Միխայիլ Լազարև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1rightarrow.png  Տես նաև Լազարև (այլ կիրառումներ) 
Михаил Петрович Лазарев.jpg

Միխայիլ Պետրովիչ Լազարև, (ռուս.՝ Михаи́л Петро́вич Ла́зарев, 1788թ. նոյեմբերի 14 -1851թ. ապրիլի 23, Վիեննա, թաղված է Սևաստոպոլում), [հայ]] ծովագնաց, ծովակալ (1843)։ Կատարել է շուրջերկրյա 3 նավարկություն։ 1819 - 1821-ին Ֆադեյ Բելլինսգաուզենի ռուսական շուրջերկրյա արշավախմբի կազմում մասնակցել է Անտարկտիդայի հայտնագործմանը։ Ճանապարհորդությունների ընթացքում կատարել է օդերևութաբանական, ազգագրական և գիտական այլ ուսումնասիրություններ։ Լազարևի անունով են կոչվում ատոլ Խաղաղ օվկիանոսում, կղզի Արալյան ծովում, ծով Անտարկտիդայում, անտարկտիկական սովետական գիտական կայանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png