Հարավային Օրկնեյան կղզիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հարավային Օրկնեյան կղզիներ (South Orkney Islands), կղզիների խումբ Ատլանտյան օվկիանոսի հարավ-արևմտյան մասում, Անտարկտիդայում։ Բաղկացած են 4 մեծ և 40 մանր կղզիներից։ Տարածությունը 621 Կմ² է, բարձրությունը՝ մինչև 1266 մ։ Մեծ մասը ծածկված է ձյունով և սառույցով։ Փոկերի և ծովառյուծների մակաղատեղի է, հարուստ է ծովային թռչուններով։ Հայտնագործվել է 1821 թվականին։ Հարավային Օրկնեյան կղզիների վրա հիմնված է արգենտինական (Օրկադես, 1903 թվականից) և մեծ բրիտանական գիտական երեք կայան։ Կա կետորսություն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png