում է ամենացուրտ, ամենաչոր մայրցամաքը` ամենաուժեղ քամիներով. համեմատաբար բարձրադիր է: Անտարկտիդան համարվում է անապատ, քանի որ առափնյա խորությունը տարեկան ավելանում է ընդամենը 200 միլիմետրով, որը տարածքի համեմատ նվազ է[1]: Երբեմն օդի ջերմաստիճանը հասնում է −89 °C (−129 °F)[2]: Մշտական մարդկային բնակատեղիներ չկան, սակայն տարեկան 1,000 -ից 5,000 մարդ հետազոտության նպատակով որոշ ժամանակ հաստատվում է տարածքում տեղակայված հետազոտական կենտրոններում: Այստեղ գոյատևում են միայն ցրտակայուն օրգանիզմներ, որոնց թվում են բազմաթիվ բույսերի և կենդանիների տեսակներ (պինգվիններ, ծովահորթեր և այլն), բակտերիաներ, սնկեր, բույսեր և պրոտիստաներ: Նմանատիպ բուսականությունը բնորոշ է տունդրային:
Չնայած այն փաստին, որ դեռ հնուց մարդիկ բազմաթիվ առասպելներ և կարծիքներ են հայտնել Terra Australis ("Հարավային մայրցամաք") մասին, առաջին ընդունված վարկածը ապացուցվել է Ֆաբիան Գոտլիեբ վոն Բելինգշաուզենի և Միխաիլ Լազարևի Վոստոկ և Միրնի ռուսական հետազոտության կողմից 1820 թվականին: Սակայն, 19-րդ դարի երկրորդ կեսին մայրցամաքը բոլորովին անտեսված էր անտանելի միջավայրի, միջոցների պակասի և տարածքի մեկուսացման պատճառով: 1959 թվականին 12 երկրների կողմից ստորագրվեց Անտարկտիայի դաշինքը: Այսօր երկրների քանակը կազմում է 49: Դաշինքը արգելում է բոլոր տեսակի ռազմական գործողությունների և հանքագործության իրականացումը: Արգելված է նաև այն ամենը, ինչը վերաբերում է միջուկային ռումբերի պատրաստման և պայթեցման գործընթացներին` նպատակ ունենալով պահպանել մայրցամաքի օզոնային շերտը և քաջալերել միայն գիտական հետազոտությունները: Այսօր հետազոտություններ են իրականացվում բազմաթիվ երկրներից ավելի քան 4,000 գիտնականների կողմից:
Բովանդակություն |
Պատմություն [խմբագրել]
Հավատը Terra Australis գոյության մասին` երկրագնդի հարավում գտնվող մի հսկայական մայրցամաքի, որ պետք է կարգավորեր Եվրոպայի հյուսիսային տարածքների, Ասիայի և Հարավային Ամերիկայի համաչափությունը, եղել է դեռ Պտղոլեմեոսի ժամանակներից ի վեր (մ.թ. առաջին դար): Վերջինիս պնդմամբ` աշխարհի բոլոր երկրամասերի միջև պետք է որ համաչափություն պահպանվի: Նույնիսկ 17- րդ դարի վերջերում, երբ հետազոտողները հայտնաբերեցին, որ Հարավային Ամերիկան և Ավստրալիան առասպելական Անտարկտիկայի մասերը չէին կազմում, աշխարհագրագետները հավատում էին, որ մայրցամաքը ենթադրվող չափսերից շատ ավելի մեծ է:
Անտարկտիդան բավական ուշ է հայտնաբերվել։ 1772 թ. անգլիացի Ջ.Կուկի արշավախումբը շարժվեց հարավ, մոտեցավ Անտարկտիդային, բայց չնկատեց այն։ Սառույցները ճեղքել հնարավոր չէր և վերադառնալուց հայտարարեց, որ հարավային մայրցամաք գոյություն չունի, իսկ եթե լինի էլ, ապա դա հնարավոր է միայն բուն բևեռի մոտերքում, որին հասնելը նավարկության համար անմատչելի է։
1819 - 1821 թթ. ռուսական արշավախումբը «Միրնի և Վոստոկ նավերով, Ֆադեյ Բելինսհաուզենի և Միխայիլ Լազարևի գլխավորությամբ պտտվեցին անհայտ մայրցամաքի շուրջը և 1820 թ.-ի հունվարի 28-ին առաջին անգամ մոտենալով Անտարկտիդայի ափերին` հայտնաբերեցին այն։
Բալենյան Կղզիների արևմուտքում այդ ափը հայտնաբերելուց երկու օր անց 1840 թվականի հունվարի 22 - ին 1837-40 Jules Dumont d'Urville հետազոտության անձնակազմի որոշ անդամներ նկատեցին մի խումբ ժայռոտ կղզյակներից ամենաբարձր կղզյակը[3], որը գտնվում էր Ադել աշխարհամասի առափնյա Քեիփ Ջեոդիսից 4 կիլոմետր հեռավորության վրա. այստեղից նրանք ձեռք բերեցին հանքային, բուսական և կենդանական աշխարհի որոշակի նմուշներ[4]:
Ինչպես հայտնի էր ` 1839 թվականի դեկտեմբերին որպես Միացյալ նահանգների նավատորմի (երբեմն այն անվանում են "Ex. Ex." կամ "the Wilkes Expedition") հովանու ներքո գտնվող Միացյալ նահանգների հետազոտական արշավախմբի անդամ, ևս մեկ հետազոտական խումբ Սիդնեյից , Ավստրալիայից նավարկեց դեպի Անտարկտիկ (Հարավային) օվկիանոս:
1841 թվականին հետազոտող Ջեյմս Քլարկ Ռոսը անցավ այսօրվա Ռոս ծովը և հայտնաբերեց Ռոս կղզին (երկուսի անվանումն էլ իր պատվին են): Նա նավարկում էր մի հսկայական սառցե պատնեշի շուրջ, որը հետագայում անվանվեց Ռոս սառցե ժայռ: Էրեբուս և Թերոր լեռները կրում են արշավախմբի երկու նավերի անվանումները ` HMS Erebus և Terror: Mercator Cooper-ը վայրէջք կատարեց արևելյան Անտարկտիկայում 1853 թվականի հունվարի 26 - ին:
Էրնեստ Շեքլթոնի գլխավորած Nimrod արշավանքի ընթացքում 1907 թվականին Էջվորտ Դեվիդի գլխավորած խմբերը առաջինը բարձրացան Էրեբուս լեռը և հասան Հարավային մագնիսական բևեռին: Մագնիսական բևեռ գնացող արշավախմբի այդ վտանգավոր ճանապարհորդության վերադարձը կազմակերպող առաջնորդ Դուգլաս Մոուսոնը շարունակեց մի քանի հետազոտությունների ուղղորդումը մինչև 1931 թվականին թոշակի անցնելը: Այդուհանդերձ Շեքլթոնը ինքը և հետազոտության ևս երեք անդամ առաջատար էին մնում 1908 թվականի դետեմբերից մինչև 1909 թվականի փետրվարը: Մարդկության պատմության մեջ նրանք առաջին անգամ կարողացան անցնել Ռոս սառցե ժայռի հակառակ կողմը, հետազոտել Տրանսանտարկտիկ լեռնաշղթան (the Beardmore Glacier), և ոտք դնել Հարավային բևեռի սարահարթը: Fram նավի նորվեգացի հետազոտող Ռուալ Ամունդսեն ղեկավարած արշավանքը 1911 թվականի դեկտեմբերի 14 - ին առաջին անգամ հասավ աշխարհագրական Հարավային բևեռ` գնալով Վելսի խորշից մինչև Axel Heiberg Glacier տանող ուղին: Նշանակված Scott արշավախումբը բևեռում էր մեկ ամիս հետո:
20-րդ դարի սկզբերին կազմակերպվեցին մի շարք արշավներ, որոնցից նշանավոր էին անգլիացի Ռոբերտ Սքոթի և նորվեգացի Ռուալ Ամունդսեն ի արշավախմբերը, որոնց նպատակն էր նվաճել հարավային բևեռը։ 1911 թ. ամռանը երկուսն էլ որպես ելակետ ընտրեցին Ռոսսի ծոցի արգելաթումբը։ Ամունդսենը իր չորս ընկերների հետ 1911 թ.-ի դեկտեմբերի 14-ին հասավ հարավային բևեռ և այնտեղ կանգնեցրեց նորվեգական դրոշը։ Նրանք այնտեղ թողնելով վրանը` ողջ և առողջ հետ վերադարձան։
Սքոթը հարավային բևեռ հասավ 1912թ.-ի հունվարի 17-ին, այսինքն` 34 օր հետո։ Արշավականները տեսան նորվեգական դրոշը ու հիասթափվեցին, իսկ հետդարձի ճանապարհի դժվարությունները նրանց համար ողբերգական դարձան, բոլորը մահացան։
1930-ականներին և 1940-ականներին Ռիչարդ Ի. Բիրդը մի քանի ուղևորություններ է իրականացրել ինքնաթիռով[5]: Նա պատասխանատու էր մայրցամաքի տարածքում բազմածավալ երկրաբանական և կենսաբանական հետազոտությունների իրականացման համար պահանջվող գործիքավորման և տեղադրամիջոցների ապահովման համար: Այնուամենայնիվ, 1956 թվականի հոկտեմբերի 31-ից դարձյալ յուրաքանչյուրը կարող էր ոտք դնել Հյուսիսային բևեռ: Այդ օրը Միացյալ նահանգների նավատորմի` ադմիրալ Ջորջ Ջ. Դուֆեկի ղեկավարած խումբը, բարեհաջող վայրէջք կատարեց այնտեղ[6]:
Նոր Զելանդացի Դեվիդ Հենրի Լյուիսը առաջինն էր, ով միայնակ ուղևորվեց Անտարկտիկա Ice Bird 10 մետրանոց պողպատե երկառագաստավոր միակայմ նավով:
Միջազգային երկրաֆիզիկական տարուց (1957 - 1958 թթ.) հետո սկսվեցին Անտարկտիդայի մանրամասն ուսումնասիրությունները։ ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի, Անգլիայի, Ավստրալիայի, Ճապոնիայի և Նոր Զելանդիայի գիտնականների համաձայնությամբ որոշվեց ուսումնասիրությունները կատարել միաժամանկ և գիտական արդյունքները փոխանակել միմյանց հետ։
Անտարկտիդայում մշտական բնակչություն չկա, գիտահետազոտական կայաններում ժամանակավորապես բնակվում են տարբեր երկրների գիտնականներ։
Անտարկտիդան ոչ մի պետության չի պատկանում։ Այն կարող է օգտագործվել միայն խաղաղ նպատակներով։
Աշխարհագրական դիրք [խմբագրել]
Անտարկտիդան հազարավոր կիլոմետրերով հեռու է մյուս մայրցամաքներից, անգամ ամենից մոտ գտնվող Հարավային Ամերիկայից հեռու է 1000 կմ.-ով։ Նրանց միջև գտնվում է Դրեյկի լայն և փոթորկոտ նեղուցը։
Ափագիծ [խմբագրել]
Անտարկտիդայի ափերը թույլ են կտրատված։ Ամենախոշորը թերակղզին Անտարկտիկականն է։ Բացառությամբ այս մասի, Անտարկտիդան ամբողջությամբ գտնվում է Հարավային բևեռային շրջագծի սահմաններում։
Արևմուտքում ցամաքի մեջ խորանում են Ուեդդելի, Բելինսհաուզենի, Ամուդսենի, Ռոսսի ծովերը։ Նրա ափերը ողողում են Հնդկական, Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսների ջրերը։ Ափերի մեծ մասը ծածկված են լողացող այսբերգներով։ Ափամերձ շրջաններում խոշոր կղզիներ չկան։ Փոքր կղզախմբերից են Հարավային Սանտվիչյան, Օրկնեյան և Ջորջիա, Հարավ-Շետլանդական, Կերգելեն, Պետրոս Առաջինի կղզիները, որոնց մեծ մասը ունեն հրաբխային ծագում։
Մակերևույթ [խմբագրել]
Ուսումնասիրությունները պարզել են, որ Անտարկտիդայի կենտրոնական և արևելյան մասերը ձևավորվել են հնագույն Անտարկտիկական պլատֆորմի վրա, և որ սառցածածկի տակ մակերևույթը ընդհանուր առմամբ հարթ է։
Անտարկտիդայի ծայր արևմտյան մասը (Անտարկտիկական թերակղզին և հարակից շրջանները) կազմում է Խաղաղօվկիանոսյան գեոսինկլինալ օղակի մասը, որտեղ ալպյան լեռնակազմական շարժումերի հետևանքով ձևավորվել են բարձր լեռներ` Անտարկտիկական Անդերը։ Նրա առանձին գագաթները ունեն 4000 և ավելի մետր բարձրություն, իսկ Վինսոն գագաթը (5140 մ.) համարվում է Անտարկտիդայի ամենաբարձր լեռը։ Անտարկտիկական Անդերում լեռնակազմական պրոցեսները դեռ չեն ավարտվել, դա են հաստատում Ռոսսի ծովի կղզիների վրա գտնվող Էրեբուս և Տերոր գործող հրաբուխները։
Տարածքի մոտ 30%-ը ծովի մակարդակից ցածր է , իսկ առանձին իջվածքներ (հատկապես արևմուտքում) ցածր են մինչև -2555 մ.։
Oգտակար հանածոներ [խմբագրել]
Անտարկտիդան երկրաբանական տեսանկյունից քիչ է ուսումնասիրված, բայց հայտնաբերվել են քարածխի, երկաթի, ոսկու, ալմաստի, գունավոր մետաղների պաշարներ։
Կլիմա [խմբագրել]
Անտարկտիդան երկրագնդի ամենացուրտ մայրցամաքն է։ Այն գտնվում է անտարկտիկական կլիմայական գոտում։ Աչքի է ընկնում խիստ ցուրտ կլիմայական պայմաններով, որի պատճառը ոչ միայն աշխարհագրական դիրքն է, այլև հզոր սառցածածկը։ Վերջինս անդրադարձնում է արեգակնային ջերմության գրեթե 90%-ը և այդ պատճառով էլ մակերևույթը չի տաքանում։ Ներքին շրջաններում, նույնիսկ ամռանը օրական ջերմաստիճանները լինում են -30 -35°C, իսկ ձմռանը` -70°C։ Նվազագույն ջերմաստիճանը դիտվել է (-88,3°C) «Վոստոկ» կայանում, որը համարվում է երկրի ցրտի բևեռը։ Այդպիսի ջերմաստիճանում մետաղը դառնում է դյուրաբեկ, փխրուն և հարվածելիս փշրվում է։
Մայրցամաքի առափնյա շրջանները, որոնք գտնվում են մերձանտարկտիկական կլիմայական գոտում, ունեն համեմատաբար մեղմ կլիմա։ Ամռանը օդի ջերմաստիճանը 0-ից +5°C-ի շուրջ է, իսկ ձմռանը` -10 -25°C-ի։
Մայրցամաքի և շրջակա օվկիանոսների ջերմաստիճանների մեծ տարբերության պատճառով ամբողջ տարին լինում է մթնոլորտային ճնշման մեծ տարբերություն։ Կենտրոնում կլոր տարին միշտ բարձր ճնշում է, իսկ առափնյա ջրերում` ցածր, այդ պատճառով կետրոնից դեպի ծայրամասեր մշտապես առաջանում են հոսքային քամիներ (80 - 90 մ./վրկ.)։ Նման եղանակները մարդկային կյանքի համար շատ վտանգավոր են։ Կան շրջաններ, ուր տարվա ընթացքում մինչև 340 օր շարունակ նման ձնաբքեր են լինում։
Անտարկտիդան Արկտիայից ցուրտ է երկու պատճառներով: Նախ և առաջ, մայրցամաքի զգալի մասը 3 կիլոմետր (2 մղոն) բարձր է ծովի մակարդակից, իսկ օդի ջերմաստիճանը բարձրադիր գոտիներում նվազում է: Երկրորդ` Արկտիկ օվկիանոսը ծածկում է Հյուսային բևեռի գոտին: Օվկիանոսի` սառցակույտերի միջոցով փոխանցվող հարաբերական տաքությունը կանխում է Արկտիկայի շրջանի ջեմաստիճանի ազդեցությունը Անտարկտիդայի եղանակի վրա` թույլ չտալով ծայրահեղ արևադարձային կլիմայի առաջացումը: Այսպիսի եղանակային պայմանները` երկարատև մթությունը և հետո արևի ուժեղ ճառագայթները, մարդու երկար գոյատևումը այս տարածքում անհնարին են դարձնում[7]:
Արշալույսին հայտնվոող բևեռային փայլատակումը` այսպես կոչված հարավային լույսերը, Հարավային բևեռի գիշերային երկնքում նկատվող երևույթ է, որը առաջանում է Երկիր ներթափանցող պլազմայով լի արևային քամիների միջոցով: Մեկ այլ յուրօրինակ երևույթ է ադամանդե փոշին, որը երկրի մակերեսին առաջացող` սառցե բյուրեղներից կազմված ամպ է: Սա հայտնվում է միայն պարզ երկնքի տակ, ուստի մարդիկ այն անվանում են "պարզ երկնքի գահավիժում": "Արևային շունը" ` հաճախակի նկատվող մթնոլորտային երևույթ, արևի մակերեսին հայտնվող կետ է: Մայրցամաքի կենտրոնական շրջանը համեմատաբար հանդարտ է: Անտարկտիդայի միջավայրը մաքուր է, աղտոտման չի ենթարկվում:
Տարեկան տեղումների քանակը ներքին շրջաններում 20 - 60 մմ է, իսկ առափնյա շրջաններում` 200 - 300 մմ։ Տեղումներն ամբողջ տարին գալիս են ձյան տեսքով, որն էլ հանդիսանում է սառցադաշտերի սնման աղբյուրը։
Սառցե ծածկույթ [խմբագրել]
Անտարկտիդան գրեթե ամբողջությամբ ծածկված է հզոր սառցադաշտերով, որոնց միջին հզորությունը մոտ 2000 մ. է, իսկ առավելագույնը` 4500 և ավելի։ Այստեղ է գտնվում Երկրագնդի սառցադաշտերի 90%-ը։ Եթե սառույցը փռենք ամբողջ երկրի մակերևույթի վրա, ապա վերջինս կծածկվի 40 մ. հաստության սառցաշերտով, իսկ եթե այն հալվի, ապա Համաշխարհային օվկիանոսի մակարդակը կբարձրանա 60 մ.-ով։
Անտարկտիդայի ներքին շրջաններից սառույցը դանդաղ սահում է ծայրամասեր ու կոտրվելով ընկնում է ծով` առաջացնելով վիթխարի սառցասարեր, որոնք կոչվում են այսբերգներ։ Անտարկտիդայի շրջակա ջրերում հանդիպել են մինչև 170 կմ. երկարության և 70 - 100 մ. բարձրության սեղանաձև այսբերգներ։
Այդպիսի մեծ այսբերգը հալչելուց կարող է առաջացնել Սևանա լճի նման 10 լիճ։
Սառցազանգվածը և համաշխարհային ծովի մակարդակը [խմբագրել]
Անտարկտիդան ստանում է համեմատաբար ավելի քիչ արեգակնային ճառագայթում՝ հարավային բևեռում գտնվելու շնորհիվ: Նշանակում է, շատ ցուրտ մայրցամաք է, որտեղ ջուրը հիմնականում սառույցի տեսքով է: Տեղումային մակարդակը ցածր է (տարածքի մեծ մասը անապատ է ) և գրեթե միշտ ձյան տեսքով է, որը կուտակվում է , հսկայական սառցաշերտի տեսք ստանում, որն էլ իր հերթին ծածկում է հողը: Այս սառցաշերտի մասերը շարժվող սառույցներ են առաջացրել, որոնց սառցե հոսանք են անվանում, դրանք էլ մայրցամաքի եզրերն են հոսում: Մայրցամաքային ափերի կողքին կան շատ սառցաշերտեր: Կան ջրի երես բարձրացած սառույցների լողացող կտորներ, որոնք տարանջատվել են մայրցամաքի սառույցի հսկայական զանգվածից: Ծովեզերքից հեռու ջերմաստիճանը նույնպես բավականաչափ ցածր է, այդ իսկ պատճառով սառույցը ձևավորվում է ծովային ջրի միջոցով՝ ամբողջ տարվա ընթացքում: Կարևոր է հասկանալ անտարկտիկյան սառույցի տարբեր տեսակները, հասկանալ նրա հնարավորինս ազդեցությունը ծովի մակարդակի և գլոբալ տաքացման վրա: Ծովային սառույցի ծավալն տարեկան ընդլայնվում է անտարկտիկյան ձմռան ժամանակ, և այս սառույցի մեծ մասը հալչում է ամռանը: Այն ձևավորվում է օվկիանոսի ջրերից և ընթանում է հենց այդ ջրում, և հետևաբար, ծովի մակարդակի բարձրացման խթան չի հանդիսանում:
Ծովային սառույցի չափը՝ Հարավային բևեռամասի մոտ, վերջին տասնամյակների ընթացքում հաստատուն է մնացել, չնայած հաստության հետ կապված փոփոխություններն անհասկանալի են[8][9]:
Լողացող սառցադաշտերի (սառույց, որ հողից է ծնունդ առել) հալումը ինքնին չի նպաստել ծովի մակարդակի բարձրացմանը, քանի որ սառույցը խառնվում է միայն սեփական ջրային զանգվածի հետ: Ինչևէ «սա» հողից անջատված սառցե արտահոսք է, որը սառցաշերտ է ձևավորում՝ համաշխարհային ծովի մակարդակը բարձրացնելով: Վերջին տասնամյակները ականատես են եղել մի քանի խոշոր սառցաշերտերի դրամատիկ փլուզման՝ Անտարկտիդայի ափերի շուրջ, հատկապես նրա թերակղզու երկայնքով: Սառցերտերը ոչնչանալու մասին մտահոգություններ են ի հայտ եկել, որոնք կարող են հանգեցնել արտահոսքի՝ մայրցամաքային սառցեզանգվածի բարձրացմանը:
Մայրցամաքում գտնվող սառցե մեծ ծավալն ներկայիս խանութներում աշխարհի քաղցրահամ ջրի մոտ 70 %-ն է կազմում: Այս սառցադաշտը անընդհատ սառույց է ձեռքբերում ձյունից և այն կորցնում՝ ծովն արտահանման ժամանակ: Արևմտյան Անտարկտիդայում, ներկայումս, սառցադաշտային սառույցի արտահոսք է կատարվում, ինչը ավելի կբարձրացնի համաշխարհային ծովի ջրի մակարդակը: 1992-ից մինչ 2006 թ.-ի հետազոտություններից պարզվեց, որ ամեն տարի 50 մլրդ տոննա սառույցի կորուստը բավական խելամիտ արդյունք է (ծովի ջրի մակարդակը բարձրանում է 0,14 կմ -ով):
Արևելյան Անտարկտիդան համարվում է ցուրտ տարածաշրջան ՝ զբաղեցնելով մայրցամաքի մեծ մասը: Այս տարածքում գերիշխում են ձյան ոչ մեծ քանակության կուտակումներ, որը վերածվում է սառույցի և, հետևաբար, դառնում են դեպի ծովն ուղղված սառցադաշտային արտահոսքեր: Արևելյան Անտարկտիդայի սառցադաշտի զանգվածի հավասարակշռությունը՝ որպես մի ամբողջություն, որոշ չափով դրական երևույթ է համարվում (ծովի մակարդակի իջեցում)[10]: Ինչևէ, սառույցի արտահոսքը որոշ շրջաններում աճել է:
Գլոբալ տաքացման հետևանքները [խմբագրել]
Անտարկտիդայի որոշ հատվածներում, հատկապես անտարկտիկյան թերակղզում, տաքացում է նկատվել: Էրիկ Ստեյգի կատարած ուսումնասիրություններն (հրապարակվել են 2009 թ.-ին) առաջին անգամ են նկատել մայրցամաքով մեկ մակերևույթի միջին ջերմաստիճանի ՝ 0,05 ° C (0,09 ° F)-ով փոքր-ինչ բարձրանալը (1957 թ.-ից մինչ 2006 թ.-ի ընթացքում): Այս ուսումնասիրությունից պարզ էր դարձել, որ Անտարկտիդան տաքացել է ավելի քան 0,1 ° C (0,2 ° F)-ով, և այս տաքացումը ավելի է ուժգնանում ամռան և ձմռան ամիսներին: Այս երևույթը, կարելի է ասել, Արևելյան Անտարկտիդայի սառեցման փոխհատուցումն է: [99] Եվս մեկ ուսումնասիրությունից ապացույց կա . մարդու կողմից ածխածնի երկօքսիդի արտանետումների հետևանքով առաջացած տաքացումն է Անտարկտիդայում: Ինչևէ, Արևմտյան Անտարկտիդայի մակերեսի փոքր-ինչ տաքացումը չի ապացուցում այն փաստը, որ տաքացումը անմիջականորեն կապված է Արևմտյան Անտարկտիդայի սառցադաշտի՝ ծովի մակարդակին հասնելուն: Գիտնականները հավատում են, որ սառցադաշտի արտահոսքի վեջին բարձրացումը պայմանավորված է օվկիանոսի խորքերից տաք ջրի ներհոսքով:
2002 թ.-ին մայրցամաքի Larsen-B սառցաշերտը փլուզվեց, իսկ 2008 թ.-ի փետրվար ամսից մինչ մարտի 8-ը մոտավորապես 500 քառակուսի կիլոմետր չափով սառույց փլուզվեց թերակղզու հարավային մասում գտնվող սառցաշերտից՝ մնացած 15,000 կմ 2 (5,800 քկմ) սառցաշերտը վտանգի տակ դնելով:
Ըստ ՆԱՍԱ-յի՝ հարավային բևեռամասի մակերեսի առավել լայնածավալ հալչումը, վերջին 30 տարիների ընթացքում, տեղի է ունեցել 2005 թ.-ին, երբ սառույցի տարածքը համեմատելի էր Կալիֆորնիայի տարածքի հետ: Սառցեշերտը դանդաղ ընթանում էր և կրկին սառչում, որը պայմանավորված էր ջերմաստիճանի՝ 5 ° C (41 ° F) - ով բարձրացման հետ[11]:
Օզոնային շերտի վնասում [խմբագրել]
Ամեն տարի նոսր օզոնային շերտի խտացած ընդարձակ տարածքը կամ օզոնային ճեղքը ծածկում է Հարավային բևեռը: Այն գրեթե ամբողջ մայրցամաքն է ծածկում, իսկ 2008 թ. սեպտեմբեր ամսին ճեղքն իր ամբողջ ծավալով էր, մինչդեռ գրանցված ամենակայուն ճեղքը մինչ դեկտեմբեր ամիսն էր մնացել</ref>[12] :
Օզոնային ճեղքը հայտնաբերվել է 1985 թ.-ին ՝ մի շարք գիտնականների կողմից. այն ունի ընդլայնվելու հակում (ինչպես ցույց են տվել երկար տարիներ տևած հետազոտությունները): Օզոնային շերտը առաջանում է մթնոլորտ արտահանվող քլորակարբոնաթթվի միջոցով, որը քայքայում է այն՝ վերածվելով այլ գազերի [112]:
Որոշ գիտական աշխատություններ ենթադրում են , որ օզոնային շերտի վնասումը կարող է գերիշխող դեր ունենալ Անտարկտիդայի և Հյուսիսային կիսագնդի ավելի լայն տարածքի կլիմայական փոփոխության կառավարման հարցում:
Օզոնը մեծ քանակությամբ ուլտրամանուշակագույն ճառագայթներ է կլանում ստրատոսֆերայում: Օզոնային շերտի վնասումը,Անտարկտիդայի ամբողջ տարածքում, կարող է ջերմաստիճանի կտրուկ նվազման պատճառ հանդիսանալ. ստրատոսֆերայում 6 °C ջերմաստիճան կգրանցվի: Այս սառեցումը կնպաստի արևմտյան քամինների (բևեռային հողմապտույտ) առաջացմանը, որոնք անցնում են մայրցամաքով մեկ՝ կանխելով սառը օդի ներթափանցումը հյուսիսային բևեռ:
Այս ամենի հետևանքով Արևելյան Անտարկտիդայի մայրցամաքային զանգվածի սառցադաշտի ծածկույթը ընկած է ավելի ցածր ջերմաստիճանային գոտու տակ, իսկ Հարավային բևեռի ծայրամասային շրջաններում , հատկապես Անտարկտիկյան թերակղզում , առկա է բարձր ջերմաստիճանը, որն էլ նպաստում է սառցաբեկորների արագ հալեցմանը:
Օրգանական աշխարհ [խմբագրել]
Անտարկտիդայի ծայրամասային շրջաններում, հատկապես արևմուտքում, կան սառցածածկից ազատ տարածքներ, որոնք կոչվում են Անտարկտիկական օազիսներ։
Անտարկտիդան համարյա ամբողջովին զուրկ է բուսական և կենդանական աշխարհից։ Այստեղ տարածվում է անտարկտիկական անապատների կամ սառցային զոնան։
Բուսականություն [խմբագրել]
Առափնյա շրջաններում և կղզիներում աճում են մամուռներ, քարաքոսեր, ջրիմուռներ։
Անտարկտիդայի կլիմայական պայմաններում հարուստ բուսականություն չի կարող լինել: Սառեցող ջերմաստիճանը, հողի ցածր որակը, խոնավությունը և արևի ճառագայթների պակասը կանխում են բույսերի աճը: Հետևաբար, բուսակունության բազմազանությունը շատ աղքատիկ է և տարածում չի գտել: Անտեսելով բուսական ծագում չունեցող օրգանիզմները (ծովալոռերը և սնկերը, այդ թվում նաև քարաքոսային տեսակները), մայրցամաքի բուսականությունը հիմնականում կազմված է բրիոֆիտներից (մամուռի մոտավորապես 100 տեսակ, ինչպես նաև երիժնակի 25 տեսակ), ծաղկող բույսերի ընդամենը երկու տեսակ, որոնք հայտնաբերվել են Անտարկտիդայի թերակղզում` Դեսցհապսիա Անտարկտիդա (Անտարկտիկ մազաբույս): Ծաղկունք է տեղի ունենում միայն ամռանը` ընդամենը մի քանի շաբաթվա ընթացքում[13][14]:
Անտարկտիդայում գրանցվել է սնկների մոտավորապես 1150 տեսակ, որոնցից 750 ոչ-քարաքոսային են և 400` քարաքոսային: Խիստ ծայրահեղ պայմաններում զարգացման պատճառով նշված բույերից շատերը կրիպտոէնդոլիտներ են[15]: Գոյություն ունի յոթ հարյուր տեսակի ծովալոռեր, որոնց մեծ մասը ֆիտոպլանկտոններ են: Առափնյա շրջանները հարուստ են տարբեր գույների ձյունե ծովալոռերով և տրամահատներով հատկապես ամռանը: Վերջերս հայտնաբերվել են բակտերիաների մի քանի տեսակ պարունակող հնագույն էկոհամակարգեր, որոնք գոյատևում են խորքերում` սառցալեռների տակ[16]: Կանաչ բույերը ներառում են հիմնականում պրոֆիստները:
Կենդանական աշխարհ [խմբագրել]
Ջրերը հարուստ են Պլանկտոնով` բուսական և կենդանական մանր օրգանիզմներով, որոնք սննդի աղբյուր են հանդիսանում կետերի, փոկերի, դելֆինների, ձկների, թռչունների համար։ Այստեղ ապրում են մի քանի տեսակի կետազգիներ, որոնցից նշանավոր է Կապույտ կետը (աշխարհի ամենախոշոր կենդանին), ինչպես նաև կաշալոտը (վիշապաձուկ)։
Ամռանը այստեղ բույն են դնում գիշատիչ ճայերը, մրրկահավերը, ջրագռավները, ձկնկուլները։
Գոյություն ունեն մի քանի ողնաշարավոր կենդանատեսակներ, որոնք ապրում են Անտարկտիդայում[17]: Անողնաշարավորների շարքը ներառում է այնպիսի անտեսանելի տիզանման կենդանիների, ինչպիսիք են Ալասկոտեզես անտարկտիկուսը, ոջիլը, համրաքայլը, թելորդը, պտուտարարը, կրիլը, սփրինգթեիլը: Մոծականման, բայց չթռչող Բելգիկա անտարկտիկուսը, որի մարմնի մեծությունը ընդամենը 6 միլիմետր (0.2 ինչ) է, Անտակտիկայի տարածքում հայտնաբերած միակ երկրաբնակ կենդանին է[18]: Բացառապես Անտարկտիդայում բնակվող երեք թռչուններից մեկը "ձյան մրրկահավն" է[19]:
Զանազան ջրաբնակ կենդանիների գոյատևումը ուղղակիորեն կամ անուղղակիորեն կախված է ֆոտոպլանկտոնից: Անտարկտիդայի ծովային աշխարհը ներառում է պինգվիններին, կապույտ կետերին, օրկաներին, մեծաքանակ մելանաձկներին և բրդոտ ծովահորթերին: Կայսերային պինգվինը միակն է, որը ձմեռվա ընթացքում բազմանում է Անտարկտիդայում, մինչդեռ Ադելին պինգվինը, ի տարբերություն այս կենդանակերպի այլ տեսակների, բազմանում է կենտրոնական հարավում: Ռոքհոփեր պինգվինի աչքերի շուրջ կան յուրօրինակ փետուրներ, որոնք խնամված թարթիչներ են հիշեցնում[20]: Անտարկտիդայում են բազմանում նաև արքայական պինգվինը, չինսթրափ պինգվինը և ջենթու պինգվինը:
18-րդ և 19-րդ դարերում Ամերիկայի և Մեծ Բրիտանիայի ձկնորսները կաշվի համար անընդհատ որսում էին Անտարկտիդայի բրդոտ ծովահորթերին: Վեդել ծովահորթը իր անվանումն է ստացել Վեդել ծովում կայացած բրիտանական ձկնորսական արշավանքի հրամանատար Ջեյմս Վեդելի պատվին: Բազմաքանակ խմբերով շրջող Անտարկտիկ կրիլը Հարավային Օվկիանոսի էկոհամակարգի հիմնական տեսակներից է, որը կետերի, ծովահորթերի, ընձածովահորթերի, բրդոտ ծովահորթերի, մելանաձկների, սառցաձկների, պինգվինների, ձկնկուլների և այլ բազմաթիվ կենդանատեսակների համար կարևոր սնունդ է հանդիսանում: Միջազգային Բևեռային տարվա ընթացքում ստորագրահավաք է կազմակերպվել, որի շրջանակներում իրենց մասնակցությունն են ցուցաբերել 500 հետազոտողներ: Արդյունքները հրապարակվել են 2010 թվականին: Ստորագրահավաքը Ծովային կյանքի վերաբերյալ համաշխարհային ստորագրահավաքի մի մասն էր, որն ուղղված էր հանրությանն ներկայանցնել որոշ նշանակալի բացահայտումներ: Բևեռային շրջաններում ապրում են ավելի քան 235 ծովային կենդանիներ, որոնք 12,000 կիլոմետր (7,456 մղոն) երկարությամբ տարածքում , կարծես, մի կամուրջ են ստեղծել: Այնպիսի խոշոր կենդանիները, ինչպիսիք են կետազգիները և թռչունները ամեն տարի շուրջերկրյան ճամփորդություն են կատարում: Ավելի զարմանալի էր բևեռային օվկիանոսներում հայտնաբերված այնպիսի փոքր կեդանիների, ինչպիսիք են ցեխաբնակ որդերը, ծովային վարունգները և ազատ լողացող ոստրեները: Վերջիններիս տարածմանը նպաստում են բազմաթիվ գործոններ, որոնց թվում են բևեռում և հասարակածի շրջաններում խոր օվկիանոսների բավականին կայուն ջերմաստիճանը, որը 5 °C - ից ավել չի փոփոխվում, ինչպես նաև ծովային փոխատար գոտին, որով տարածվում են ձվերը և թրթուռները[21]:
Անտարկտիդայում ապրում են 17 տեսակի պինգվիններ (էնդեմիկ են), որոնցից ամենատարածվածը Ադելի կոչվող ոչ մեծ պինգվինն է։ Ավելի գեղեցիկ է Կայսերական պինգվինը, որի քաշը հասնում է 50 կգ-ի, իսկ հասակը անցնում է 1 մ-ից։ Միջազգային պայմանագրերով պինգվինների որսը արգելված է։
Քաղաքականություն [խմբագրել]
Անտարկտիկան կառավարման համակարգ չունի, բայց տարբեր երկրներ հավակնում են որոշ շրջաններում ինքնիշխանություն ձեռք բերել: Մինչդեռ այդ երկրների մի մասն է փոխադարձաբար ճանաչել միմյանց ներկայացրած պահանջները, այս պահանջները բոլորի կողմից չեն ընդունվել:
Անտարկտիկայի տարածքների նկատմամբ նոր սեփականատիրական պահանջներ, սկսած 1959 թ.-ից, կասեցվում են, այդպիսով մայրցամաքը քաղաքականապես չեզոք է համարվում: Այս կարգավիճակը կարգավորվում է 1959 թ. անտարկտիկական պայմանագրի և այլ համապատասխան համաձայնագրերի ստորագրման միջոցով (այս համաձայնագրերը միասին անվանվում են Անտարկտիկայի դաշնագրի համակարգ): Ըստ դաշնագրի համակարգի՝ Հյուսիսային բևեռը սահմանվում է որպես հողակտորի և սառցադաշտի տարածք՝ 60° հարավային լայնությանն տակ ընկած: 12 երկիր ստորագրել է այդ պայմանագիրը, այդ թվում Խորհրդային Միությունը(վերանվանափոխված Ռուսաստան), Մեծ Բրիտանիայի թագավորությունը, Արգենտինան, Չիլին, Ավստրալիան և Միացյալ Նահանգները: Այդ դաշնագրով Անտարկտիկան համարվում է գիտական արգելոց ՝ հաստատելով հետազոտության ազատության և շրջակա միջավայրի պաշտպանության հետ կապված կետերը, նաև արգելելով մայրցամաքում իրականացնել ռազմական արգելված գործողություններ: Սա զենքի նկատմամաբ առաջին համաձայնագիրն էր վերահսկողության մասին, որը հաստատվել էր սառը պատերազմի ժամանակ:
1983 թ.-ին Անտարկտիկայի դաշնագրի մեջ մտնող կողմերը սկսեցին բանակցություններ վարել՝ արդյունաբերումը կարգավորելու նպատակով: Միջազգային կազմակերպությունների կոալիցան հասարակական քարոզարշավ սկսեց իրականացնել՝ օգտակար հանածոների արտադրությունը զարգացնելու համար,իսկ «Greenpeace International» կազմակերպությունը իր սեփական հետազոտական կայանը ստեղծեց Ռոսիի ծովային շրջանում, և ամեն տարի ուսումնասիրություններ անցկացրեց՝ մարդու կողմից առաջացրած բնապահպանական հետևանքները վավերագրելու նպատակով: 1988 թ.-ին Հարավային բևեռամասի հանքային ռեսուրսների կարգավորման մասին կոնվենցիա ընդունվեց: Սակայն հաջորդ տարի, Ավստրալիան և Ֆրանսիան հայտարարեցին, որ կոնվենցիան չեն վավերացնի այն ներկայացնելով մեռած ծրագիր՝ առանց հետաքրքրությունների և նպատակների:
Բնապահպանության արձանագրությունը Անտարկտիկայի դաշնագրի վերաբերյալ(«Մադրիդի» արձանագրություն ) վավերացվել էր , շատ երկրներ հետևեցին այս օրինակին, որի արդյունքում 1988 թ.-ի հունվարի 14-ին այն ուժի մեջ մտավ: Ըստ Մադրիդի արձանագրության, Անտարկտիկայում արգելվում է բոլոր տեսակի հանքաարդյունաբերությունը՝ մայրցամաքը դարձնելով բնական արգելոց նվիրված խաղաղությանն ու գիտութըանը: Դաշնագիրն խստիվ արգելում է այստեղ իրականացնել որևէ տեսակի ռազմական գործողություն, ներառյալ ռազմակացարանների և ամրաշինությունների հիմնումը, ռազմական զինվարժությունների համար տարածքների օգտագործումը, ինչպես նաև զինամթերքի փորձարկումը:
Զինվորական անձնակազմը կամ ռազմական սարքավորումները թույլատրելի են միայն գիտական հետազոտությունների ժամանակ: ԱՄՆ-ի զինծառայողական կոմիտեն Անտարկտիկայում ծառայելու շքանշան է տվել այն զինվորներին կամ քաղաքացիներին, որոնք հետազոտական պարտքն էին կատարում Հարավային բևեռամասում:
Տնտեսություն [խմբագրել]
Չնայած նրան, որ Հարավային բևեռամասում հայտնաբերվել են ածխի, ածխաջրածնի, երկաթի, պլատինի, պղինձի, քրոմի, նիկելի, ոսկու և այլ օգտակար հանածոների պաշարներ, նրանց ոչ անքան բավականաչափ քանակությունը շահագործման ենթակա չէ: 1991 թ.-ի Անտարկտիկայի դաշնագրի՝ բնապահպանության մասին արձանագրությունը նույնպես սահմանափակում է ռեսուրսների համար պայքարը: 1998 թ.-ի փոխզիջումային պայմանավորվածության շնորհիվ ձեռք բերվեց հանքաարդյունաբերության մասին անորոշ արգելքը սահմանող օրենքը՝ հետագա տնտեսական զարգացումը և շահագործումը սահմանափակելու համար: Հիմնական տնտեսական գործունեությունը ձկնորսությունն է: 2000-2001 թթ.-ի ընթացքում գրանցվել է ձկնորսության 112,934 տոննայի նվազում:
Փոքրածավալ «տուրիզմ արշավախումբը» գոյություն ունի 1957 թ.-ից սկսած, ներկայումս ենթակա է Անտարկտիկայի դաշնագրի և բնապահպանական արձանագրության դրույթներին, բայց իրականում կարգավորվում է Անտարկտիկայի տուրիստական օպերատորների միջազգային ասոցիացիայի կողմից (IAATO): Սակայն Անտարկտիկայի զբոսաշրջության հետ կապված ոչ բոլոր նավերն են «IAATO»-ի անդամ համարվում, բայց այնուամենայնիվ զբոսաշրջային նավերի 95%-ը նրա կազմում գտնվող անդամակից կազմակերպություններինն են: Ճանապարհորդություններն իրականացվում են փոքր կամ միջին նավերի միջոցով՝ ուշադրությունը կենտրոնացնելով առանձնահատուկ գեղատեսիլ վայրերի վրա: Ընդհանուր առմամբ 2006-2007 թթ.-ի ընթացքում 37,506 զբոսաշրջիկ է Հարավային բևեռամաս այցելել: Որոշ մտավախություն կա բնապահպանության և էկոհամակարգի հետ կապված խնդիրների վերաբերյալ, որոնք զբոսաշրջիկների ներհոսքից էին առաջացել:
Երկար սպասված պատասխանը, ըստ Անտարկտիկայի դաշնագրի երկրների, տեղանքի զարգացումն էր՝ շրջակա միջավայրի պաշտպանության հանձնաժողովի և «IAATO»-ի միասնական համագործակցության միջոցով:
Ստեղծվեցին տեսարժան վայրերի ուղեցույցներ, փակեցին կամ սահմանափակեցին այն գոտիները, որտեղ ավելի շատ էին այցելել: Դեպի Հարավային բևեռամաս իրականացվող թռիչքները՝ տեսարժան վայրերի վրայով, կատարվում էին Ավստրալիայից և Նոր Զելանդիայից մինչ 1979 թ.-ը: Օդային Նոր Զելանդիա 901 թռիչքը ճակատագրական վթարի ենթարկվեց Էրեբուս լեռան վրա: Բոլոր 257 ուղևորները մահացան հենց ինքնաթիռում: 1990-ական թթ.-ի սկզբներին «Qantas»-ը վերսկսեց առևտրային թռիչքներն՝ Ավստրալիայից դեպի Հարավային բևեռամաս:
Բնակչություն [խմբագրել]
Բազմաթիվ երկրներ գումարային միջոցներ են հատկացնում մայրցամաքի ամբողջ տարածքում տեղակայված հետազոտական կայանների պահպանման համար: Ձմռանը մոտավորապես 1,000, իսկ ամռանը, մոտավորապես, 5,000 մարդ ապահովում և իրականացնում է այդ կայանների աշխատանքը: Կայաններից շատերում ամբողջ տարի գործում է անձնակազմ, իսկ ձմեռային հերթափոխի աշխատակիցները սովորամբար իրենց երկրներից գալիս են այստեղ տարեկան առաջադրանք կատարելու համար: Ավանդական եկեղեցին, ինչպես նաև Սուրբ Երրորդություն եկեղեցին բացվել են 2004 թվականին ռուսական Բելինգշաուզեն կայանի ղեկավարության նախաձեռնությամբ[22][23]: Այնտեղ մի տարի տևողությամբ իրենց ծառայությունն են մատուցում մեկ կամ երկու քահանա, որոնք ամեն տարի փոփոխվում են: Անտարկտիդայի շրջաններում առաջին և համարյա անփոփոխ բնակիչներն էին (Անտարկտիկ Միացման հարավում գտնվող տարածքներում) անգլիացի և ամերիկացի ձկնորսները, որոնք 1786–ից մինչև օրս ամբողջ տարին անցկացնում են Հարավային Ջորջիայում: Կետերի որսի դարաշրջանում, որը տևեց մինչև 1966 թվականը, կղզու բնակչությունը ամռանը կազմում էր 1,000 մարդ (տարեկան ավելի քան 2,000 ), իսկ ձմռանը` ընդամենը 200: Կետերի որսորդների մեծ մասը նորվեգացիներ էին, սակայն բնակաիչներինը` անգլիացիներ:
Բնակատեղիներն էին Գրիտվիկենը, Լեիտ նավամատույցը, Քինգ Էդվարդ Փոինթը, Սթրոմնեսը, Հուսվիկը, Փրինս Օլավ նավամատույցը, Օուշն նավամատույցը և Գոտհուլը: Ղեկավարները և ավագ սերնդի պաշտոնյաները սովորաբար այնտեղ էին տեղափոխվում իրենց ընտանիքների հետ: Նրանց թվում էր նաև Գրինտվիկենի հիմնադիր նավապետ Քառլ Անթոն Լարսենը` նորվեգացի նշանավոր ձկնորս և հետազոտող, ով իր ընտանիքի հետ մեկտեղ 1910 թվականին ընդունեց Բրիտանիայի քաղաքացիություն:
Հարավային բևեռում ծնված առաջին երեխան նորվեգացի Սոլվեիգ Գանբջորգ Ջեքոբսոն անունով աղջիկ էր, որը ծնվել էր 1913 թվականի օգեստոսի 8–ին Գրիտվիկենում: Նրա ծնունդը գրանցել էր Հարավային Ջորջիայում բնակվող անգլիացի մի դատավոր: Երեխան ձկնորսական կայանի գործադիր տնօրեն Ֆրիդյոֆ Ջեքոբսոնի և Կլարա Օլետ Ջեքոբսոնի դուստրն էր: Ջեքոբսոնը տեղափոխվել էր կղզի 1904 թվականին և Գրիտվիկենի կայանի գործադիր տնօրենի պաշտոնը զբաղեցրել 1914-ից 1921 թվականները: Նրա երեխաներից երկուսը այստեղ են ծնվել:
Էմիլիո Մարկոս Պալման Հարավային Բևեռում ծնված առաջին մարդն էր (Անտարկտիկ դաշինքով սահմանված վերջնակետում): Նա ծնվել է Բեիզ Էսպանսայում 1978 թվականին: Նրա ծնողներին, ինչպես նաև ևս յոթ ընտանիքներ Արգենտինայի կառավությունը ուղարկել էր Անտարկտիդայի մայրցամաք` պարզելու, թե արդյոք հնարավոր է այնտեղ ընտանիքի հետ բնակություն հաստատել: 1984 թվականին Պաբլո Քամաչոն դարձավ առաջին չիլիացին, ով ծնվեց Անտարկտիդայի տարածքում: Այսօր մայրցամաքում հիմնված են մի քանի կենտրոններ, որոնց բնակիչները բազմաթիվ ընտանիքներ են: Երեխաները հաճախում են կայանում գործող դպրոցը: 2009 թվականին Անտարկտիդայում ծնվել է տասնմեկ երեխա, ութը ` արգենտինական Էսպերանզա Բեիսում և երեքը` չիլիական Ֆրեի Մոնտալվա կայանում:
Բնապահպանություն [խմբագրել]
1998 թվականին ուժի մեջ մտավ Անտարտիդայի հռչակագրին հավելված բնապահպանության վերաբերյալ համաձայնագիրը (Բնապահպանական պայմանագիր կամ Մադրիդյան հռչակագիր), որի հիմնական նպատակն է` զբաղվել Անտարկտիդայում շրջակա միջավայրի և կենսաբանական բազմազանության պահպանման հարցով: Բնապահպանության հարցերով հանձնաժողովը հանդիպում է Անտարկտիդայի հռչագրում նշված խնդիրների լուծման քննարկման համար: Հանձնաժողովի գլխավոր մտավախությունը վերաբերում էր ոչ տեղական տեսակների պատահական ներմուծմանը[24]:
Ամերիկայում Անտարկտիդայի բնապահպանության վերաբերյալ օրենքի 1978 թվականին ընդունելուց հետո, ԱՄՆ քաղաքացիներին Անտարկտիդայում իրականացվող որոշակի գործողություններ արգելվեցին: Քրեական պատժի են ենթարվերվելու նրանք, ովքեր կներմուծեն այլ վայրերից որևէ բույս կամ կենդանի, ինչպես նաև արտահանեն տեղի որևէ բույս կամ կենդանի:
Գործադիր մարմինները ստիպված են եղել արգելքներ կիրառել կրիլի ձկնորսության վերաբերյալ, քանի որ այն անբարենպաստ ազդեցություն է թողնում Անրտարկտիադայի էկոհամակարգի վրա[25]:
1980 թվականին ուժի մեջ է մտել Անտարկտիդայի ծովային կյանքի աղբյուրների մասին պայմանագիրը, որը արգելք է դրել Հյուսիսային օվկիանոսում բոլոր կարգի ձկնորսական գործողությունների իրականացման վրա ` դիտարկելով դրանք որպես հնարավոր վտանգ Անտարկտիդայի էկոհամակարգի համար: Չնայած ընդունված օրենքներին, հատկապես Պատագոնիական ատամնաձկան անկանոն և անօրինական ձկնորսության գրանցումը լուրջ խնդիր է մնում: Ատամնաձկան անօրինական որսը ծաղկում է. 2000 թվականի տվյալներով` տարեկան որսում են 32,000 տոննա:
Լուսանկարներ [խմբագրել]
Արտաքին հղումներ [խմբագրել]
- Scientific Committee on Antarctic Research (SCAR)
- United States Antarctic Resource Center (USARC)
- The Atlas of Antarctic Research at USARC
Ծանոթագրություններ [խմբագրել]
- ↑ National Satellite, Data, and Information Service։ «National Geophysical Data Center»։ Government of the United States։ Արխիվացված օրիգինալից 13 June 2006-ին։ http://web.archive.org/web/20060613001502/http://www.ngdc.noaa.gov/mgg/image/2minrelief.html։ Վերցված է 9 June 2006։
- ↑ Joyce, C. Alan (18 January 2007)։ «The World at a Glance: Surprising Facts»։ The World Almanac։ Արխիվացված օրիգինալից 4 March 2009-ին։ http://web.archive.org/web/20090304001123/http://www.worldalmanac.com/blog/2007/01/the_world_at_a_glance_surprisi.html։ Վերցված է 7 February 2009։
- ↑ (ֆր.) Proposition de classement du rocher du débarquement dans le cadre des sites et monuments historiques, Antarctic Treaty Consultative meeting 2006, note 4
- ↑ (ֆր.) Voyage au Pôle sud et dans l'Océanie sur les corvettes "l'Astrolabe" et "la Zélée", exécuté par ordre du Roi pendant les années 1837-1838-1839-1840 sous le commandement de M. J. Dumont-d'Urville, capitaine de vaisseau, Paris, Gide publisher, 1842-1846, tome 8, p. 149-152, site of Gallica, BNF.
- ↑ «Richard Byrd»։ 70South.com։ Արխիվացված օրիգինալից 11 October 2007-ին։ http://web.archive.org/web/20071011225212/http://www.70south.com/information/antarctic-history/explorers/richardbyrd։ Վերցված է 12 February 2006։
- ↑ «Dates in American Naval History: October»։ Naval History and Heritage Command։ United States Navy։ Արխիվացված օրիգինալից 30 January 2006-ին։ http://web.archive.org/web/20060130074910/http://www.history.navy.mil/wars/datesoct.htm։ Վերցված է 12 February 2006։
- ↑ Hudson, Gavin (14 December 2008)։ «The Coldest Inhabited Places on Earth»։ Eco Localizer։ http://ecolocalizer.com/2008/12/14/the-coldest-inhabited-places-on-earth/։ Վերցված է 8 February 2009։
- ↑ «Meteorites from Antarctica»։ NASA։ Արխիվացված օրիգինալից 6 March 2006-ին։ http://web.archive.org/web/20060306122117/http://www-curator.jsc.nasa.gov/antmet/index.cfm։ Վերցված է 9 February 2006։
- ↑ Gorder, Pam Frost (1 June 2006)։ «Big Bang in Antarctica—Killer Crater Found Under Ice»։ Research News։ http://researchnews.osu.edu/archive/erthboom.htm։
- ↑ «All About Sea Ice»։ National Snow and Ice Data Center։ http://nsidc.org/seaice/characteristics/difference.html։
- ↑ «Big area of Antarctica melted in 2005». CNN.com. Reuters (Cable News Network). 16 May 2007. արխիվացված 18 May 2007-ին։ Կաղապար:Citation error. http://web.archive.org/web/20070518144944/http://www.cnn.com/2007/TECH/science/05/16/antarctica.melting.reut/index.html։ Վերցված է 11 June 2007.
- ↑ «Ice bridge ruptures in Antarctic». BBC News (British Broadcasting Corporation). 5 April 2009. արխիվացված 5 April 2009-ին։ Կաղապար:Citation error. http://web.archive.org/web/20090405235050/http://news.bbc.co.uk/1/hi/sci/tech/7984054.stm։ Վերցված է 5 April 2009.
- ↑ «Creatures of Antarctica»։ Արխիվացված օրիգինալից 14 February 2005-ին։ http://web.archive.org/web/20050214015049/http://www.knet.co.za/antarctica/fauna_and_flora.htm։ Վերցված է 6 February 2006։
- ↑ Kinver, Mark (15 February 2009). «Ice oceans 'are not poles apart'». BBC News (British Broadcasting Corporation). http://news.bbc.co.uk/2/hi/science/nature/7888558.stm։ Վերցված է 22 October 2011.
- ↑ Australian Antarctic Division։ «Antarctic Wildlife»։ Government of Australia։ Արխիվացված օրիգինալից 28 August 2010-ին։ http://web.archive.org/web/20100828190048/http://www.antarctica.gov.au/about-antarctica/fact-files/plants։ Վերցված է 27 September 2010։
- ↑ Bridge, Paul D.; Spooner, Brian M.; Roberts, Peter J. (2008). «Non-lichenized fungi from the Antarctic region». Mycotaxon 106: 485–490. http://www.cybertruffle.org.uk/cyberliber/59575/0106/0485.htm։ Վերցված է 22 October 2011.
- ↑ «Registro Civil Base Esperanza» (Spanish)։ Argentine Army։ Արխիվացված օրիգինալից 2010-01-17-ին։ http://web.archive.org/web/20100117124815/http://www.ejercito.mil.ar/antartico/RegistroCivil.html։
- ↑ Corporación de Defensa de la Soberanía։ «Derechos soberanos antárticos de Chile» (Spanish)։ http://www.soberaniachile.cl/derechos_soberanos_antarticos_de_chile.html։ Վերցված է 16 November 2011։
- ↑ British Antarctic Survey։ «Land Animals of Antarctica»։ Natural Environment Research Council։ Արխիվացված օրիգինալից 7 October 2008-ին։ http://web.archive.org/web/20081007225336/http://www.antarctica.ac.uk/about_antarctica/wildlife/land_animals/index.php։ Վերցված է 9 November 2008։
- ↑ Sandro, Luke; Constible, Juanita։ «Antarctic Bestiary – Terrestrial Animals»։ Laboratory for Ecophysiological Cryobiology, Miami University։ http://www.units.muohio.edu/cryolab/education/antarcticbestiary_terrestrial.htm#Belgica։ Վերցված է 22 October 2011։
- ↑ «Snow Petrel Pagodroma nivea»։ BirdLife International։ http://www.birdlife.org/datazone/speciesfactsheet.php?id=3876&m=1։ Վերցված է 20 October 2009։
- ↑ British Antarctic Survey։ «Weather in the Antarctic»։ Natural Environment Research Council։ http://www.antarctica.ac.uk/met/jds/weather/weather.htm։ Վերցված է 9 February 2006։
- ↑ http://geography.about.com/od/physicalgeography/a/orbitsun.htm
- ↑ de Hoog, G.S. (2005). «Fungi of the Antarctic: evolution under extreme conditions». Studies in Mycology 51: 1–79.
- ↑ United States Central Intelligence Agency (2011)։ «Antarctica»։ The World Factbook։ Government of the United States։ https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/geos/ay.html։ Վերցված է 22 October 2011։
| Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի շաբաթվա հոդված |