Կարմիր գիծը ցույց է տալիս 10 °C հավասարաջերմությունը հուլիսում:
Արկտիկա (հուներեն՝ ἄρκτος - «արջ» (հուներեն arktikos նշանակում է «հյուսիսային», arctos բառից, որը նշանակում է «արջ», Մեծ Արջ համաստեղության անվանումից)) — Երկրի միացյալ ֆիզիկա-աշխարհագրական շրջան, որը կից է Հյուսիսային բևեռին և ներառում է Եվրասիան, Հյուսիսային Ամերիկան, համարյա ամբողջ Հյուսիսային սառուցյալ օվկիանոսը իրեն կղզիների հետ (առանց Նորվեգիայի մերձափյան մաերի) և նաև Ատլանտյան և Խաղաղ օվկիանոսների մոտակայքում գտնվող երկրամսերը: Արկտիկայի հարավային սահմանը համընկնում է տունդրայի հարավային սահմանի հետ: Տարածքը 27 միլիոն կմ² է: Երբեմն Արկտիկան սահմանափակում են հարավաինց Հյուսիսային բևեռի հետ (66° 33′ հ. լ.), այդ դեպքում Արկտիկայի տարածքը 21 միլիոն կմ² է:Մինջև մայրցամաքների ծայրամասերն ընկած մեծբեվեռային տարածությունն անվանում են Կենտրոնական Արկտիկա:Ամենացուրտ եղանակը Գրենլանդիա կղզում է, ամենատաքը` Գոլֆստրիմ տաք հոսանքի ջրերով վողողվող մասերում:Արկտիկայի ամենաբարձր կետը 3700մ բարձրություն ունեցող Գունբյորն լեռնագագաթն է Գրենլանդիա: Չնայած խիստ պայմաններին ` Արկտիկայում ամենուրեք կյանք կա: Ամռանը ծովափնյա մասերում ծաղկում են հյուսիսային ծաղիկները: Սառուցյալ օվկիանոսի ջրերում իրենց շատ լավ են զգում գրելանդական փոկերը, ծովացուլերը, ծովային նապաստակները, ծովաշները: Կենդանական աշխարհը հարուստ է նայեվ ձկներով: Կղզիներում և մեծ սառցաբեկորների վրա ապրում են սպիտակ արջերը, որոշ տեղերում պահպանվել են խոյացուլը, տունդրաըում`բևեռային աղվեսը, բևեռագայլը, հյուսիսային եղջերուն: Ամռանը կղզիների ուղղաբերձ ժայռերը, որոնք շեշտակի իջնում են դեպի ծովը , ամբողջովին ծածկվում են ծովային թռչուններով:Արկտիկայի ընդերքում հայտնաբերվել են շատ օգտակար հանածոներ` նավթ, գազ, քարածուխ, գունավոր մետաղներ, ալմաստներ: Արկտիկայի տեղաբնիկներն են` իննուիտները (Էսկիմոսներ), յակուտները, նենեցները, էվենկները, չուկչիները, յուկագիրները և այլն: Նրանց ավանդական զբաղմունքները որսորդությունը, ձկնորսութըունը, եղջերվաբուծությունն ևն: