Պադանի հարթավայր
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Պադանի հարթավայր (լատ.՝ Padanus, Պո գետի անվանումն էր Հին Հռոմում; իտ.՝ Pianura Padana կամ Val Padana, էմիլ.-ռոմ. Pianûra Padâna), տարածվում է Ալպերից հարավ, որտեղով հոսում է Պո գետը:
Պադանի հարթավայրը գտնվում է Իտալիայի հյուսիսային մասում, միջին բարձրությունը 400 մ. է: Հարթավայրն առաջացել է միջլեռնային կոտրվածքի տեղում:
Ձգվածությունը հյուսիսից հարավ շուրջ 200 կմ. է, իսկ արևմուտքից արևելք` 500 կմ.: Ընդհանուր մակերեսը 46.000 կմ² է:
Հարթավայրի կլիման մեղմ է (հունվարին ջերմաստիճանը մոտավորապես 0°C է), հողերը` բերրի, բնակչությունը` խիտ: Այստեղ շատ կան մշակված դաշտավայրեր, խաղողի և այլ պտղատու այգիներ: