Մոլորակ
Մոլորակ (անգլերեն՝ planet, հունարեն՝ πλανήτης, այլ ձև՝ հին-հունարեն՝ πλάνης — «ճանապարհորդ») — երկնային մարմին է, որը պտտվում է ուղեծրով աստղի կամ նրա մնացորդների շուրջ, բավարար զանգվածով, որպիսի դառնա շրջանաձև սեփական ձգողականության ազդեցության տակ, բայց ոչ բավարար որպեսզի սկսվի ջերմամիջուկային ռեակցիա, և որը կարողացել է մաքրել իր շրջակայքը պլանետեզեմալներից:
Մոլորակները կարելի է բաժանել երկու հիմնական խմբերի՝ մեծ, ցածր խտություն ունեցող գազային հսկաներ; և ավելի փոքր Երկրային խմբի մոլորակներ, որոնք ունեն պինդ մակերեևույթ: Համաձայն Միջազգային աստղագիտական միության սահմանմանը, Արեգակնային համակարգում կան 8 մոլորակ: Նրանք են՝ (Արեգակից հեռավորվածությամբ) — չորս երկրամնան՝ Փայլածու, Արուսյակ, Երկիր, Հրատ, ապա չորս գազային հսկաներ՝ Լուսնթագ, Երևակ, Ուրան և Նեպտուն: Արեգակնային համակարգում կան նաև առնվազն 5 գաճաճ մոլորակներ՝ Պլուտոն (մինչև 2006 թվականը համարվում էր մոլորակ), Մակեմակե, Հոմեա, Էրիս և Սերես: Բացի Փայլածուից և Արուսյակից բոլոր մոլորակների շուրջ պտտվում է առնվազն մեկ արբանյակ:
Սկսած 1992 թվականից, երբ գիտնականները սկսեցին հայտնաբերել հարյուրավոր այլ մոլորակներ այլ աստղերի շուրջ, որոնք անվանվեցին էկզոմոլորակներ, ապացուցվեց, որ գոյություն ունեն ամբողջ գալակտիկայում և դրանցից շատերի առանձնահատկությունները նման են Արեգակնային համակարգի մոլորակների առանձնահատկություններին: 2011 թվականի նոյեմբերի վերջի տվյալներով արդեն հայտնաբերվել է 695 էկզոմոլորակ, ինչպես գազային հսկաներ, այնպես էլ երկրային խմբի մոլորակներ: