Մեծ Արջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեծ Արջ, Մեծ Շերեփ
Համաստեղություն
Մեծ Արջ, Մեծ Շերեփ
Մեծ Արջ, Մեծ Շերեփի միջի աստղերի ցանկ
Լատիներեն անվանում Ursa Major
Հապավում UMa
Ուղղակի ծագում 10.67
Հակում +55.38
Հիմնական աստղեր 7, 20
Բայեր/Ֆլեմստիդ
աստղեր
93
Ճանաչված
մոլորակներով աստղեր
9
Պայծառ աստղեր 6
Ամենապայծառ աստղ Ալիոտ (1.7124մ)
Ամենամոտիկ աստղ Lalande 21185 (8.29 լտ)
Ասուպային հոսքեր Alpha Ursa Majorids
Leonids-Ursids
Հարևան
համաստեղությունները
Վիշապ
Ընձուղտ
Լուսան
Փոքր Առյուծ
Առյուծ
Վերոնիկայի վարսերը
Որսկան Շներ
Եզնարած
Տեսանելի է +90° և −30°. լայնությունների միջև:
Ամենատեսանելին է ապրիլ ամսում ժամը 21:00-ին (երեկոյան 9-ին):
Big dipper.triddle.jpg
Յոթ սանամոր աստղերը՝ Մեծ Արջի համաստեղության ամենապայծառ աստղերը

Մեծ Արջը կամ Մեծ Շերեփը հյուսիսային կիսագնդի համաստեղություն է, որի մեծ մասը Մոսկվայում տեսադաշտից երբևէ չի կորչում: Մարտի կեսգիշերներին այդ համաստեղությունը կարելի է տեսնել մայրամուտի հորիզոնում: Իր չափերով երրորդն է երկնքում և իր յոթ պայծառ աստղերի հետ միասին կազմում է մի ուրվագիծ, որը շերեփ է հիշեցնում: Այդ շերեփի "պատերի" միջոցով կարելի է մոտավորապես որոշել դեպի Բևեռային աստղ ընկած ուղղությունը, որը դեռևս հնուց Մեծ Արջը հայտնի է դարձրել որպես լավ երկնային ուղեծիր: Մեծ Արջի ամենավառ աստղերն են` Դուբխեն և Մերակը, իսկ համաստեղության մյուս պայծառ աստղերն են` Ալիոտը, Ալկաիդը, Միցարը, Ֆեդկան:

Ըստ հունական ավանդույթի, կնամոլ Զևսը իր սիրուհի Կալլիստոյին փրկելով իր խանդոտ կնոջ` Հերայի զայրույթից իր հրապուրանքի առարկան դարձրել է արջ:

Հայերենում Մեծ Արջ համաստեղությունը նաև կոչվում է Յոթ սանամոր աստղեր: Ըստ Հայկական ավանդույթի, ժամանակին յոթ սանամայր են եղել, ունեցել են մի քավոր: Սանամայրերից յուրաքանչյուրը մտածել է, թե մյուսը կհոգա քավորի հոգսերը: Քավորը մնացել է առանց խնամքի և քաղցից մեռել: Աստված, բարկանալով սանամայրերի վրա, նրանց դարձրել է յոթ աստղ:


Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով